Չնայած շատերը պնդում էին, որ սեպտեմբերյան օրերին Սևան գնալ չարժե, ցուրտ է, անհարմար, մենք պատրաստվեցինք: Հավաքվել էր հետաքրքիր և տարաբնույթ սովորողների 17 հոգիանոց խումբ: Սովորողների մեծ մասի հետ առաջին անգամ էի ճամփորդում և լավ հնարավորություն էր նրանց ավելի լավ ճանաչելու, հասկանալու:
Օրը ուրբաթ էր, սեպտեմբերի 21-ը, օրվա ծրագրում նախատեսված էր բարձունքի հաղթահարում: Տեղ հասանք , տեղավորվեցինք: Տաք էր , հարմար, տրամադրող և հաճելի միջավայր: Մեզ էր սպասում բարձունքը՝ Արեգունի լեռը: Արեգունին այն կանչող, գրավիչ լեռներից է եղել, որը միշտ ցանկացել եմ բարձրանալ, բայց միշտ մի բան խանգարել է: Մինչև գագաթ հասնելը ահրաժեշտ էր բարձրանալ մի քանի միջին բարձրության փոքր գագաթներ, որոնք հաջորդում էին իրար, որոնց լանջերին արածում էին կենդանիների նախիրներ:
Դժվար էր առաջին բարձունքը, քանի որ զառիվայր էր, թեքությունն անհարմարություն էր
ստեղծում: Առաջին կարևոր բացահայտումը, որ արեցի ինձ համար, սովորողների միմյանց օգնելու կարողությունն էր, հավաքված խմբում շատերը իրար չէին ճանաչում, բայց առանց վարանելու մեծ տղաները օգնում էին փոքրերին, ձեռքից բռնում բարձրացնում, իսկ 7-րդցիներ Հայկը և Արմենը վերցնում էին հետ մնացողների պայուսակները: Բարձունքը մինչև վերջ հաղթահարեց միայն մի խումբը, մյուսները վերջին գագաթը չկարողացան բարձրանալ: Կարծում եմ, այս վերելքի ժամանակ միևնույնն է յուրաքանչյուրն իր մեջ ինչ-որ բան հաղթահարեց, մեկը վախը միջատներից, մյուսը՝ ծակող փշերից, երրորդը՝ շփման և այլն...:

Իջնելու ճանապարհին հանդիպեցինք նախարարության աշխատակիցներին, ովքեր օգնեցին իջնել նույն բարդ զառիվայր բարձունքը, նաև հաճույքով զրուցում էին սովորողների հետ, ծանոթանում:
Ցանկացած մեկը, ով եղել է Սևանի ափին, նստել կամ ոտքերը թաղել խոնավ ավազի մեջ, նայել ջրի ծփանքին, կփաստի, որ Հայաստանի ամենահետաքրքիր վայրերից մեկը կա ու մնում է Սևանը: Սիրելի մարզիչ Տաթև Համբարյանի խորհրդատվությամբ սովորողները օրը երկու անգամ լողում էին՝ ցուցադրելով իրենց լողի հմտությունները: Սա կարելի է ասել սովորողների համար ամենահաճելի պահն էր:
Ճամբարականները բավականին ինքնուրույն էին և ինքնասպասրկվող, ուտելիք պատրաստելիս, սեղանը հավաքելիս, ափսեները լվանալիս շատ արագ ինքնակազմակերպվում էին: Իսկ մեզ համար հաճելի էր այն փաստը, որ բոլոր սովորողները հավանել էին պատրաստված ուտելիքը, քանի որ ո՛չ ես, ո՛չ Հռիփսիմեն այդ գործում մեծ փորձ չենք ունեցել:
Յուրաքանչյուր օր ճամբարականներ մաքրում էին միջավայրը, հավաքում աղբը: Սեբաստացի սովորողների համար սա արդեն կենսակերպ է դարձել:
Սևանում եղնակը միշտ էլ աչքի է ընկել զարմանալի արագությամբ փոփոխվող տրամադրությամբ. առավոտյան ամպամած է, թվում է՝ անձրև կգա, ու հանկարծ էնպես է եղնակը բացվում, լուսավորվում, որ ափին նստած սկսում ես շոգից նեղվել. լավ է, որ թարմացնող ջուրը կա: Իսկ այլընտրանք փնտրողներին , մեր վարորդ Արսենն առաջարկում էր իր նավակով զբոսնել ...
Ճամբարային ծրագիրը ներառում էր նաև լողափնյա ընթերցանություն, որին մասնակցեցին ոչ միայն մեր ջոկատի սովորողները, այլ նաև ճամբարական մարզիկները: Ընթերցեցինք Վ. Սարոյանի ,,Հինգ հասուն տանձեր,, և ,,Հայն ու հայը,, ստեղծագործությունները, միասին Չարենց կարդացինք:
Երեք վառ ու հետաքրքիր օրեր էին, որոնք ընթացքում առաջին հերթին բացահայտեցի սովորողներին...
Մասնակիցների տպավորությունները
Ալեն Խառատյանի պատումը
Комментариев нет:
Отправить комментарий