понедельник, 7 сентября 2015 г.

Բարձունքի նվաճում / հայրենագիտական նախագիծ/

Նախագծի իրականացման օրը՝  սեպտեմբերի 19-20

Նախապատրաստական աշխատանքների ժամանակահատվածը՝  սեպտեմբերի 14-19
Նախագծի մասնակիցներ՝  5-6-րդ դասարանի սովորողներ
Ճամփորդության երթուղին ՝  Երևան-Սևան-Դիլիջան- Թթուջուր-Ծակ քար- Աղավնավանք-Ճամբարակ-Շորժա-Սևան-Երևան:




Նախագծի նպատակը
  • Հայրենագիտական արշավ կազմակերպել, ճանաչել հայրենիքի մի հատվածը
  • Ուսումնասիրել և հետազոտել տեղանքը, ժողովրդի սովորությունները, ռադիոաշխատանքի իրականացում
  • Հայրենասիրության գործնական դրսևորում . Անկախության տոնը բարձունքներում
  • ,,Սերմնահավաք,, նախագծի իրականացում

Նախագծի նկարագրությունը
,Բարձունքի նվաճում,, ուսումնահայրենագիտական նախագիծն իրականացվում է  տարին երկու անգամ՝ սեպտեմբերի 21-ին և մայիսի 28-ին: 
Արշավը կազմակերպվում է սեպտեմբերի 21-ին՝  ՀՀ Անկախության օրը:  
Սեպտեմբերի 14-20 իրականացնում ենք նախապատրաստական աշխատանք: Սովորողները մինչև սեպտեմբերի 19-ը որոնում-գտնում են տեղեկություններ  Դիլիջան, նախագծում նշված այլ վայրերի  մասին և կատարում են հետևյալ առաջադրանքները. 

  1. Ճամփորդության քրտեզի և երթուղու կազմում:
  2. Ծակ քար և Թթու ջուր բարձունքների մասին տեղեկություննրի փնտրտուք համացանցում, մշակված աշխատանքի ներկայացում:
  3. Դիլիջանի մոտակա բնակավայրերը, տեսարժան վայրերը
  4. Աղավնավանք. պատմություն, ավանդազրույցներ: 
  5. Բանահավաքչական աշխատանքի նախապատրաստում, հարցերի կազմում: 
Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հավաքած տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքը տեղադրում բլոգում:

Ճամփորդության օրակարգը


19.09.2015
09:30 մեկնում Երևանից, սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
11:00 կանգառ Սևան, հանրային ափ
12:30 ժամանում Դիլիջան՝ սպորտ համալիր, տեղավորում
13:00 Թթուջուր, Ծակքար, բարձունքի հաղթահարում
18:00 վերադարձ սպորտ համալիր, նախապատրաստում ընթրիքին
18:30 ընթրիք
19:00 մարզական խաղեր
20:30 օրվա ամփոփում
22:00 քուն


20.09.2015
09:00 վերկաց, հիգիենայի ժամ
09:30 մարմնամարզություն
10:00 նախաճաշ
10:30 քայլարշավ Աղավնավանք
12:00 ճաշ
13:00 վերադարձ Ճամբարակ-Շորժա-Սևան ճանապարհով
14:00 կանգառ Սևան, լող
18:00 ժամանում Երևան

Անհրաժեշտ իրեր

Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
Սնունդ , բրդուճներ, ջուր
Անկողնային պարագաներ՝ սպիտակեղեն
Ատամի մածուկ, խոզանակ, սրբիչ, օճառ, սանր, անձեռոցիկ
Գլխարկ, ակնոց, լողազգեստ
Անհատական ճամփորդական ափսե, բաժակ, պատառաքաղ
Թվային տեխնիկա՝ ֆոտոխցիկ, նեթբուք, ինտերնետ ֆլեշ, պլանշետ:


Արգելվում է վերցնել գազավորված ըմպելիք, արևածաղիկ :  Արգելվում է նաև կեղտոտել տարածքը:  Արշավականը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին, առավոտյան չուշանա, չվախենա և ժպիտով հաղթահարի բարձունքը:

Նախագիծն իրականացվում է Անահիտ Եղյանի հետ համատեղ:
Անահիտ Եղյանի բլոգ  

Комментариев нет:

Отправить комментарий