Ցավալի է, որ այս հետաքրքիր մանկական պատմությունները ես կարդում եմ այս տարիքում: Ինչ արած , իմ մանկության տարիներ այսպիսի գրքեր չկային և ինձ խորհուրդ էին տալիս կարդալ ,,մեծական,, գրքեր: Իսկ հիմա այս գրքերը իմ տարիքին համապատասխան չեն:
Ինչևէ, չեմ կարող ասել, որ կարդացի անհամբերությամբ, որոշ հատվածներ հետաքրքիր էին, որոշները՝ ձանձրալի: Ամեն դեպքում այս գիրքն ինձ մոտ առաջացրեց մի այլ պատմություն գրելու մտահղացում: Սա հետոյի համար, եթե չմոռանամ:
Հետաքրքիր կերպար էր Պիպին: Վստահ եմ՝ բոլորդ էլ փոքր տարիքում ցանկություն եք ունեցել ապրել միայնակ, մանավանդ, երբ ձեզ նեղացրել են: Եվ Պիպին ապրում էր մենակ /կապիկին և ձիուն չհաշված/ , բայց ոչ թե նրա համար, որ իրեն նեղացրել էին, այլ հայր և մայր չուներ: Պիպին ապրում է զարմանալի կյանքով, անում է ինչ ուզում է, բայց պահպանում է կարգ ու կանոնը: Մեկ-մեկ զայրացնում էր անկարգությունը, օրինակ՝ երբ խոսում է իր հայրիկին կորցրած աղջկա հետ, բայց երբ գողերին մի կարգին դաս է տալիս կամ հանդես է գալիս որպես փրկարար, սկսում ես զարմանալ և հիանալ նրանով: Դրանք հենց ամենավառ հատվածներն են: Պակաս զարմանալի չէր կրկես գնալու հատվածը, քիչ էր մնում ասեի՝ դե տեղդ նստիր ու նայիր էլի: Բայց դե Պիպին տեղը նստողը չէր, հանգիստ կարող էր զբաղեցնել կրկեսի աշխատակիցների տեղը: Շատերի պես դպրոց գնալ և սովորել չի սիրում, բայց արձակուրդ ուզում է:
Պիպին շատ է ճամփորդել ու շատ բաներ է տեսել և լիքը զարմանալի պատմություններ գիտի: Բարի, զարմանալի և սիրելի Պիպի:
27.12. 2014

Комментариев нет:
Отправить комментарий