Դու ինչեր ես տեսնում, ինչեր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին է աներևույթ , անգիտակ.
Երկնի օրը քեզանով ենք կատարում,
Երկնի խորը քեզանով ենք պատառում:
Դարձի՛ր, դարձի՜ր, ով իմ դիտակ լուսածին,
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթիր, զարթիր, ով իմ գիտակ հուսածին՝
Մտքի, հոգու, սիրո քնար լարելով: /Կոմիտաս/
2. Բացատրի՛ր բառերը՝ դիտակ, աներևույթ, անգիտակ, պատառում, քնար, հուսածին:
3. Բացատրի՛ր վերնագիրը:
4. Գրավոր ներկայացրո՛ւ , թե ինչ է ասվում բանաստեղծության մեջ:
5. Ըստ բանաստեղծության գրի՛ր դիտակի հատկանիշները /ինչպսին լինելը/:
5. Ըստ բանաստեղծության գրի՛ր դիտակի հատկանիշները /ինչպսին լինելը/:
6. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր քեզ դուր եկած պատկերը և բացատրի՛ր:
7. Բանաստեղծության մեջ կանաչ գույնով ներկի՛ր մեկ կոչական նախադասություն:
Ես սիրեցի անփուշ վարդ
Ես սիրեցի անփուշ
վարդ,
Տեսա ճերմակ, անփուշ
վարդ,
Կրծքիս վրա դրի զարդ.
Հոտոտեցի, բույր չուներ,
Սիրտս մխաց բարդ ի
բարդ:
Տեսա կարմիր փշոտ
վարդ,
Ավաղ ձեռքս ծակոտեց.
Արյուն հոսի վարդնե
ցարդ՝
Բույրը մտավ քիմքես
ներս:
1.Բաստեղծությունը վերնագիր չունի, վերնագրի՛ր
այն:
2. Բանաստեղծության մեջ ցույց տո՛ւր հակադրությունը:
3.Բացատրի՛ր այս տողը՝ ,,Սիրտս մխաց բարդ ի բարդ,,:
. 4. Դուրս գրի՛ր վարդի հատկանիշները/ինչպիսին լինելը/:
5.Քո կարծիքով ի՞նչ թեմայով գրված բանաստեղծությունը:
6.Գրավոր պատմի՛ր, թե ինչ է ասվում բանաստեղության
մեջ:
7.Հորինի՛ր երկխոսություն քնարական հերոսի և վարդի
միջև:
Առաջ
Առաջ
Այսօր, նորեն, դեմքիդ վրա գիշեր է կաթել,
Շանթ ու կայծակ ճայթելեն.
Սրտիդ խորեն արյուն կեռա՝ ամպեր են պատել,
Հուր ու փայլակ սայթելեն:
Սրտով բարի,
Հոգիդ արի,
Որ քու նավը
Չշվարի:
Կյանքի կռիվ՝ ճիշտ դատելով՝
Կանաչ-խռիվ միշտ դատելով:
Դեպի առա՜ջ.
Դեպի հառաչ:
2. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
3. Կարդա առաջին քառյակը և գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչ հոգեվիճակ է արտահայտված այդ տողերում:
4. Գտի՛ր բանաստեղծության նույնահանգ բառերը և ընդգծիր:
5. Քո կարծիքով ո՞րն է այս բանաստեղծության ասելիքը:
6. Բացատրի՛ր այս տողերը՝
Սրտով բարի,
Հոգիդ արի,
Որ քու նավը
Չշվարի:
7. Բացատրի՛ր վերնագիրը:
Աշուն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ:
Սաղարթ-սաղարթ սարսելով
Ոսկի տերև դարսելով՝
Աշուն քնավ:
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
2. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն, մառան, տարափ:
3. Նկարագրի՛ր աշնանային բնապատկեր:
4. Յուրաքանչյուր քառյակի բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշուն ինչպսինն է:
1-ին քառյակ.........../ինչպիսի/ աշուն
2-րդ քառյակ .........../ինչպիսի / աշուն
3-րդ քառյակ ............./ինչպիսի/ աշուն
Ճանապարհ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
1. Փորձի՛ր նկարագրել ճանապարհը:
2. Գրի՛ր ճանապարհ բառի հոմանիշները:
3. Ներկայացրո՛ւ հետաքրքիր մի դեպք, որ տեղի է ունեցել այդ ճանապարհին:
1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
2. Դուրս գրի՛ր քեզ դուր եկած հատվածները, պատկերները:
3. Ըստ այս պատմության բնութագրի՛ր Կոմիտասին՝ համապատասխան հատվածներ մեջբերելով:
4.Ո՞ւմ էր սպասում Կոմիտասը:
5.Նկարագրի՛ր դեռատի կնոջը:
Ա. Քո կարծիքով ինչպիսի մարդ էր Կոմիտասը, բնութագրի՛ր:
Բ. Բառարանի օգնությամբ բացատրիր գիրուկ, կեղծանուն, հոդվածագիր, կարճահասակ, անհիշաչար, անհաճո բառերը:
Բ. Բառարանի օգնությամբ բացատրիր գիրուկ, կեղծանուն, հոդվածագիր, կարճահասակ, անհիշաչար, անհաճո բառերը:
Գ. Համացանցից ինքդ գտի՛ր որևէ հետաքրքիր դեպք Կոմիտասի կյանքից:
Մեդիառաջադրանք
Ընտրել Կոմիտասի բանաստեղծություններից մեկը, պատրաստել տեսանյութ:
Առակ
Կար ու չկար,
Մի մոծակ կար:
Բզզոց, Դզզոց,
Եկաւ
Նստաւ
Ճակտին վըրան.
Բացավ բերան,
Հանեց իր փուշ
Ու եկավ կուչ.
Ձայնը կտրեց,
Ինծի խաբեց.
Կըծեց, ծակեց,
Թույնը թափեց
Նշան դրավ,
Ելավ, թռավ:
Մոծակ անկոչ,
Երկարապոչ,
Դու բան չունե՞ս,
Դու քուն չունե՞ս
Իմ ճակատին
Դու ի՞նչ ունես:
-Այդ պարտքս է
Բայց ինձ լսե՝
Սազով
Նազով
Ձայն եմ տալիս,
Այնպես գալիս:
Զգուշացի՛ր
Դու մլակից,
Որ կրծում է
Կաշու տակից:
2. Մեկ բառով բնութագրի՛ր մոծակին:
3.Արձակ շարադրի՛ր առակը:
4. Բացատրի՛ր այս տողերը՝
Զգուշացի՛ր
Դու մլակից,
Որ կրծում է
Կաշու տակից:
Աշուն օր
Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ:
Եվ թռչուն թռավ
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն
Ձորում մշուշ կախ տվավ:
Քամին ելավ վեր
Արավ տար ու բեր:
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ
Սարի վրա ցիր եկան:
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր:
Առաջադրանքներ
1. Գրի՛ր ընդգծված բառերի հականիշները:
2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:
3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ:
Комментариев нет:
Отправить комментарий