среда, 17 июня 2015 г.

Ամառային ընթերցանություն

Ամառվա ընթացքում առաջարկում եմ կարդալ հետևյալ գրքերը.

4-րդ դասարան
,,Ռոբին Հուդ,, անգլիական ժողովրդական հեքիաթ
Ջեյմ Մեթյու Բարրի ,,Փիթեր Փենը և Վենդին,,
Մարկ Տվեն ,,Արքայազնը և աղքատը,,
Էքզյուպերի ,,Փոքրիկ Իշխանը,,
Աստրիդ Լինդգրեն ,,Կառլսոնը, որն ապրում է տանիքում,,
Ջաննի Ռոդարիի ,,Անտեսանելի Տոնինոյի արկածները,,


5-րդ դասարան
Վախթանգ Անանյան ,,Սևանի ափին,,
Աստրիդ Լինդգրեն ,,Էմիլը Լյոնեբերգայից,,
Մարկ Տվեն ,,Հեքլբերի Ֆինի արկածները,,
Ռադյարդ Քիփլինգ ,,Պատմվածքներ հենց այնպես,,

Կարող եք կարդալ նաև ցանկացած գիրք՝ ձեր ընտրությամբ: Գրի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր , թե ինչ կառաջարկեիր կարդալ քո հասակակիցներին: 

Սիրելի՛ ընկեր, միայն կարդալով մի՛ բավականացիր, գրքերից դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները, կարևոր մտքերը,  պատմի՛ր հերոսների մասին, փոքրիկ վերլուծական նյութեր գրի՛ր, որոնք անպայման տեղադրի՛ր քո բլոգում:

Ամառ է, ճամփորդելու ամենալավ ժամանակը: Վստահ եմ, որ ընտանիքիդ հետ կայցելես հետաքրքիր վայրեր՝ թանգարաններ, մշակութային կենտրոններ կամ այլ քաղաք, գյուղ: Անպայման պատմի՛ր այդ մասին, ներկայացրո՛ւ ամենահետաքրքիր դրվագները, ամենակարևոր իրադարձությունները:
Փորձի՛ր ներկայացնել քո այցելած քաղաքի կամ գյուղի պատմությունը, ավանդությունները, մշակութային վայրերը /եկեղեցիներ, թանգարաններ/ , մարդկաց, ապրելակերպը, բնությունը:

Ֆիլմի դիտում: Առաջարկի՛ր ընկերներիդ դիտել որևէ հետաքրքիր ամառային ֆիլմ: Չմոռանաս գրել, թե ինչո՞ւ ես հենց այդ ֆիլմը խորհուրդ տալիս:
Սիրով՝ Տաթև Աբրահամյան


Ամառային առաջադրանքի արձագանքներ
 1. Էլեն Երանոսյան

Комментариев нет:

Отправить комментарий