Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նախագծի նպատակը
- Բանավոր խոսքի զարգացում
- Ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու և արդյունքը ներկայացնելու հմտության ձևավորում
- Մեդիահմտությունների ամրապնդում
Նախագծի իրականացման ընթացքը
Ակնհայտ է, որ կրթահամալիրի միջավայրը միանգամայն տարբեր է, գրավիչ և չկրկնվող: Տվյալ դեպքում կենտրոնանում ենք միայն Դպրոց-պարտեզի մասնաշենքի վրա:
Նախագծի արդյունքում պատրաստվելու են տեսանյութեր և ձայնագրություններ, որտեղ ներկայացվելու է, թե ինչպսին է դպրոցի միջավայրը, ովքեր են ստեղծում այն, ինչպիսին կուզեին տեսնել մյուսները և այլն: Թափանցելու ենք յուրաքանչյուր անկյուն:
Արդյունքը կտեղադրվի սովորողների բլոգներում և ենթակայքում:
Комментариев нет:
Отправить комментарий