Օրը սկսեցինք Մարմարյա սրահում՝ միջին, ավագ դպրոցների ուսուցիչների և մուտքի ճամբարի մասնակիցների հետ: Մեծ թափով ընթանում է ,,Սեբաստացու օրեր,, նախագծային շաբաթվա պատրաստությունը: Եվ իհարկե, առաջին հերթին սովորում ենք ծիսական երգեր և պարերգեր: Այս տարի երգացանկը համալրվել է նոր երգերով, որոնք մի փոքր աշխուժություն են մտցրել մեր առօրյայում, անչափ հետաքրքիր են, նաև զվարճալի: Իսկ առավոտյան ոգևությունն այնքան մեծ էր, որ բոլորը պարերգի բեմադրման առաջարկներ էին անում:
Իսկ թե ինչպես երգեցինք, դիտեք տեսանյութում.
Օրն ավարտեցին միասնական հավաքով, որը նույնպես երաժշտական բնույթ էր կրում:
Իսկ թե ինչպես երգեցինք, դիտեք տեսանյութում.
Իսկ հետո Միջին դպրոցի ուսուցչական խումբը փորձեց մի համար, որը պետք է ներկայացվի կրթահամալիրի տոնի ամփոփիչ համերգին:
Միջին դպրոցում շարունակվում է սովորողների մուտքի ճամբարը. սովորողները մասնակցեցին մարզական պարապմունքների, միջավայրի խնամքի աշխատանքներին, և , իհարկե, պարեր ու պարերգեր սովորեցին:
Օրվա մի մասը տրամադրեցինք դասասենյակները մաքրելուն, կարգի բերելուն. այստեղ նույնպես բավականին աշխատանք կար անելու:
Աշնանային դպրոցը նաև լավ հնարավորություն է ընձեռում փոքր խմբերով քննարկումներ կազմակերպելու, կիսատ գործերը կամ առաջիկայի անելիքները քննարկելու, ամբողջացնելու համար: Մայրենիի մասնագետներով հավաք ունեցանք,որի ժամանակ փորձեցինք ուսումնական նյութերի փաթեթ հավաքել:Արդյունավետ էր, իսկ աշխատանքն ընթացքի մեջ է:
Օրն ավարտեցին միասնական հավաքով, որը նույնպես երաժշտական բնույթ էր կրում:
Комментариев нет:
Отправить комментарий