Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով դեպի Բիթլիս են ուղևորվում, երբ նրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում, ով առաջ էր շարժվում խարխափելով:
Ամուսինն ասում է կնոջը.
- Աստված քեզ երկու աչք է տվել, իջիր և ոտքով գնա, իսկ կույրը թող էշին նստի:
Կինը պատասխանում է.
- Կույրը խորամանկ է, արի սուս ու փուս անցնենք կողքով:
Բայց ամուսինը խղճում է կույրին և շատ է ուզում, որ նա էշով գնա:
- Տեսնո՞ւմ ես, - ասում է, - ոտքն արդեն վնասել է: Իջիր, թող էշին նստի:
Կինն էշից իջնում է, և կույրը տեղավորվում է ամուսնու կողը: Կինը ոտքով է գնում, իսկ տղամարդիկ քշում են էշը, և նրանք վերջապես քաղաք են հասնում:
Ամուսինը դիմում է կույրին.
- Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:
- Իջնե՞մ,
- զարմանում է կույրը: - Ինչ է, թե սարերով ուղեկցել եք էշիս, ուզում եք անասունս ինձնից խլե՞լ:
Կինը զգում է մոտալուտ դժբախտությունն ու հառաչում:
- Հիմա՛ր ամուսինս, ասում է նա:
- Իջի՛ր, խնդրում եմ,
- կրկնում է ամուսինը, - քեզ խղճացի և էշովս մինչև քաղաք բերեցի: Հիմա քո ճամփով գնա:
Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում:
Կույրը իր պատմությունն է պատմում նրանց: Ամուսինը զգում է, որ մարդկանց համակրնաքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը.
- Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:
- Ճի՛շտ ես ասում,
- պատասխանում է կինը, - գնացի՛նք:
Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.
- Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջ տղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ:
Կինը վախից նվաղում է: Ամուսնու լեզուն կապ է ընկնում:
Ամբոխը կույրին է հավատում: Չէ՞ որ կույր էր: նրան խղճում էին, որովհետև չէր տեսնում:
Կինը սկսում է լաց լինել: Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջ հեռանալ:Եվ գնում են դատավորի մոտ, կույրը բացատրում է, որ ինքն ու իր կինը իրենց էշով Բիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվում: Չգիտես որտեղից հայտնվում է այս տղամարդը, ով կարողանում է էշին ենթարկեցնել և իրենց հետ քաղաք է ժամանում, որտեղ սկզբում փորձում է էշին տիրանալ, ապա՝ իր կնոջը:
Հետո ամուսինն է պատմում ճշմարտությունը՝ անչափ դառնացած և ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտ ունի:
Հետո էլ կինն է պատմում ճշմարտությունն ու արտասվում է:
Դատավորը վճռում է, որ նրանց պատմածից անհնար է գլխի ընկնել, թե ով է ստում՝ կարգադրում է.
- Տարե՛ք և նրանց առանձին սենյակներում փակեք: Ուշադիր հետևեք նրանց, իսկ առավոտյան կզեկուցեք, թե ինչ եք տեսել:
Հրամանն անմիջապես ի կատար է ածվում:
Երբ կույրը զգում է, որ մենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է, մկաններն է ձգում, պարում է ու ինքն իրեն ասում.
- Էշի տեր դարձա, եթե կնոջն էլ տիրանամ, կյանքը իմը կլինի:
Ամուսինը կրկին ու կրկին անիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին:
Կինն անվերջ լալիս է:
Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում: Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են:
Պատասխանի՛ր հարցերին:
Որն է այս պատմության ասելիքը:
Բնութագրի՛ր դատավորին:
1.Այս պատմության ասելիքը այն է, որ պետք չէ վստահել անծանոթներին, թեկուզ լինեն կույր, պետք չէ ամեն մարդու համարել այնպիսին, ինչպիսին ինքդ ես:Ճիշտը միշտ հաղթում է, իսկ ստի ոտքը կարճ է:
ОтветитьУдалить2.Դատավորը արդարամիտ , խելացի, խորամանկ ու իմաստուն մարդ էր:Նա չհավատաց ոչ մեկին և խորամանկությանբ պարզեց ճշմարտությունը և ամեն մեկը ստացավ իրեն արժանին:
1.Այս պատմության ասելիքը այն է,որ սուտասան պետք չէ լինել և պետք է միշտ ճիշտը ասել:
ОтветитьУдалить2.Դատավորը արդար և ճշմարիտ մարդ է:Նա շատ արդատ որոշում կայացրեց,կույր տղային պատժեց՝ բանտ նետելով,իսկ ամուսիններին բաց թաղեց բանտից:
1.Այս պատմությունն ասում է, որ պետք չէ անծանոթին քո հետ ճանապարհ տանել թեկուզ նա կույր լինի:
Удалить2. Դատավորը արդար և պշմարիտ էր: Նա չեր հավատում ոչ մեկի խոսքին: Նա ճիշտ որոշում կայացրեց, որ կույրին բանտ նետեց իսկ ամուսիններին բաց թողեց:
1.Այս հեքիաթում ասվում է,որ պետք չէ վստահել պատահական անցորդներին
ОтветитьУдалить2.Իմ կարծիքով դատավորը ճիշտ վարվեց,որովհետև հնարավոր էր որ այդ մարդը ամենեվին ել կույր չէր:
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ՌԱՖՈ
1. Այս պատմության ասելիքը այն է, որ չպետք է վստահել անծանոթին, չպետք է սուտ խոսել, և չպետք է համառ լինել:
ОтветитьУдалить2. Դատավորը խելացի էր, ճշմարիտ: Նա իր դատը շատ արդար կազմակեպեց:
1.Այս պատմության ասելիքն այն է որ պետք չե ամեն մարդու խղճալ և օգնեմ չե որ ոչ բոլոր կույրերն են անպաշտպան և կարիք ունեն օգնության մեջ:
ОтветитьУдалить2.Դատավորը շատ խորամանկ մարդ եր որովհետև ուրիշ մեկը չեր կարող այդպիսի խորամանկություն հորինել:
1՚Այս պատմության իմաստն այն է,որ պետք չե չափազանց բարի լինել և առավելևս քո ունեցվածքը հեշտ հանձնել ուրիշին,բայց պետք էլ չի լինելչափազանց սառնասիրտ:
ОтветитьУдалить2.Դատավորը մի փոքր հիմար էր քանի որ,եթե կինն ու ամուսինը ճիշտն էին պատմում,հետևաբար նույնն էին պատմում,ճիշտը մեկն է լինում:
Ա. Այս պատմության իմաստն այն էր, որ պետք չէ անծանոթ մարդկանց առանց իմանալու, թե նա ով է, մի անգամից քո ունեցվացքին մոտ պահես,
ОтветитьУдалитьԲ. Իմ կարծիքով դատավորը խորամանկ և խելացի էր, որովհետև եթե իր մոտ այդ հիանալի միտքը չառաչանար, այդ կին ու տղամարդը իրենց ունեցվածքը կկորցնեին:
Նահապետյան Վաչագան
УдалитьԱյս պատմության իմասեն այն է ,որ պետք չէ ոչ մեկին խղճալ, և ամեն մարդ ,որ փորձանքի մեջ է ընկնում իր խելքից է լինում:
Լավ է ,որ գոնե դատավորը խելացի ու արդարամիտ մարդ էր:
1.Այս պատմության իմաստն այն է , որ ինչ-որ բան անելուց առաջ պետքե մտածել:
ОтветитьУдалить2.Դատավորը խելացի էր ու արթարասեր:
Արման Ադիբեկյան 4-1 դասարան
Արման Ադիբեկյան
ОтветитьУдалить1.Այս պատմության իմաստն այն է,որ ինչ-որ բան անելուց առաջ պետք է մտածել:
2.Դատավորը խելացի էր ու արդարասեր:
1.Այս պատմության ասելիքն է, որ պետք չէ որևէ մեկին խղճալ, ինքդ կարող ես հայտնվել խղճալի իրադրության մեջ: 2.Դատավորը դիմում է մարդկային ամենախորիմաստ արվեստին՝ խորամանկությանը, ցանկացած մարդ ամենից ազնիվ լինում է միայն ինքն իր հետ: Վիրաբ Հարությունյան 4-1 դասարան
ОтветитьУдалить1.Այս պատմության իմաստն այն է, որ պետք չէ հավատալ ամեն անծանոթի, այստեղ են ասում << տասը չափի մեկը կտրի >>:
ОтветитьУдалить2.Դատավորը շատ խելացի և խորամանկ մարդ էր: Նա արդար դատեց:
Հայկ Ավետիսյան 4-1 դասարան
1Այս պատմության ասելիքն այն է , որ անծանոթ մարդկանց պետք չէ հավատալ,
ОтветитьУдалить2.պետք չէ ուրիշի ապրուստին տիրանալ
3.դատավորը շատ խելացի, իմաաստուն, արդար մարդ է և կարողացավ ճիշտ ելք գտնել այդ իրավիճակից:
Գոռ Բարխուդարյան 4-2 դասարան:
Այս պատմության ասելիքն այն է,որ մարդ կույր էլ լինի չպետք է սուտ խոսա: Իսկ դատավորը ճիշտ վարվեց,եթե նա այդպես չվարվեր նրանց հետ այդպես էլ սուտը չէր բացվի:
ОтветитьУдалитьՄանե Մանուկյան 4-1
1.Այս պատմությունը մեզ ասում է, որ արդարաթյունն ի վերջո հաղթում է:
ОтветитьУдалить2.Դատավորը շատ խելացի և փորձառու էր:
Արամ Բարսեղյան 4-1 դասարան
1.Այս պատմությունը մեզ ասում է, որ արդարությունն ի վերջո հաղթում է:
ОтветитьУдалить2.Դատավորը շատ խելացի և փորձառու էր:
Արամ Բարսեղյան 4-1 դասարան
Այս պատմության իմաստը այն է,որ անկախ իրավիճակից, չպետք է միանգամից վստահել անծանոթ մարդկանց։ Եվ չպետք է անտեսել մտերիմների խորհուրդը։
ОтветитьУдалитьԼավն այն է,որ աշխարհում չարի կողքին բարին էլ կա։
Դատավորը իմաստուն և համբերատար մարդ էր, նա միանգամից որոշում չկայացրեց։
Այնքան ուրախացա, երբ խորամանկ կույրին նստացրեցին բանտ: Մարդիկ, տեսնելով կույրին, ճշմարտությունը չէին տեսնում:
ОтветитьУдалить1. Այս պատմությունից ենթադրում ենք, որ մարդ չպիտի լինի շատ բարի և հրգի դիմացինին:
ОтветитьУдалить2. Երանի մեր բոլոր դատավորները լինեն այսպիաի խորամանկ և արդարացի:
Մոնիկա Բաբայան 4-1 դասարան
1.Շատ մառտկանց պետք չէ հավատալ;
ОтветитьУдалить2.Դատավորը շատ բարի մարդ էր:
Արտյոմ Սարգսյան
Ես այս հեքիաթը ինձ զարմացրեց որովհետև այնքան անհականալի բան կա եստեղ էն ասում ով ինչ ասի պիտի լսես։
ОтветитьУдалитьՆարեկ Բադալյան
1. Այս պատմությունը մեզ ասում է որ, պետք չէ ամեն մեկին վստահել: 2.Դատավորը խորամանկ և իմաստուն մարդ էր: Մարիամ Մայիլյան 4-1 դասարան
ОтветитьУдалитьԱյս պատմության ասելիքը այն է,որ լավություն արեցինա ամուսինիննրը.
ОтветитьУдалитьառանց մտածելու,թե կույրը կգնահատի իրենց;
Լիա Աղաջանյան 4-1 դասարան
կույը սուտ խոսաց, որովհետև առանց սւտ խոսալու իրեն չեին ոգնի։
ОтветитьУдалитьՍոնա Բադալյան
1. Ուրիշին պետք չէ վստահել:
ОтветитьУдалить2. Դատավորը շատ բարի էր:
Սարգիս Սուքիասյան 4-1 դասարան
Այս պատմոջթյան մեջ կինը ու ամուսինը բաժանվել են և էշին թողել գնացել:
ОтветитьУдалитьՀովանես Նաջարյան 4-2 դասարան
1.Պետք չէ ամեն մարդու վստահել:Անգամ կույրերին:
ОтветитьУдалить2.դատավորը բարի խելացի մարդ է:
Էլեն Ներսիսյան 4-2 դասարան
Այս պատմությունը մեզ ասում է, որ չի կարելի անծանոթներին հավատալ,իսկ դատավորը շատ խելացի մարդ էր, որովհետև միանգամից որոշում չկայացրեց:
ОтветитьУдалитьԱննա Իսախանյան 4-2 դասարան
1.Պետք չէ հավատալ ում որ տեսնում ես
ОтветитьУдалить2.Դատավորը միշտ կլինի բարի և ում տեսնի բանտ չի գցի
Երանոսյան Էլեն 4-2 դասարան
1. Որ պետք էմարդկանց խղճալ:
ОтветитьУдалить2. Դատավորը խելացի է, համբերետար է:
Տեր-Թորոսյան Դավիթ 4-2 դասարան
Այս պատմոջթյան մեջ կինը ու ամուսինը բաժանվել են և էշին վեկալում են գնում:
ОтветитьУдалитьՀովաննես Նաջարյան 4-2 դասարան
Հովանես Նաջարյան 4-2 դասարան
Այս պատմոջթյան մեջ կինը ու ամուսինը բաժանվել են և էշին վեկալում են գնում:
ОтветитьУдалитьՀովաննես Նաջարյան 4-2 դասարան
Այս պատմոջթյան մեջ կինը ու ամուսինը բաժանվել են և էշին վեկալում են գնում:
ОтветитьУдалитьՀովաննես Նաջարյան 4-2 դասարան
1. Պետք է մարդկանց օգնել:
ОтветитьУдалить2. Դատավորը արդար և խելացի էր: