Լյուսի տատիս իմացած հեքիաթներին վերջ չկար: Ահա դրանցից մեկը, որն ապացուցում է, թե հուսահատությունը պարզապես անհեթեթություն է: Այս պատմությունը հյուսնի մասին է, ով ապրել է հարյուրավոր տարիներ առաջ: Օրերից մի օր, տուն վերադառնալիս, ընկերներից մեկը կանգնեցնում է նրան և հարցնում.
- Եղբայրս, դեմքդ ինչո՞ւ է թթված: Բա՞ն է պատահել:
- Եթե իմ տեղը լինեիր, - պատասխանում է հյուսնը, - դու էլ այս օրին կլինեիր:
- Ի՞ն չ է եղել, - հետաքրքրվում է ընկերը:
- Մինչև առավոտ, - ասում է հյուսնը, - թագավորի հրամանով պետք է տասնմեկ հազար տասնմեկ հարյուր տասնմեկ գրվանքա փայտի լավագույն սղոցուքը տանեմ պալատ, թե չէ գլխիցս կզրկվեմ:
Ընկերը ժպտում է և գրկում նրան:
- Ասում է, - սիրելի ընկերս, - մի հուսահատվիր: Արի գնանք, ուտենք-խմենք և վաղվա մասին մոռանանք: Հույսդ երբեք մի կորցրու:
Գնում են հյուսնի տուն և տեսնում, որ նրա կինն ու երեխաները նույնպես լուրն առել են և լացուկոծ են անում: Ընկերը նրանց էլ է հորդորում, որ չվշտանան և բոլորը միասին սկսում են ուտել, խմել, ուրախ-ուրախ զրուցել, երգել ու պարել:
Խնջույքի կեսին հյուսնի կինը վերսկսում է. - Խեղճ ամուսինս, առավոտյան զրկվելու ես գլխիցդ, իսկ մենք զվարճանում ենք:
- Ա՜խ, և ոչ մի հույս չկա:
- Մի' տանջվիր, - ասում է հյուսնը, - ամեն ինչ զուր է:
Եվ շարունակում են ուտել, խմել, երգել ու պարել:
Երբ լույսը ճեղքում է խավարն ու սկսվում է օրը, բոլորը լռում են՝ սարսափով ու վշտով համակված: Թագավորի մարդիկ գալիս և կամացուկ թակում են հյուսնի տան դուռը:
Հյուսնը հառաչում է.
- Այժմ գնում եմ մեռնելու:
Եվ բացում է դուռը:
- Հյուսն, - ասում են հյուրերը, - թագավորը մեռել է:
Նրա համար դագաղ սարքիր:
Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան
Պատասխանիր հարցերին
Քո կարծիքով, որն է պատմության ասելիքը:
Փորձիր համեմատել այս պատմությունը ,,Քեֆ անողին քեֆ չի պակսիլ հեքիաթի հետ,,:
Այս հեքիատի ասելիքը այն էր,որ երբեք հույսը պետք չէ կորցնել:
ОтветитьУдалитьԴնոա Թովմասյան