Գլուխ տասներորդ. ՀԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆ
Իթաքայի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի վազքուղիներում դրված
էին
երկու
հարյուր
քսան
յարդ
մրցավազքի
արգելքները։
Չորս
տղաները
մարզվում
էին։
Բոլորն
էլ,
ուժերը
ճիշտ
բաշխելով
և
թռիչքներ
կատարելով
ըստ
կանոնների,
լավ
վազեցին։
Մարզիչ
Բայֆիլդը
խրոնոմետրը
ձեռքին
մոտեցավ
հաղթողին։
— Այս անգամ ավելի լավ էր, Էքլի— ասաց նա մի տղայի, որը, անշուշտ, անշնորհք տղաներից չէր, բայց, այնուամենայնիվ, այնքան էլ արտակարգ չէր։ Նա ուներ ինքնավստահ շարժուձևերը այն մարդու, որի ընտանիքը տասնամյակների ընթացքում ոչ միայն չի զգացել ապրուստի, հագուստի և բնակարանի նեղություն, այլև, ընդհակառակը, առիթը ներկայանալու դեպքում, իրեն նման ուրիշ բախտավոր ընտանիքների հյուրասիրել է։
— Դեռևս շատ բան ունես սովորելու,— ասաց մարզիչը տղային,— բայց կարծում եմ, որ կկարողանաս այսօր շահել մրցույթը։
— Կաշխատեմ, սըր,— ասաց տղան։

— Գիտեմ,— ասաց մարզիչը,— այսօր որևէ մրցակից չես ունենա, բայց երկու շաբաթ հետո Հովտի մրցությանը ախոյաններ շատ կլինեն։ Այժմ գնա ցնցուղ ընդունիր և հանգստացիր։
— Այո, սըր,— պատասխանեց տղան։ Նա հեռացավ, հետո հանկարծ կանգնեց։— Ներեցեք, սըր,— ասաց նա,— ինչքան ժամանակում վազեցի։
— Վատ չէր,— ասաց մարզիչը,— բայց այնքան էլ լավ չէր. ժամանակի մասին չեմ մտահոգվում։ Դու միայն վազիր ինչպես սովորեցրել եմ և կարծում եմ, որ առաջինը կլինես։
Մյուս երեք վազողները մի կողմ կանգնած ունկնդրում էին խոսակցությունը։
— Նա տիկնիկի պես է,— ասաց տղաներից մեկը մյուսներին,— բայց միշտ առաջինն է վազքն ավարտում։ Ինչո՞ւ ես ետ մնում, Սամ։
— Ի՞նչ, ինչո՞ւ եմ ետ մնում,— ասաց Սամը,— իսկ քեզ ի՞նչ է պատահել, դո՞ւ ինչու չես հաղթում նրան։
— Ես երկրորդը տեղ հասա։
— Երկրորդը կամ երրորդը. ի՞նչ տարբերություն,— ասաց մյուս տղան։
— Հյուբերդ Էքլի Երրորդը հաղթում է մեղ,— ասաց Սամը,— պետք է ամաչենք։
— Ճիշտ է, բայց ելք չունենք,— ասաց երկրորդ տղան,— ինչ անենք, նա պարզապես մեզնից լավ է վազում և վերջ։
Մարզիչը դարձավ այս երեքին և բոլորովին տարբեր տոնով ասաց.
— Իսկ դուք, տղաներ, ձեզ թափ տվեք, դուք այնքան էլ լավ չեք վազում, որ իրավունք ունենաք կանգնելու և ձեզանով հպարտանալու։ Գրավեցեք ձեր դիրքերը և մի անգամ էլ փորձեք։
Տղաները լռությամբ գնացին դեպի իրենց դիրքերը։ Մարզիչը նրանց մի անգամ էլ վազել տվեց։ Դրանից հետո մարզիչը որոշեց մրցությունից առաջ նրանց մի քանի անգամ ևս վազեցնել։ Ըստ երևույթին, նա ուզում էր, որ Հյուբերդ Էքլի Երրորդը մրցությունը շահի։
Հին պատմության դասասենյակն արագորեն լցվում էր։ Ուսուցչուհին՝ պառավ օրիորդ Հիքսը, սպասում էր վերջին զանգին և կարգ ու կանոնի հաստատմանը, դա նշան էր, որ նա մեկ անգամ ևս փորձում է դաստիարակել Իթաքայի տղաներին ու աղջիկներին, որոնք միջնակարգում էին, սակայն շուտով, գոնե տեսականորեն, պետք է կյանք մտնեին։ Հոմեր Մաքոլինք, պաշտամունքի հասնող մի զգացումով նայում էր Հելեն Էլիոթ անունով մի աղջկա, որը դռնից դեպի գրասեղանն էր գալիս։ Անկասկած, այս աղջիկը աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն էր։ Միևնույն ժամանակ նա մեծամիտ էր, սակայն Հոմերը չէր հավատում, որ այդ մեծամտությունը բնական կամ էլ արմատացած լիներ նրա մեջ։ Թեև Հոմերը պաշտում էր նրան, սակայն աղջկա մեծամտությունը իր դպրոցական կյանքի ամենադառն վիշտն էր։ Աղջկա ետևից եկավ Հյուբերդ Էքլի Երրորդը։ Երբ Հյուբերդը հասավ Հելենին, երկուսը մի պահ շշնջացին, խորապես հուզելով Հոմերին։ Վերջին զանգը հնչեց, և ուսուցիչն ասաց.
— Բավական է, լռություն, խնդրում եմ։ Ո՞վ է բւսցակա։
— Ես,— ասաց մի տղա։ Նրա անունը Ջո Տերանովա էր։ Նա դասարանի խեղկատակն էր։
Ջոյի չորս կամ հինգ հավատարիմները, նրա ծաղրածուական տաղանդի երկրպագուները, արձագանքեցին և գնահատեցին նրա սրամիտ պատասխանը։ Բայց Հելեն Էլիոթն ու Հյուբերդ Էքլին շրջվեցին և խստությամբ նայեցին դասարանի այս կատակաբանների խմբին, աղքատ հյուղակներում ապրողների ժառանգներին։ Այս հայացքը Հոմերին այնքան վշտացրեց, որ երբ բոլորը դադարել էին ծիծաղելուց, նա պայթեց արհեստական «Հա, հա, հա» քրթիջով ուղղակի Հյուբերդի երեսին, որին արհամարհում էր, և Հելենի, որին պաշտում էր։ Ապա արագ դառնալով Ջոյին, ասաց.
— Իսկ դու, Ջո, լռիր, երբ միսս Հիքսն է խոսում։
— Վերջ տուր հիմարություններիդ, Ջոզեֆ,— ասաց միսս Հիքսը և դարձավ Հոմերին,— դու էլ, երիտասարդ։
Նա մի րոպե լռեց և դասարանին նայեց։
— Այժմ,— ասաց նա,— ասորեստանցիների մասին շարունակեք կարդալ մեր երեկվա թողած տեղից. խնդրում եմ կենտրոնացեք, լարեք ուշադրություններդ։ Նախ մենք կկարդանք մեր հին պատմության դասագրքից մի հատված, բարձրաձայն կքննարկենք մեր կարդացածը։
Կատակասերը չկարողացավ դիմանալ սրամտելու այս առիթին։
— Ոչ, միսս Հիքս,— առաջարկեց նա,— եկեք բարձրաձայն չքննարկենք, եկեք մտքում քննարկենք, որ ես կարողանամ քնել։
Նրան շողոքորթողները նորից ծիծաղից պայթեցին, իսկ մեծամիտները արհամարհանքով շրջվեցին։ Միսս Հիքսը կատակաբանին անմիջապես չպատասխանեց, որովհետև նախ՝ դժվար էր տղայի սրամտությունը չգնահատել, իսկ հետո՝ չէր կարելի նրա հետ վերաբերվել այնպես, որ զվարթ մթնոլորտը վերանա։ Բայց անպայմանորեն անհրաժեշտ էր նրան կարգի հրավիրել։ Ի վերջո,խոսեց։
— Ջոզեֆ, դու պետք է բարի լինես,— ասաց նա,— մանավանդ այն դեպքերում, երբ դու իրավացի ես, իսկ ես՝ սխալ։
— Ճիշտ է, միսս Հիքս, ներողություն,— ասաց կատակաբան տղան,— պարզապես չեմ կարողանում ինձ զսպել։ Ասում եք բարձրաձայն քննարկենք, ուրիշ ինչ տեսակ քննարկում կարող է լինելի, դե, օ քեյ, ներողություն եմ խնդրում։
Հետո, մի տեսակ ինքնավստահությամբ ու իր արժեքի գիտակցությամբ, գլուխը դարձրեց դեպի ուսուցչուհին և ասաց հովանավորողի տոնով.
— Շարունակեցեք, միսս Հիքս։
— Շնորհակալություն,— ասաց ուսուցչուհին։— Դե, բոլորդ արթուն պահեք ձեզ:
— Լրիվ արթուն,— ասաց Ջոն,— մի դրանց նայեք, բոլորը համարյա քնած են։
Թեև ծեր ուսուցչուհուն դուր էին գալիս Ջոյի սրամտությունները, բայց, այնուամենայնիվ, զգուշացրեց նրան.
— Եթե մի անգամ էլ ինձ ընդհատես, Ջոզեֆ, ես ստիպված կլինեմ քեզ ուղարկելու դիրեկտորի մոտ։
— Ես աշխատում եմ գոնե մի քիչ գիտելիք ձեռք բերել,— ասաց կատակաբանը,— սրանց նայեցեք, համարյա քնած են, չէ՞։— Ապա, մի հայացք նետելով դասընկերներին, ավելացրեց,— նրանց թողնես միայն բեյսբոլ խաղան։
— Ջո, լռիր,— ասաց Հոմերը ընկերոջը,— հերիք է անընդհատ քեզ ցույց տաս։ Բոլորն էլ գիտեն, որ սրամիտ ես։
— Բավական է,— ասաց միսս Հիքսը,— երկուսդ էլ լռեք։ Բացեք 117-րդ Էջը, երկրորդ պարբերությունը։— Բոլորը բացեցին այդ էջը և գտան տեղը։— Հին աշխարհի պատմությունը,— շարունակեց ուսուցչուհին,— ձեզ կարող է ձանձրալի ու ավելորդ գիտություն թվալ. մեր ժամանակներում, երբ հասարակության պատմության մեջ այսքան իրադարձություններ են տեղի ունենում, վաղուց ավարտված մի ուրիշ աշխարհի պատմությունը սովորելն ու հասկանալը կարող է անօգտակար թվալ։ Բայց դա սխալ տպավորություն է։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ ուրիշ ժամանակների, ուրիշ մշակույթների, ուրիշ ժողովուրդների և ուրիշ աշխարհների մասին։ Ո՞վ է ցանկանամ գրատախտակի մոտ գալ և կարդալ։
Երկու աղջիկ և Հյուբերդ Էքլի Երրորդը ձեռքերը բարձրացրին։
Կատակաբան Ջոն շրջվեց դեպի Հոմերը և ասաց.
— Մի էդ տղային նայիր, խնդրում եմ։
Կարդալու ցանկություն հայտնած երկու աղջիկներից ուսուցչուհին Հելեն Էլիոթին ընտրեց՝ գեղեցկուհուն և մեծամիտին։ Հոմերը հիացած նայում էր, թե ինչպես է նա մոտենում գրատախտակին։ Աղջիկը կանգնեց, մի պահ շատ ավելի գեղեցկացավ, ապա աշխարհի ամենամաքուր և ամենագրավիչ ձայնով սկսեց կարդալ։ Հոմերը ամբողջ ժամանակ հիանում էր նրա մարմնի և ձայնի անհավատալի հրաշքով։
— Ասորեստանցիները,— կարդաց Հելեն Էլիոթը,— երկար քթով, մազերով և մորուքով այդ մարդիկ, հյուսիսում շենացրին Նինվեն և դարձրին զորավոր տերություն։ Մի քանի պատերազմներից հետո՝ հիթիթների, եգիպտացիների և այլ ցեղերի դեմ, նրանք նվաճեցին Բաբելոնը Թիկլատ Պալասար Առաջինի ժամանակ, հազար հարյուր տարի մեր թվարկությունից առաջ։ Դրանից հետո, շատ հարյուրամյակներ իշխանությունը երերում էր քարից կառուցված Նինվեի և աղյուսից կառուցված Բաբելոնի միջև։ Ոչ մի ընդհանրություն չկա Սիրիա և Ասիրիա բառերի միջև, որովհետև ասորիները կռվում էին սիրիացիների դեմ, մինչև որ Թիկլատ Պալասար Երրորդը նվաճեց դրանց և աքսորեց Իսրայելի տասը ցեղերը։
Հելենը կանգ առավ շունչ քաշելու համար, որ կարողանա կարդալ հաջորդ պարբերությունը, բայց նախքան կարդալ սկսելը, Հոմեր Մաքոլին ասաց.
— Իսկ ինչ կասեք Հյուբերդ Էքլի Երրորդի մասին։ Նա ո՞ւմ նվաճեց կամ ի՞նչ երևելի գործ կատարեց։
Բարեկիրթ տղան անմիջապես ոտքի կանգնեց և քաղաքավարի խստությամբ ասաց.
— Միսս Հիքս, չեմ կարող թույլ տալ, որ դիտավորյալ կերպով հասցված այդպիսի վիրավորանքը անպատիժ մնա. ստիպված եմ ձեզ խնդրել, որ հրամայեք միստր Մաքոլիին գնալ դիրեկտորի կաբինետը… կամ…— ասաց նա շատ վճռաբար,— այդ գործը ինքս կվերցնեմ եմ ձեռքը։
Հոմերը նստարանից վեր թռավ.
— Ավելի լավ է, լռիր,— ասաց նա,— մի՞թե քո անունը Հյուբերդ Էքլի Երրորդ չէ։ Լավ, ինչո՞վ ես դու երևելի, կամ ինչ է երբևէ արել Հյուբերդ Էքլի Առաջինը։— Նա մի պահ լռեց, ապա դարձավ միսս Հիքսին, հետո Հելեն Էլիոթին,— կարծեմ, խելացի հարց է,— ասաց նա։ Այնուհետև նորից դիմեց Հյուբերդ Էքլիին և կրկնեց իր հարցը.— ի՞նչ երևելի գործ եք կատարել։
— Գիտե՞ս ինչ,— պատասխանեք Հյուբերդը,— առնվազն ոչ մի Էքլի բռի չի եղել,— նա սպասեց, փնտրելով մի ավելի հարմար, խարանող բառ, հետո ասաց,— ճամարտակ։— Այսպիսի բառ Իթաքայում ոչ ոք լսած չկար։
— Ճամարտա՞կ,— ասաց Հոմերը։ Նա շրջվեց դեպի ուսացչուհին։— Այդ ի՞նչ է նշանակում, միսս Հիքս,— հարցրեց նա։ Եվ որովհետև ուսուցչուհին հապաղեց, Հոմերը դարձավ Հյուբերդ Էքլիին և շարունակեց,— լսիր, Էքլի համար երեք, ինձ այնպիսի անուններով մի կոչիր, որ երբևէ լսած չկամ։
— Ճամարտակ,— ասաց Հյուբերդը,— նշանակում է սնապարծ, անպետք, ավելորդություն,— նա սկսեց փնտրել ուրիշ, ավելի վիրավորական բառ։
— Ձայնդ կտրի՛ր,— սպառնաց Հոմերը։
Նա դարձավ դեպի Հելեն Էլիոթը և ժպտաց Մաքոլիների նշանավոր ժպիտով։— Ճամարտակ,— կրկնեց նա։— Դա ի՞նչ տեսակ հայհոյանք է,— և նստեց։
Հելեն Էլիոթը սպասեց ուսուցչուհու նշանին՝ ընթերցումը շարունակելու համար։ Բայց միսս Հիքսը լուռ էր։ Հոմերը վերջապես հասկացավ։ Նա վեր կացավ և ասաց Հյուբերդ Էքլի Երրորդին։
— Լավ, ներողություն եմ խնդրում։
— Շնորհակալություն,— պատասխանեց բարեկիրթ տղան և նստեց։
Հին պատմության դասատուն մի պահ նայեց դասարանին և ասաց.
— Հոմեր Մաքոլին և Հյուբերդ Էքլին դասերից հետո կմնան սենյակում։
— Բայց, միսս Հիքս,— ասաք Հոմերը,— իսկ դպրոցական վազքի մրցումնե՞րը։
— Դպրոցական վազքի մրցումները ինձ չեն հետաքրքրում,— պատասխանեց ուսուցչուհին,— ձեր բարոյական դաստիարակությունը նույնքան կարևոր է, որքան և ֆիզիկականը։ Գուցեև ավելի կարևոր։
— Միսս Հիքս,— ասաց Հյուբերդ Էքլին,— Իթաքայի տասնամյակը ինձ վրա հույս է դրել, որ ես կհաղթեմ երկու հարյուր քսան յարդ արգելավազքում, իսկ երկու շաբաթ հետո՝ լավ արդյունք ցույց կտամ Հովտի մրցումներում։ Մարզիչ Բայֆիլդը կպնդի, որ ես մասնակցեմ մրցությանը։
— Ես չգիտեմ, թե ինչ կպնդի մարզիչ Բայֆիլդը,— ասաց Հոմերը,— բայց հեսօրից հետո կատարելու եմ երկու հարյուր քսան յարդ արգելավազքը, անպայմա՛ն։ Հյուբերդ Էքլին նայեց Հոմերին.
— Ես չգիտեի, որ դու մասնակցելու ես մրցմանը։
— Դե իմացիր,— ասաց Հոմերը. նա դարձավ ուսուցչուհուն,— միսս Հիքս, եթե դուք այսօր մեզ թույլ տաք գնալ, խոստանում եմ այլևս ոչ մի անգամ անկարգություն չանել, անհնազանդ չլինել և որևէ նման բան չկատարել։ Նույնը խոստանում է նաև Հյուբերդը, այդպես չէ՞, Հյուբերդ։
— Այո, խոստանում եմ, միսս Հիքս,— ասաց Հյուբերդը։
— Երկուսդ էլ դասերից հետո կմնաք,— ասաց հին պատմության ուսուցչուհին։— Հելեն, խնդրում եմ, շարունակեք կարդալ։
«Դաշնակից բանակները,— կարդաց Հելենը,— խալդերը հարավից, մեդացիներն ու պարսիկները հյուսիսից, պաշարեցին Ասորեստանի կայսրությունը, և Նինվեն խոնարհվեց նրանց հզորության առաջ։ Նաբուգոդոնոսոր Երկրորդը կառավարեց Բաբելոնյան երկրորդ կայսրությունը։ Հետո եկավ մեծ Կյուրոսը՝ Պարսկաստանի թագավորը իր հորդաներով։ Նրա հաղթանակը, սակայն, երկար չտևեց, որովհետև նրա հաջորդներին հետագայում պարտության մատնեց Ալեքսանդր Մեծը»։
Հոմերը, ձանձրացած, նախորդ գիշերվա աշխատանքից հոգնած և գերված աղջկա քաղցր ձայնից, աղջիկ, որը, ինչպես ինքն էր կարծում, ստեղծված էր միայն իր համար, գլուխը դրեց ծալած թևերին և սուզվեց նիրհի մեջ։ Բայց շարունակում էր լսել աղջկա ընթերցումը։
«— Այս խառնարանից,— կարդաց աղջիկը,— աշխարհը թանկարժեք ժառանգություն ստացավ։ Հին կտակարանի Մովսեսի պատգամները իրենց սկզբունքների մի մասի համար պարտական են Համուրաբիի օրենքներին, որոնց շնորհիվ նա կոչվում է օրենսդիր։ Նրանց թվաբանական սիստեմից, որտեղ օգտագործում էր տասներկուսի աղյուսակը և մեզ ծանոթ տասնորդականը, մենք ժառանգեցինք ժամ կազմող վաթսուն րոպեն և շրջանակի 360 աստիճանները։ Արաբիան մեզ տվեց մեր թվանշանները, որոնք մինչև այժմ էլ կոչվում են արաբական, ի տարբերություն հռոմեական թվանշանների։ Ասորեստանցիները գտան արևի ժամացույցը։ Ժամանակակից դեղագործական խորհրդանիշներն ու Զոդիակի նշանները բաբելոնցիներից են գալիս։ Համեմատաբար վերջերս Փոքր Ասիայում կատարված պեղումները ցույց են տալիս, որ այնտեղ եղել է մի հրաշալի կայսրություն»։
— Մի հրաշալի կայսրությո՜ւն,— երազում էր Հոմերը,— որտե՞ղ։ Իթաքայո՞ւմ, Կալիֆոռնիայի Իթաքայո՞ւմ։ Եվ այդ բոլորը անհետացա՞վ, դժոխքի բաժի՞ն դարձավ։ Առանց մեծ մարդկանց, առանց մեծ գյուտերի, առանց արևի ժամացույցի, առանց թվերի ու առանց ուրախության ու առանց որևէ բանի։ Որտե՞ղ էր այդ մեծ կայսրությունը։
Նա որոշեց գլուխը բարձրացնել ու փնտրել այն։ Սակայն միայն Հելեն Էլիոթի դեմքը տեսավ, որը գուցե բոլոր կայսրություններից ավելի հրաշալի էր. նա լսեց աղջկա հրաշալի ձայնը, որը գուցե մարդկության ամենազարմանալի և ամենամեծ նվաճումներից մեկն էր։
«— Հիթիթները,— շարունակեց աղջիկը,— ծովերով իջան ցած, դեպի Եգիպտոս։ Նրանք իրենց արյունը խառնեցին հրեաների արյանը և հրեաներին տվեցին հիթիթիական քիթը»։
Հելենը դանդաղեցրեց ընթերցումը և դարձավ հին պատմության դասատուին։
— Գլխի վերջն է, միսս Հիքս,— ասաց նա։
— Շատ լավ,— Հելեն,— ասաց միսս Հիքսը,— շնորհակալություն հիանալի ընթերցանության համար։ Կարող եք նստել։
Հարցեր և առաջադրանքներ
ԻՆչպե՞ս եք հասկանում հետնյալ միտքը.
- Զոզեֆ, դու պետք Է բարի
լինես,- ասաց նսւ,- մանավանդ այնդեպքում, երբ դու իրավացի ես, իսկ ես սխալ:
Համամի՞տ եք հետնյալ մտքի հետ: Ինչո՞ւ:
- Հին աշխարհի պատմությունը,- շարունակեց ուսուցչուհին,- ձեզկարող Է ձանձրալի հ ավելորդ գիտություն թվալ մեր ժամանակներում, երբ հասարակության սյաամության մեջ այսքան իրա- դարձություններ են
տեղի ունենում, վաղուց ավարտված մի ուրիշ աշխարհի պատմությունըսովորելն ու հասկանալը կարոդ Է անօգուտ թվալ: Բայց դա սխալ տպավորություն Է: Մեզ համար շատ կարևոր Է իմանսղ ուրիշժամանակների, ուրիշ մշակույթների, ուրիշ ժողովուրդների և ուրիշսւշխարհների մասին:
Հոմերը ամբողջ ժամանակ հիանում Էր նրա մարմնի և ձայնի սւնհավատալի հրաշքով:
Փորձեք ներկայացնել աղջկա գեղեցկությունը նույնքան հակիրճ
արտահայտությամբ:
Համեմատեք աշակերտներին, ուսուցչին և
դասը՝
մեր
օրերի
հետ:
Լեզվական ի՞նչ անհարթություն կա հետևյալ նախադասության մեջ.
Հելենը դանդաղեցրեց ընթերցումը և դարձավ հին պատմությանդասատուն:
Փորձեք ստեղծել մի կախարդական իրավիճակ, երբ
Հելենը հանկարծ դարձավ դասատուն՝ միսս Հիքսը:
Գրավոր աշխատանք.
Դաս, որի մասին կուզեի պատմել
Իմ մարզիչը
Գրավոր աշխատանք.
Դաս, որի մասին կուզեի պատմել
Իմ մարզիչը
Գլուխ տասնմեկերորդ. ՃԱՌ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԹԻ ՄԱՍԻՆ
Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին։
— Դե,— ասաց նա,— մենք ի՞նչ սովորեցինք։
— Որ, աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,— ասաց Հոմերը։
Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ։
— Ուրիշ ի՞նչ,— հարցրեց նա։
— Այն, որ քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։
Միսս Հիքսը Հոմերից շրջվեց և ասաց.
— Մի ուրիշը թող ասի։ Ըստ երևույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել։
— Գրքում է գրված, այդպես չէ՞,— ասաց Հոմերը,— հապա, ինչո՞ւ են գրել, պետք է որ կարևոր լինի։
— Միստր Մաքոլի, գուցե դուք ուզում եք քթերի մասին հանպատրաստից ճա՞ռ արտասանել,— ասաց միսս Հիքսը։
— Լավ,— ասաց Հոմերը,— գուցե ոչ իսկական ճառ, բայց հին պատմությունը մեզ մի բան սովորեցնում է, — դանդաղ, առանց անհրաժեշտության բառերը շեշտելով, նա շարունակեց,— մարդիկ միշտ քիթ են ունեցել. այդ ապացուցելու համար բավական է, որ դասարանում գտնվող յուրաքանչյուր ոք նայի մյուսներին,— նայեց շուրջը,— ամեն տեղ քիթ։— Նա մի պահ կանգ առավ որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի էր ասել, ապա շարունակեց,— քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է։ Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, և հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետև նրանց քթերը շատ մեծ էին և կեռ։ Կարևոր չէ, թե ո՞վ հնարեց արևի ժամացույցը, որովհետև վաղ թե ուշ որևէ մեկը հնարելու էր։ Կարևորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը։
Կակատաբան Ջոն լսում էր մեծ հետաքրքրությամբ, նույնիսկ նախանձով։ Հոմերը շարունակեց.
— Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։ Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։ Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։— Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։ Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։— Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց և որոշեց եզրափակել ճառը։— Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։ Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ։
Հին պատմության ուսուցչուհին թեև գոհ էր այս աննշան թեմայի շուրջ արտասանված երևակայությամբ հարուստ ճառից, բայց չէր կարող թույլ տալ, որ հռետորական արվեստը խանգարեր դասարանի կարգ ու կանոնը։
— Միստր Մաքոլի, դասերից հետո կմնաք դասարանում,— ասաց նա,— ինչպես նաև դուք, միստր Էքլի։ Քանի որ մենք, վճռեցինք քթերի հարցը, այժմ մեկ ուրիշը թող արտահայտվի մեր կարդացածի մասին։
Ոչ ոք չխոսեց։
— Դե՛, դե՛,— ասաց միսս Հիքսը,— մի ուրիշը թող արտահայտվի, որևէ մեկը։
Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը։
— Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ։ Այս դասարանը մեռած է, և շատ հավանաբար՝ նաև դուք։
— Ուրիշ խոսող չկա՞,— հարցրեց միսս Հիքսը։
— Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,— ասաց մի աղջիկ։
— Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,— ասաց Ջոն։
— Քիթը երբեք գլխի ետևի մասում չի լինում,– ասաց Ջոյի երկրպագուներից մեկը։
— Ուրի՞շը,— ասաց միսս Հիքսը և դառնալով մի տղայի, տվեց անունը,— Հենրի, դու ի՞նչ կասես։
— Քթի մասին ես ոչինչ չգիտեմ,— ասաց Հենրին։
Ջոն դարձավ Հենրիին։
— Ինչպե՞ս թե,— զարմացավ նա,— իսկ ո՞վ էր Մովսեսը։
— Մովսեսը Աստվածաշնչում էր,— ասաց Հենրին։
— Նա քիթ ունե՞ր,— հարցրեց Ջոն։
— Իհարկե, ուներ,— պատասխանեց Հենրին։
— Շատ լավ, ուրեմն ինչո՞ւ չես ասում. «Մովսեսը մի քիթ ուներ, այ, այսպիսի մի ահագին քիթ»,— ասաց Ջոն,— սա հին պատմության դաս է. ինչո՞ւ չես փորձում մի որևէ բան սովորել։ Մովսես— քթի դեզ, հնություն— պատմություն։ Հասկացա՞ր։
Հենրին փորձեց հասկանալ։
— Մովսես, քթի դեզ,— ասաց նա,— ոչ, սպասիր, Մովսեսի քիթը մեծ քիթ էր։
— Է՜,— ասաց Ջոն,— դու երբեք ոչինչ չես սովորի։ Դու պիտի մեռնես անկելանոցում։ Մովսեսը մի մեծ քիթ ուներ, մի ահագին քիթ, շատ քթերի պես։ Հենրի, այդ շատ պարզ բանը պետք է հասկանաս։ Այժմ մտածիր այդ մասին։
— Բավական է, թողեք այդ,— ասաց միսս Հիքսը,— ուրի՞շ։
— Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։
— Միսս Հիքս,— ասաց Հոմերը,— դուք պետք է թույլ տաք ինձ մասնակցել երկու հարյուր քսան յարդ արգելավազքին։
— Ինձ որևէ վազքի մրցում չի հետաքրքրում,— ասաց միսս Հիքսը,— ուրիշ խոսող չկա՞։
— Բայց, միսս Հիքս,— ասաց Հոմերը,— մի՞թե ես այս քնած դասարանին ձեր փոխարեն կյանք չներշնչեցի։ Մի՞թե ես նրանց չստիպեցի, որ խոսեն քթի մասին։
— Դա նյութից դուրս է,— ասաց հին պատմության դասատուն։— Ուրի՞շ։
Բայց արդեն ուշ էր։ Զանգը հնչեց։ Բոլորը վեր կացան և ուղղվեցին դեպի մարզադաշտ, բացի Հոմեր Մաքոլիից և Հյուբերդ Էքլի Երրորդից։

Դուրս դրեք դարձվածրներր:
Գրեք դարձվածքներ քթի մասին:
Գրեք դարձվածքներ մարմնի մյուս մասերի մասին:
Գրեք ասսւյվածքներ, որտեդ գործածված են մարմնի մասերի անուններ:
Գրեք համանման մի ճաո մարմնի այլ անդամի մասին:
Ի՞նչ անհարթություն կա հետևյալ նախադասության մեջ.
Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ:
Այս դասարանը մեռած Է, ևշատ հավանաբար նաև դուք:
Ո՞ր ուսուցչին կտանեի ինձ հետ, եթե գնայի այս դպրոցից:
Գլուխ տասներկուերորդ. ԵՐԿՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՔՍԱՆ ՅԱՐԴ ԱՐԳԵԼԱՎԱԶՔԸ
Իթաքայի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի դասատուն կանգնած էր Իթաքայի միջնակարգ դպրոցի դիրեկտորի առաջ։ Դիրեկտորի ազգանունը Իք էր, մի հանգամանք որի մասին միստր Ռոբերտ Ռիբլեյը տեղական օրաթերթում ծաղրանկար էր տպել «Հավատա՞լ, թե ոչ» վերնագրով։ Միստր Իքի անունը Օսկար էր, իսկ դա ուշադրության արժանի չէ։
— Միսս Հիքսը,— ասաց Իթաքայի միջնակարգ դպրոցի դիրեկտորը,— ամենահին և ամենալավ դասատուն է, որ երբևէ ունեցել է այս դպրոցը։ Նա իմ ուսուցչուհին էր, երբ ես հաճախում էի Իթաքայի միջնակարգ դպրոցը, նմանապես ձեր ուսուցչուհին էր, միստր Բայֆիլդ։ Ցավում եմ, որ չեմ կարող նրա գլխի վրայով թռչել և ներել երկու տղաների, որոնք անկարգություն են արել։
— Հյուբերդ Էքլի Երրորդը անկարգ տղա չէ,— ասաց դասատուն։— Հոմեր Մաքոլին, այո, անկարգ է, իսկ Հյուբերդ Էքլին՝ ոչ։ Նա օրինակելի փոքրիկ ջենտլմեն է։
— Այո,— ասաց դիրեկտորը,— Հյուբերդ Էքլին հարուստ ընտանիքից է։ Բայց եթե միսս Հիքսը նրան ասել է դասերից հետո մնալ, ուրեմն պետք է մնա։ Կասկած չկա, որ նա մի փոքրիկ, օրինակելի ջենտլմեն է։ Ես նրա Հորը հիշում եմ։ Օրինակելի էր։ Բայց միսս Հիքսը հին պատմության դասատու է, և նա երբեք չի պատժի որևէ մեկին, եթե նա պատժվելու արժանի չլինի։ Հյուբերդ Էքլին թող մեկ ուրիշ անգամ վազի։
Դիրեկտորը հարցը փակված համարեց։ Ֆիզկուլտուրայի դասատուն գրասենյակից դուրս եկավ, բայց նա ֆիզկուլտուրայի հրապարակ չգնաց, այլ մտավ հին պատմության դասասենյակը։ Այստեղ նա գտավ Հոմերին, Հյուբերդին և միսս Հիքսին։ Նա խոնարհվեց ծեր ուսուցչուհու առաջ և ժպտաց.
— Միսս Հիքս,— ասաց նա,— այս խնդրի կապակցությամբ ես խոսել եմ միստր Իքի հետ։— Նա հասկացնել տվեց, որ ինքը իրավունք էր ստացել գալու և Հյուբերդ Էքլի Երրորդին տանելու։ Սակայն այս խոսքի վրա անմիջապես Հոմեր Մաքոքին տեղից վեր թռավ, կարծես խոսքը իր ազատվելու մասին էր։
— Ես քեզ համար չեմ եկել,— ասաց դասատուն տհաճությամբ։ Նա շրջվեց դեպի մյուս տղան ու ասաց,— միստր Էքլի։
— Ի՞նչ եք ուզում ասել,— ասաց հին պատմության դասատուն։
— Միստր Էքլին,— ասաց ֆիզկուլտուրայի դասատուն,— պետք է անմիջապես հագնի իր սպորտային շորերը և գնա երկու հարյուր քսան յարդ ցածր արգելքներով վազելու։ Մենք նրան սպասում ենք։
— Այ թե ինչ,— ասաց Հոմերը։ Նա վառվում էր արդար զայրույթից։
— Լավ,— ասաց նա,— իսկ ես, միստր Մաքոլի՞ն։— Դասատուն առանց պատասխանելու դասարանից դուրս վազեց։ Նրա ետևից, մի տեսակ հուզված և ամաչելով, դուրս գնաց Հյուբերդ Էքլի Երրորդը։
— Տեսա՞ք, միսս Հիքս,— բղավեց Հոմեր Մաքոլին,— կողմնապահությո՞ւն է, թե ոչ։
Հին պատմության դասատուն այնպես էր հուզվել, որ հազիվ կարողացավ խոսել։
— Միստր Բայֆիլդը,— շշնջաց նա,— ընդունակ է ֆիզկուլտուրա դասավանդելու միայն իր նման ավանակներին։— Նա լռեց, զգալով իր նկատողության անհարմարությունը,— ներեցեք,— ասաց նա, բայց այդ մարդը ոչ միայն տգետ է, այլ նաև ստախոս։
Հրաշալի էր միսս Հիքսի բնական և անզուսպ բարկությունը։ Հոմերը զգաց, որ նա աշխարհի լավագույն ուսուցչուհին է։
— Ես նրան երբեք չեմ հավանել,— ասաց Հոմերը,— լավ է, որ դուք ևս չեք համակրում։
— Երեսունհինգ տարի է, որ Իթաքայի միջնակարգ դպրոցում հին պատմություն եմ ավանդում,— ասաց միսս Հիքսը,— դաստիարակել եմ Իթաքայի հարյուրավոր տղաների ու աղջիկների։ Դաս եմ տվել քո եղբորը՝ Մարկուսին, քրոջդ՝ Բեսին, և եթե տանը փոքր եղբայրներ ու քույրեր ունես, մի օր նրանց էլ դաս կտամ։
— Միայն մի եղբայր, միսս Հիքս,— ասաց Հոմերը,— նրա անունը Յուլիսիս է։ Ինչպե՞ս էր սովորում Մարկուսը դպրոցում։
— Մարկուսը և Բեսը,— ասաց միսս Հիքսը,— երկուսն էլ լավն էին՝ ազնիվ և քաղաքավարի։ Այո,— ավելացրեց նա,— բարեկիրթ էին,— և նա հատկապես շեշտեց այդ բառը։— Հին ժողովուրդների քաղաքակիրթ կենցաղի ժառանգությունը նրանց դարձրել էր քաղաքակիրթ հենց ծնված օրից։ Մարկուսն էլ քեզ նման երբեմն ավելորդ խոսում էր, բայց երբեք չէր ստում։ Մարդկության այս ստոր արարածները, աշխարհի այս Բայֆիլդները, որոնք միշտ էլ հիմար են եղել, կարծում են, որ պառավ կին եմ և ոչինչ չեմ հասկանում։ Նա այստեղ եկավ և բացարձակապես ստեց, ինչպես ստել է բազմաթիվ անգամներ, երբ դեռ երեխա էր և նստում էր այս դասարանում։ Նա ոչինչ չի սովորել, բացի անամոթ կերպով նրանց քծնելուց, ովքեր իր կարծիքով, իրենից բարձր են։
— Ի՜նչ եք ասում,— ասաց Հոմերը հին պատմության ուսուցչուհուն՝ մղելով շարունակելու իր քննադատությունը։
— Ես ճանաչում եմ այնպիսի լավ մարդկանց, որոնց, նրա նմանները շահագործում են,— ասաց նա։— Այս մարդիկ կյանքում առաջ են գնում ստելով, խաբելով և ճնշելով նրանց, ովքեր ստոր արարքներից բարձր են կանգնած։ Երկու հարյուր քսան յարդ վազք՝ ցածր արգելքներով։ Իսկապե՜ս ցածր։
Հին աշխարհի պատմության դասատուն սարսափելի վիրավորված էր։ Նա խոր շնչեց և թաշկինակով սրբեց աչքերը։
— Բան չկա, մի հուզվեք, միսս Հիքս,— ասաց Հոմերը։— Ես կմնամ։ Դուք կարող եք ինձ պատժել ավելորդ խոսելուս համար։ Երևի չկարողացա ինձ զսպել, բայց այսուհետև կաշխատեմ ինձ լավ պահել։ Երբեք չէի մտածի, որ ուսուցիչները բոլոր մարդկանց նման են, նույնիսկ ավելի լավը։ Ոչինչ, միսս Հիքս, դուք կարող եք ինձ պատժել։
— Ես քեզ պատժելա համար չէի պահում, Հոմեր Մաքոլի,— ասաց հին պատմության ուսուցչուհին,— ես միշտ դասերից հետո պահել եմ նրանց, ովքեր ինձ համար թանկ են… Պահել եմ՝ նրանց ավելի մոտ լինելու համար։ Դեռ որ սխալվել եմ Հյուբերդ Էքլիի նկատմամբ։ Միստր Բայֆիլդն էր, որ նրան անհնազանդության մղեց։ Ձեր երկուսին էլ քիչ հետո դաշտ էի ուղարկելու։ Դուք պատժվելու համար չէիք պահվել, այլ՝ դաստիարակվելու։ Ես հետևում եմ աշակերտների հոգու աճին և ուրախանում եմ այդ աճի յուրաքանչյուր նոր փաստով։ Դու ներողություն խնդրեցիր Հյուբերդ Էքլիից, և թեև քո այդ վարմունքը նրան ամաչեցրեց, որովհետև զգաց, որ արժանի չէ դրան, նա խելացիորեն ընդունեց քո ներողությունը։ Ես ձեզ դասերից հետո պահեցի, որովհետև ուզեցի խոսել ձեր երկուսի հետ։ Ձեզնից մեկը լավ ու հարուստ ընտանիքից է, իսկ մյուսը լավ ու աղքատ ընտանիքից։ Կյանքին հարմարվելը գուցե նրա համար ավելի դժվար լինի, քան քեզ համար։ Դա շատ կարևոր է։ Ուզեցի խոսել ձեր երկուսի հետ։
— Ինձ թվում է, որ սիրում եմ Հյուբերդին,— ասաց Հոմերը,— միայն թե, նա ինչո՞ւ է կարծում, որ ինքն ավելի լավն է, քան մյուս տղաները։
— Այո, գիտեմ,— ասաց հին պատմության ուսուցչուհին,— ես քեզ հասկանում եմ, բայց այս աշխարհում, ի վերջո, յուրաքանչյուր մարդ ուրիշներից և լավ է, և վատ։ Ջո Տերանովան ավելի խելացի աշակերտ է, քան Հյուբերդը, բայց Հյուբերդն էլ իր հերթին, նույնքան պարկեշտ է։ Դեմոկրատական երկրռւմ բոլոր մարդիկ հավասար պետք է լինեն։ Դրանից հետո այդ արդեն իրենք գիտեն լավը կլինեն թե վատը, ազնիվ թե անազնիվ։ Ես աշխատում եմ, որ իմ տղաներն ու աղջիկները իրենց դրսևորեն լավ գործերով և առաքինի մեծանան։ Թե արտաքինից ինչպե՞ս են երևում իմ աշակերտները, ինձ համար նշանակություն չունի։ Ես չեմ խաբվում ոչ բարեկիրթ և ոչ էլ վատ ձևերից։ Ինձ հետաքրքրում է, թե իսկապես ինչ կա այդ ձևերի տակ։ Ինձ համար կարևորը այն չէ, որ իմ աշակերտը հարուստ է, թե աղքատ, կաթոլիկ է, բողոքական, թե հրեա, սպիտակ է, սև թե դեղին, սրամիտ՝ թե բթամիտ, հանճարեղ՝ թե պարզամիտ։ Կարևորն այն է, որ նա մարդ լինի, ունենա սիրտ, սիրի ճշմարտությունն ու պատիվը, հարգի նրանց, ովքեր իրենից ցածր են գտնվում, և նրանց՝ ովքեր իրենից բարձր են։ Եթե իմ աշակերտները մարդ լինեն, այդքանը բավական է։ Ես չեմ ուզում, որ նրանք նման լինեն իրար։ Ես ուզում եմ, որ իմ աշակերտներից յուրաքանչյուրն իր դեմքն ունենա։ Չեմ ուզում, որ դու, Հոմեր, լինես ուրիշի նման՝ ինձ հաճոյանալու կամ իմ աշխատանքը հեշտացնելու համար։ Ձանձրալի է այն դասարանը, որտեղ բոլորը փոքրիկ օրիորդներ ու ջենտլմեններ են միայն։ Ուզում եմ, որ իմ երեխաները մարդ լինեն, յուրաքանչյուր՝ տարբեր, յուրաքանչյուրը՝ յուրահատակ, յուրաքանչյուրը՝ հաճելի և հետաքրքրական տարբերակը բոլոր մյուսների։ Ուզում էի, որ Հյուբերդ Էքլին այս բոլորը քեզ հետ լսեր, քեզ հետ հասկանար, որովհետև, եթե այժմ դու չես սիրում նրան, և ինքը չի սիրում քեզ, դրանում անբնական բան չկա։ Ուզում էի իմանար, որ ձեզնից յուրաքանչյուրը իսկական մարդ կլինի այն ժամանակ, երբ հակառակ ձեր փոխադարձ չսիրելուն կարողանաք իրար հարգել։ Ահա թե ինչ է նշանակում դաստիարակված լինել, ահա թե ինչ է սովորեցնում մեզ հին աշխարհի պատմությունը։
Դասատուն մի վայրկյան դադար առավ և նայեց տղային, որը իրեն անհասկանալի ինչ֊որ պատճառով քիչ էր մնում լաց լինի։
— Ուրախ եմ, որ հենց քեզ հետ խոսեցի,— ասաց ուսուցչուհին,— և ոչ թե ուրիշ որևէ աշակերտի։ Երբ թողնես դպրոցը, ինձ մոռանալուց շատ հետո էլ, աշխարհում ես կհետևեմ քեզ և բնավ չեմ զարմանա այն լավ գործերի համար, որ, վստահ եմ, պիտի կատարես։
Հին պատմության ուսուցչուհին նորից խոր շնչեց և թաշկինակը տարավ աչքերին։
— Իսկ հիմա վազիր մարզահրապարակ,— ասաց նա,— մրցիր Հյուբերդ Էքլիի հետ երկու հարյուր քսան յարդ արգելավազքում։ Եթե ժամանակ չլինի շորերդ փոխելու փույթ չէ, վազիր, նույնիսկ եթե բոլորը ծիծաղեն քեզ վրա։ Աշխարհում, նախքան ոտքի կանգնելդ, դեռ հաճախ կլսես այդ ծիծաղը։ Ոչ միայն մարդկանց ծիծաղը, այլ նույնիսկ դառը ծիծաղը իրերի, որոնք պիտի փորձեն շփոթեցնել քեզ և շեղել ճանապարհիցդ, բայց, ես վստահ եմ, ուշադրություն չես դարձնի այդ ծիծաղին։
Ուսուցչուհին հոգոց հանեց և ասաց հոգնած.
— Վազիր դաշտ, Հոմեր Մաքոլի։ Ես կգամ քեզ դիտելու։— Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցում ապրող Մաքոլիների ընտանիքի երկրորդ որդին շրջվեց և դուրս եկավ սենյակից։
Մարզահրապարակում Հյուբերդ Էքլին և երեք տղաները, որոնք այդ օրը նրա հետ արդեն վազել էին, իրենց տեղերն էին գրավում, երկու հարյուր քսան յարդ արգելավազքի համար։ Հոմերը հասավ հինգերորդ վազքուղուն ճիշտ այն ժամանակ, երբ դատավորը, ատրճանակը ձեռքին, վազքի մեկնարկն էր տալիս։ Հոմերը մյուսների հետ վազեց։ Նա իրեն շատ լավ էր զգում, բայց խիստ զայրացած էր ու հավատում էր, որ աշխարհում ոչ մի բան իրեն չէր կարող խանգարել՝ շահելու համար այս մրցությունը. ոչ անհարմար կոշիկները, ոչ վազքի համար անհարմար շորերը, ոչ փորձ չունենալը, ոչ մի բան։ Նա պարզապես պիտի հաղթեր, և վերջ։
Նրա կողքի վազքուղու վրա գտնվող Հյուբերդ Էքլին շրջվեց Հոմերի կողմը և ասաց.
— Դու այդ վիճակով չես կարող վազել։
— Ինչո՞ւ,— ասաց Հոմերը,— կտեսնես։
Տրիբունայում նստած միստր Բայֆիլդը դարձավ կողքի մարդուն և հարցրեց.
— Ո՞վ էր եզրային գծից առանց համազգեստի մեկնարկ վերցնողը։— Եվ անմիջապես հիշեց, թե ով էր։
Նա ուզեց կանգնեցնել վազքը, որպեսզի հեռացնի հինգերորդ վազողին, բայց շատ ուշ էր։ Ատրճանակը կրակված էր, և մրցողները սլանում էին։ Հոմերը և Հյուբերդը աոաջին արգելքը հաղթահարեցին մյուսներից շուտ. երկուսն էլ հաջողությամբ թռչելով։ Երկրորդ արգելքի մոտ Հոմերը մի քիչ անցավ Հյուբերդից և առջևում մնաց երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ ու ութերորդ արգելքները հաղթահարելիս։ Բայց Հյուրերդ Էքլին նրան կպած գալիս էր։ Տղաները վազելիս բառեր էին փոխանակում։ Աոաջին արգելքին Հյուբերդը բղավեց.
— Որտե՞ղ ես սովորել այդպես վազել։
— Ոչ մի տեղ,— ասաց Հոմերը,— հիմա եմ սովորում։
Երկրորդ արգելքին Հյուբերդը ասաց.
— Ինչո՞ւ ես շտապում, լավ չէ այդքան արագ վազելը։
— Ես մրցությունը շահելու եմ,— ասաց Հոմերը։
Երրորդ արգելքին Էքլին հարցրեց.
— Ո՞վ ասաց։
Իսկ չորրորդ արգելքին Հոմերը պատասխանեց։
— Ես եմ ասում։
Հինգերորդ արգելքին Հյուբերդը ասաց.
— Դանդաղեցրու, սա երկար վազք է, կհոգնես։— Հետո հանկարծ բղավեց,— էհե՜յ, ուշադրություն, Բայֆիլդը գալիս է։
Հոմերը իններորդ արգելքին հասավ ճիշտ այն ժամանակ, երբ Իթաքայի տասնամյա դպրոցի ֆիզկուլտուրայի դասատուն հակառակ կողմից վրա հասավ։ Այնուամենայնիվ, Հոմերը թռավ։ Նա թռավ ուղիղ ֆիզկուլտուրայի դասատուի բաց թևերի մեջ, և նրանք երկուսով գետին ընկան։ Հյուբերդ Էքլին կանգ առավ և դարձավ մյուսներին։
— Կանգնեք,— բղավեց նա,— թող վեր կենա։ Նա հրաշալի էր վազում, բայց խանգարեցին։
Հոմերն արագ վեր կացավ և շարունակեց վազել։ Նույն վայրկյանին սկսեցին վազել նաև մյուսները։
Դաշտում բոլոր գտնվողները, նույնիսկ Հելեն Էլիոթը, զարմացել էին կատարվածից։ Հին աշխարհի պատմության դասատու միսս Հիքսը կանգնած էր վերջնագծի մոտ։ Նա թափահարում էր ձեռքը և անխտիր քաջալերում բոլորին, տղաներից յուրաքանչյուրին.
— Շտապիր, Հոմեր,— ասում էր նա,— շուտ արա, Հյուբերդ, վազեցեք, Սա՛մ, Ջո՛րջ, Հե՛նրի։
Նախավերջին արգելքի մոտ Հյուբերդ Էքլին հասավ Հոմեր Մաքոլիին։
— Ցավում եմ,— ասաց նա,— ստիպված եմ անցնել։
— Անցիր,— պատասխանեց Հոմերը,— եթե կարող ես։
Հյուբերդ Էքլին Հոմերից մի քիչ առաջ անցավ, իսկ վազքը ավարտվում էր։ Հոմերը վայր գցեց վերջին արգելքը և գրեթե հասավ առջևից վազողին։ Վերջնագծում նրանք այնքան մոտ էին իրար, որ ոչ ոք չէր կարող ասել, թե ով շահեց մրցությունը՝ Հյուբերդ Էքլի՞ն, թե Հոմեր Մաքոլին։ Սամը, Ջորջը և Հենրին հասան նրանցից անմիջապես հետո, և միսս Հիքսը, հին աշխարհի պատմության դասատուն, բոլորին գրկեց։
— Հրաշալի էր, բոլորդ էլ շատ լավ վազեցիք,— ասաց նա։
— Դուք ինձ ներեցեք, միսս Հիքս,— ասաց Հյուբերդ Էքլին,— ես պետք է Հոմերի հետ դասարանում մնայի։
— Հիմա դա կարևոր չէ,— ասաց միսս Հիքսը,— լավ է, որ սպասեցիր մինչև Հոմերը բարձրանա, երբ նրան խանգարեցին։
Բարկացած, դառնացած և մի քիչ էլ ամաչելով իր ընկնելու համար, Իթաքայի տասնամյա դպրոցի ֆիզկուլտուրայի դասատուն վազելով գալիս էր դեպի տղաների խումբը, որին միսս Հիքսը հավաքել էր իր շուրջը։
— Մաքոլի,— բղավեց նա տասնհինգ յարդ հեռվից,— քո արածի համար այս կիսամյակում զրկվում ես դպրոցի սպորտային միջոցառումներին մասնակցելու իրավունքից։
Մարզիչը հասավ խմբին, կանգ առավ և սպառնալից հայացքով նայեց Հոմեր Մաքոլիին։ Հին պատմության դասատուն դարձավ նրան.
— Միստր Բայֆիլդ,— ասաց նա,— ինչո՞ւ եք պատժում Հոմեր Մաքոլիին։
— Ներեցեք, միսս Հիքս,— ասաց դասատուն,— ես իմ որոշումները ընդունում եմ առանց հին պատմության ամբիոնի օժանդակության։— Նա դարձավ Հոմերին և ասաց.— հասկացա՞ր։
— Այո, սըր,— պատասխանեց Հոմերը։
— Այժմ գնա իմ առանձնասենյակը և առանց թույլտվության դուրս չգաս այնտեղից,— հրամայեց Բայֆիլդը։
— Ձեր առանձնասենյա՞կ,— հարցրեց Հոմերը,— բայց ես գործ ունեմ,— նա հանկարծ հիշեց, որ ժամը չորսին աշխատանքի պետք է գնա։— Ժամը քանի՞սն է,— հարցրեց նա։
Հյուբերդ Էքլին նայեց ձեռքի ժամացույցին։
— Չորսից քառորդ պակաս,— ասաց նա։
— Գնա իմ առանձնասենյակ,— բղավեց նա։
— Բայց դուք չեք հասկանում, միստր Բայֆիլդ,— ասաց Հոմերը,— ես գնալու տեղ ունեմ, ես կուշանամ։
Ջո Տերանովան մոտեցավ խմբին։
— Իսկ ինչո՞ւ նա պետք է մնա դասերից հետո,— ասաց Ջոն,— նա ոչ մի վատ բան չի արել։
Դասատուն արդեն շատ էր բարկացել.
— Դու քո ստահակի կեղտոտ ռեխը փակիր, մակարոնի ճուտ,— բղավեց նա Ջոյի վրա։
Ապա մի կողմ հրեց տղային, որը երերալով ետ֊ետ գնաց ու գետին չընկած՝ բղավեց.
— Ի՜նչ, մա֊կա֊րոն…
Հոմերը հարձակվեց միստր Բայֆիլդի վրա, կարծես ֆուտբոլի դաշտում լիներ, միաժամանակ ասելով.
— Չհամարձակվեք ընկերոջս անուններ կպցնել։
Մինչ Հոմերը և Բայֆիլդը նորից գետնի վրա էին, Ջո Տերանովան վեր կացավ և կատաղությամբ այնպես նետվեց Բայֆիլդի վրա, որ վերջինս գետին թավալվեց։ Շնչակտուր և հուզված՝ վազելով եկավ դպրոցի դիրեկտոր միստր Իքը։
— Պարոններ,— ասաց նա,— տղաներ, տղաներ։— Նա Ջո Տերանովային քաշեց մարզիչի վրայից, որն այդպես էլ մնաց գետնին պառկած։
— Միստր Բայֆիլդ,— խստությամբ նրան դիմեց դպրոցի դիրեկտորը,— ի՞նչ է նշանակում այս ամենը։
Բայֆիլդը առանց բառ արտասանելու մատնացույց արեց միսս Հիքսին։
Միսս Հիքսը կանգնած էր Բայֆիլդի գլխավերևը։
— Ձեզ բազմիցս ասել եմ, միստր Բայֆիլդ, որ մարդկանց հետ այդպես չվարվեք,— ասաց միսս Հիքսը,— նրանց այդ դուր չի գալիս։— Նա դարձավ դպրոցի դիրեկտորին.— միստր Բայֆիլդը պարտավոր է Ջո Տերանովայից ներողություն խնդրել։
— Մի՞թե, իսկապե՞ս, միստր Բայֆիլդ,— հարցրեց միստր Իքը։
— Ջոյի ծնողները Իտալիայից են եկել,— ասաց միսս Հիքսը,— բայց դա չի նշանակում, որ նրանց պետք է մակարոն անվանել։
Ջո Տերանովան ասաց.
— Ինձ պետք չէ նրա ներողությունը։ Եթե նա ինձ անուններ կպցնի, ես նրա մռութին կհասցնեմ։ Եթե ծեծի, եղբայրներիս կկանչեմ։
— Ջոզեֆ,— ասաց միսս Հիքսը,— դու պետք է թույլ տաս, որ միստր Բայֆիլդը ներողություն խնդրի, նա քեզնից կամ քո ծնողներից չէ, որ ներողություն է խնդրելու։ Նա ներողություն է խնդրելու մեր երկրից։ Դու պետք է թույլ տաս, որ նա վերստին փորձի ամերիկացի դառնալ։
— Ճիշտ է,— հաստատեց դպրոցի դիրեկտորը,— սա Ամերիկան է, և միակ օտարականը նա է, ով մոռանում է, որ սա Ամերիկան է։— Նա դարձավ մարզչին, որ դեռ նստած էր գետնին։— Միստր Բայֆիլդ։
Իթաքայի տասնամյա դպրոցի ֆիզկուլտուրայի դասատուն ոտքի ելավ։
— Ներողություն եմ խնդրում,— ասաց նա, խոսքը առանց որևէ մեկին ուղղելու, և շտապեց հեռանալ։
Ջո Տերանովան և Հոմեր Մաքոլին միասին գնացին։ Ջոն հանգիստ քայլում էր, իսկ Հոմերը կաղում էր։ Նա վնասել էր իր ձախ ոտքը, երբ Բայֆիլդը փորձել էր կանգնեցնել նրան։
Միսս Հիքսն ու միստր Իքը դարձան երեսուն թե քառասուն տղաներին ու աղջիկներին, որոնք հավաքվել էին իրենց շուրջը։ Սրանք տարբեր դիմագծեր ունեին և տարբեր ազգությունների էին պատկանում։
— Այժմ տուն գնացեք,— ասաց միսս Հիքսը, բայց քանի որ երեխաները դեռ մի քիչ հուզված էին, նա շարունակեց,— աշխուժացե՛ք, քթներդ մի կախեք, այս բոլորը դատարկ բաներ են։
— Այո,— ավելացրեց դպրոցի դիրեկտորը,— աշխուժացե՛ք, պատերազմը հավիտյան չի շարունակվելու։
Երեխաները խմբերի բաժանվեցին և հեոացան։

Ի՞նչ եք հասկանում աշխարհի ստոր արարածներ, աշխարհի բայֆիլդներասելով:
Ինչպե՞ս եք հասկանում ստոր արարքներից բարձր կանգնել արտահայուությունը:
Երբեր չէի մտածի, որ ուսուցիչները բոլոր մարդկանց նման են, նույնիսկավեյի լավը:
Դուք ի՞նչ եք մտածում ուսուցիչների մասին:
Բացատրեք.
Ես հետևում եմ աշակերտների հոգու աճին և ուրախանում եմ այղ աճիյուրաքանչյուր նոր փաստով:
Համամի՞տ եք միսս Հիքսի հետ: Ինչո՞ւ:
Ձեզնից մեկը լավ ու հարուստ ընտանիքից Է, իսկ մյուսր լավ ու աղքատընտանիքից: Կյանքին հարմարվելը գուցե նրա համար ավելի դժվար լինի,քան քեղ համար: Դա շատ կարևոր Է:
Ինչպե՞ս եք հասկանում հետևյալ մտքերը.
ա) Այս աշխարհում, ի վերշո, յուրաքանչյուր մարդ ուրիշներից
և՝ չավ Է,և՝վատ …
բ) Ես չեմ խաբվում ո՛չ բարեկիրթ և ոչ էլ վատ ձևերից: Ինձ հետաքրքրում Է,թե իսկապես ի՞նչ կա այդ ձևի տակ…

Կարևորն այն Է, որ նա մարդ լինի, ունենա սիրտ, սիրի ճշմարտությունն ու պատիվը, հարգի նրանց, ովքեր իրենից ցածր ենգտնվում, և նրանց ովքեր իրենից բարձր են …
ա) Ի՞նչ Է նշանակում ցածր գտնվել:
բ) Ի՞նչ Է նշանակում բարձր գտնվել:
բ) Ի՞նչ Է նշանակում բարձր գտնվել:
Ձեզնից յուրաքանչյուրը իսկական մարդ կլինի այն ժամանակ, երբհակառակ ձեր փոխադարձ չսիրելուն, կարողանաք իրար հարգել: Ահաթե ի՛նչ I. նշանակում դաստիարակված լինել…
ա) Համամի՞տ եք միսս Հիքսի հետ:
բ) Ի՞նչ Է նշանակում դաստիարակված լինել, ձեր կարծիքով:

Ինչսյե՞ս եք հասկանամ հետևյալ հատվածը.
Աշխարհում, նախքան ոտքի կանգնելդ, դեռ հաճախ կլսես ալդ ծիծաղը: Ոչմիայն մարդկանց ծիծաղը, այլ նույնիսկ դաոը ծիծաղը իրերի, որոնք պիտ իփոր ձեն շվւոթեցնել քեզ և շե ղել ճանապարհիդ, բա յց ես վս՚աահ եմ, ուշադրություն չես դարծնի այդ ծիծաղին:
Բնութագրեք Հյուբհրդ էքլիին:
ա) Մեղարեք նրան:
բ) Արդարացրեք: ,՛
Ինչպիսի՞ն է հեղինակի վերաբերմունքը: Ցույց տվեք փաստերով:

Ձեզ համոզո՞ւմ են Բայֆիլդի արարքները:
ա) Մեղարեք նրան:
բ) Արդարացրեք:
Ինչպիսի՞ն է հեղինակի վերաբերմունքը: Ցույց տվեք փաստերով:
բ) Արդարացրեք:
Ինչպիսի՞ն է հեղինակի վերաբերմունքը: Ցույց տվեք փաստերով:
Ձեզ բաղմիցս ասել եմ, որ մարդկանց հետ այդպես չվարվեք, նրանց այդ դուր չի գալիս…
ա) Դուք գիտե՞ք, ինչպես պետք է վարվել մարդու հետ, որ նրան դուր գա:
p) Ի՞նչ է ասված այս մասին Նոր Կտակարանում:
Գրավոր աշխատանք: Շարադրությունը տեղադրեք Ձեր բլոգում:Ո՞ր ուսուցչին կտանեի ինձ հետ, եթե գնայի այս դպրոցից:
Комментариев нет:
Отправить комментарий