среда, 10 октября 2018 г.

Ընթերցում ենք Սպիտակավորում

Համատեղ ընթերցումներ Եղեգիսում՝ սովորողների, դասավանդողների հետ
Մասնակիցներ՝ կրթահամալիրի 6-7-րդ դասարանի սովորողներ, Եղեգիսի դպրոցի սովորողներ, ուսուցչներ, Վերնաշենի դպրոցի սովորողներ,կազմակերպիչներ, այլ ցանկացողներ

Նպատակը՝
  • Գործընկերային հարաբերությունների ամրապնդում 
  • Ընկերական հարաբերությունների ստեղծում միասնական քայլքի, միասնական ընթերցանության միջոցով
  • Կրթահամալիրյան փորձի փոխանակում 
  • Վերելքի միասնական հաղթահարման ամփոփում՝ միասնական ընթերցանությամբ 
Ընթերցանության նյութեր 

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։


Կյանքը - երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, -
Կյանքը - կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը - կրակ ճահիճներում՝ կա ու չկա, -
Կյանքը - ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը - երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, -
Կյանքը - կորած աստղերի՜ պես հազարանուն ...


Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ...


Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի -
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի...

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր:
Երկինքներորպես երազներ հոգու:
Երկինքներորպես մանկական աչեր:
Մենակ էի եսԻնձ հետ էիր դու:
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն -
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հինաստղայի՜նանհո՜ւն:
Կանչում էրկանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին:
Իսկ գիշերն իջնումծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին ...

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խդճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր—
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Комментариев нет:

Отправить комментарий