Վանուտաու: Արշիպելագ Վանուատաուն հայտնաբերվել է 17-րդ դարի սկզբին պորտուագալացիների կողմից Խաղաղ օվկիանոսի չհետազոտված տարածքներից մեկում: Բնակիչները մի քանի տասնյակ մարդիկ են, ովքեր ապրում են իրենց օրենքներով:
Օրինակ՝ այնտեղ մեծամասնությունը իր ընտրությունը չի պարտադրում փոքրամասնությանը: Եթե բնակիչների միջև համաձայնություն չկա, նրանք
խնդիրը քննարկում են այնքան, մինչև մի որշման են հանգում: Բնականաբար, նման
ցանկացած քննարկում ժամանակ է պահանջում: Դրա համար Վանուտաուի բնակիչները իրենց
կյանքի մեկ երրորդ մասը անցկացնում են տարաձայնությունների մեջ, որպեսզի համոզեն
միմյանց իրենց կարծիքի իրավացիությունը: Երբ բանավեճերը վերաբերում են հողին, ապա
կարող են շարունակվել տարիներով, երբեմն նույնիսկ դարերով, այնքան ժամանակ, մինչև
համաձայնության չգան: Մինչ համաձայնության գալը, այդ հարցը մնում է
անորոշ:
Երբ երկու հարյուր կամ երեք հարյուր տարի հետո բոլորը
համաձայնության են գալիս, խնդիրը լուծված է լինում և ոչ մեկ դժգոհություն չի
ունենում, որովհետև պարտվողներ չկան: Վանուտաուի հասարակությունը կառուցված է
կլանային սկզբունքով, ընդ որում յուրաքանչյուր կլան զբաղվում է իր գործով: Կա
ձկնորսների կլան, կլան, որ
զբաղվում է գյուղատնտեսությամբ կամ կավե ափսեներ պատրաստելով և այլն: Կլանները
փոխանակում են իրենց ստացած արտադրանքը: Ձկներսներն, օրինակ, ծով դուրս գալու
թույլտվությունը փոխանակում են անտառից խմելու ջուր վերցնելու թույլտվության հետ:
Երբ գյուղատնտեսական կլանում ծնվում է երեխա, ով ունենում է կավագործության տաղանդ, թողնում է յուրայիններին և ընդունվում է բրուտների ըմտանիք, ովքեր օգնում են զարգացնել տաղանդը: Նույնն է տեղի ունենում և բրուտների ընտանիքի երեխայի հետ, ում գրավում է ձկնորսությունը: Առաջին արևմտյան հետազոտողները ցնցված էին նման գործունեությունից, որովհետև սկզբում մտածում էին, թե Վանուտաուի բնակիչները միմյանցից գողանում են երեխաներին: Բայց այստեղ գողություն չկա, խոսքը փոխանակման մասին է, որը ցանկացած անհատականության զարգացման շահերից է բխում:
Անձնական
հակամարտության դեպքում Վանուտաուի բնակիչները
միության բարդ կառույց են օգտագործում: Եթե Ա կլանի տղամարդը բռնաբարել է Բ
կլանի կնոջը, այս երկու կլանները չեն պատերազմում: Նրանք դիմում են իրենց
,,ռազմական ներկայացուցիչներին,, այսինքն
այլ կլանների, որոնց հետ կապված են երդմամբ: Այսպիոսվ, կլան Ա-ն դիմում է կլան
Գ-ին, իսկ կլան Բ-ն Դ կլանին: Այս միջնորդների կառույցի շնորհիվ կռվում են մարդիկ,
ովքեր կոտորածի պատճառներ չունեն, քանի որ նրանք չարացած չեն միմյանց դեմ: Հենց որ
թափվում է առաջին արյունը, յուրաքանչյուրը նախընտրում է դադարեցնել կռիվը՝
համարելով իր պարտքը դաշնակցի առաջ մարված: Այսպիսով, Վանուտաուի տարածքում
պատերազմները տեղի են ունենում առանց ատելության և դառնության:
Էդմոնդ Ուելս
,,Բացարձակ և
հարաբերական գիտելիքների հանրագիտարան,, հատոր 4
Բերնար Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի
Комментариев нет:
Отправить комментарий