вторник, 29 сентября 2015 г.

Գրաբարյան օրեր

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 1-7
Նախագծի մասնակից սովորողներ ՝                               5-6-րդ դասարաններ

Նախագծի նպատակը
  • Մասնակցություն կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված ,,Գրաբարյան օրեր,, նախագծին
  • Հետաքրքիր տեքստերի միջոցով ծանոթացում գրաբարին
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների ամրապնդում

Առաջադրանքներ
Կարդա՛ տեքստը
                                               Որսորդն եւ կաքաւ

Որսորդն կալաւ կաքաւ մի և կամէր զենուլ: Ասէ կաքաւն. ,,Մի սպանաներ զիս, զի ես խաբեցից զըբազում կաքաւս եւ արկից յակնատս քո,,: Ասէ որսորդն. ,,Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի ըսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ,,:

Բառարան
Կալաւ-բռնել
զենուլ-սպանել
ի ձեռաց իմոց- իմ ձեռքով
յակնատս-թակարդ
մեռցիս- մեռնես

1. Առակը դարձրու աշխարհաբար:
2. Ինչպիսի մարդկանց է խորհրդանշում կաքավը:
3. Ներկայացրո՛ւ առակի ասելիքը:
4. Կարդա՛, ձայնագրի՛ր քեզ և պատրաստի՛ր տեսանյութ:

Ծնունդ Վահագնի

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.
Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բո՛ց ունէր մօրուս,
Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.
ծովն - ծովըն
զկարմրիկն - ըզկարմրիկըն
ի բոցոյն - ի բոցույն

Բառարան
երկնէր - երկնում էր (ծնում էր)
երկին - երկինք(ը)
ծովն ծիրանի - ծիրանի ծովը
երկն - երկունքը
ի ծովուն - ծովում, ծովի մեջ
ունէր - 1. բռնել էր 2. ուներ
զկարմրիկն եղեգնիկ - կարմիր եղեգնիկին
ընդ եղեգան փող - եղեգնի փողով
ելանէր - ելնում էր
ի բոցոյն - այն բոցից
վազէր - վազում էր
աչկունք - աչիկները
արեգակունքարեգակներ


1.Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:
2.Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:
3.Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):
4.Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ - որ բան խորհրդանշող:
5.Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:
6.Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու


Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն Արտաշիսի,
Տեղայր մարգարիտ ի հարսնութեանն Սաթինկանն:
Կարդա այսպես.
փեսայութեանն - փեսայությանն հարսնութեանն - հարսնությանն
Նկատեցիր, որ եա - ն կարդացվում է յա (հիշիր նաև սեաւ, հանեալ, անցեալ, ձգեալ բառաձևերը):

Բառարան
Տեղ - տեղում, անձրև
Տեղ ոսկի - ոսկի անձրև
տեղայրտեղում էր
ի փեսայութեանն Արտաշիսի - Արտաշեսի փեսայության ժամանակ
ի հարսնութեանն Սաթինկանն - Սաթենիկի հարսնության ժամանակ


1.Մեկ նախադասությամբ գրավոր փոխադրիր հատվածի բովանդակությունը: Ինչքան հնարավոր է` համառոտիր այդ նախադասությունը:
2.Քեզ որ հեքիաթից է ծանոթ «ոսկի անձրև» արտահայտությունը:

Խորենացին սա բացատրում է այսպես (հատվածն աշխարհաբար դարձրու).
Քանզի սովորութիւն իսկ էր թագաւորացն մերոց, փեսայութեամբ ի դուռն տաճարին հասանել` դահեկանս ճապաղել իբրեւ զհիւպատեանն Հռոմայեցւոց. սապէս եւ թագուհեացն յառագաստին` մարգարիտ:

Բառարան
սովորութիւն էր թագաւորացն մերոց - մեր թագավորների սովորությունն էր, մեր թագավորները սովորություն ունեին
ի դուռն տաճարին հասանել - տաճարի(այստեղ` պալատի) դռանը հասնելու ժամանակ
դահեկանս ճապաղելդահեկաններ շաղ տալ(դահեկան - հռոմեական ոսկե դրամ)
իբրեւ զհիւպատեանն Հռոմայեցւոց - հռոմեացիների հյուպատոսների նման
սապէս եւ թագուհեացն - նույնպես և թագուհիների
 յառագաստին - այստեղ` առագաստի սենյակում

Գրավոր պատմիր Արտաշեսի և Սաթենիկի մասին:

Комментариев нет:

Отправить комментарий