Հունիսի 1-ից 12-ը Միջին դպրոցում եղել եմ 5.2 ջոկատի ջոկատավարը: Բացակայողներ շատ չեն եղել, ըստ կարգի ծնողները գրավոր կերպով տեղեկացրել են:
Իմ բլոգում նախապես հրապարակված է եղել մեր ջոկատի ճամբարային գործունեությունը:
Հունիսի 1-ին մասնակցել ենք ,,Անտիվիրուս Կոմիտաս,, նախագծին, երգել ենք Կոմիտասի երգերը:
Հունիսի 2-ին այցելեցինք Ազատության հրապարակ, քայլեցինք , անվաչմուշկներ և հեծանիվ քշեցինք, հետաքրքիր և հագեցած օր անցկացրինք: Ֆիլմը կարող եք տեսնել այստեղ:
Սովորողների հետ այցելեցինք Բուկինիստ գրախանութ, ոմանք մասնակցեցին ,,Ամառային ընթերցանություն,, նախագծին: Այս մասին հրապարակված նյութը կարող եք տեսնել այստեղ:
Կազմակերպել ենք ճամբարային ընթերցանություն: Սովորողները Մայր դպրոցի ընթերցասրահում ընտրել և կարդացել են իրենց դուր եկած գրքերը: Սովորողների ցանկությամբ կազմակերպվել են ներջոկատային շախմատային խաղեր:
Դիտել ենք Չարլի Չապլինի ֆիլմերը և քննարկել: Իսկ հունիսի 4-ին այցելեցինք Սինեմա Սթար ՝ ֆիլմ դիտելու:
Անընդհատ կազմակերպել ենք խաղ-վիկտորինաներ, մրցել ենք նաև 5.1 ջոկատի սովորողների հետ:
Հունիսի 5-ին շրջակա միջավայրի միջազգային օրն էր: Մենք չէին կարող կողքից նայել և միահամուռ ուժերով մաքրեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակն ու հարակից այգին: Աշխատանքի ընթացքում ներգրավել ենք այգում զբոսնող այլ մարդկանց: Ֆիլմը կարող եք տեսնել այստեղ:
Սուրբ Երրորդություն եկեղեցում մասնակցել ենք առավոտյան ժամերգության:
Ստուգատեսային աշխատանք: Սովորողները թարգմանել են Ռոդարիի ,,Տորթը երկնքում,, վիպակից հատվածներ: Ներկայացնելու ենք Թարգմանական ստուգատեսին:
Մասնակցել ենք ,,Սեբաստացի,, ռադիոյի ձայնագրման աշխատանքներին:
Նախագծային աշխատանք: Ընտրել ենք ,,Թատրոն,, և ,,Անիմացիոն կերպարների պատրաստում,, նախագծերը: Նախագծի շրջանակներում այցելել ենք Գեղարվեստի դպրոց՝ անիմացիայի լաբորատորիա, որտեղ սովորողները ծանոթացել են տարվող աշխատանքներին և պլաստիրինով կերպարային դետալներ ստեղծել: Հետաքրքիր են անցել նաև թատերական նախագծային ժամերը:
Կազմակերպվել է մարզական հանդիպում/սպորտլանդիա/ բոլոր հինգերորդ դասարանցիների միջև, որտեղ մեր խումբը հաղթել է;
Հունիսի 10-ին սովորողները այցելել են Ակվատեկ: Մի խումբ սովորողներ էլ եռօրյա ճամփորդության են գնացել Ալավերդի:
Որպես հերթապահ դասարան երկու անգամ մաքրել ենք դպրոցի շրջակայքը, ջրել ծաղիկները և ծառերը:
Այսպիսով, հագեցած և հետաքրքիր երկու ճամբարային շաբաթ ենք անցկացրել, որի ընթացքում ուսումնական-ժամանցային երեք ուղևորություն ենք ունեցել Երևան քաղաքում, մեկ եռօրյա ճամփորդություն, մասնակցել ենք 5 նախագծի, քայլել ենք, մարզվել, երգել և սովորել նոր պարեր: Ամառային ճամբարը համարում եմ հաջողված:
Սովորողների նյութերից
Տեր-Թորոսյան Դավիթ
Ջոկատավար՝ Տաթևիկ Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий