Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 10-25:
Նպատակը՝
- Ծանոթանալ Իսահակյանի ստեղծագործություններին
- Ավանդազրույցների, լեգենդների միջոցով զարգացնել սովորողների երևակայությունը և վերլուծական միտքը:
Ընթերցում ենք
Ո՞վ է ապրում
- Ո՞ր նախադասությունն է արտահայտում ստեղծագործության հիմնական ասելիքը:
- Ինքդ ձևակերպիր զրույցի գլխավոր միտքը:
- Համամիտ ես զրույցում արտահայտված գաղափարի հետ: Պատասխանադ պատճառաբանիր:
- Քեզ համոզո՞ւմ է զրույցի ավարտը: Պատճառաբանի՛ր պատասխանդ:
- Ինչպե՞ս ես բացատրում անունների բացակայությունը զրույցում:
- Այլ կերպ վերնագրի՛ր զրույցը:
Երգի հրապույրը
- Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
- Նկարագրի՛ր այն աշխարհը, որի մասին պատմվում է:
- Բացատրի՛ր փոխաբերությունները. Ա. Նա մեծացավ բոլորի աչքի առաջ անտես ու անհայտ: Բ. Բոլորից ծածուկ՝ իր մատներով շոշափում ու զննում էր մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը, քար ու ապառաժից:
- Բնութագրի՛ր տղային:
- Ո՞րն է այս ստեղծագործության ասելիքը: Պատասխանդ ապացուցի՛ր ստեղծագործությունից դուրս գրած հատվածներով:
- Ստեղծագործության մեջ ի՞նչ հակադրություններ կան:
1. Հեքիաթից դուրս գրիր անհասկանալի բառերը և բացատրիր:
2. Բնութագրի՛ր այս հեքիաթի թագավորին:
3. Լույսն է ամենապիտանի բանն աշխարհի: Համամիտ ես արդյոք թագավորիկրտսեր որդու հետ: Ինչո՞ւ:
4. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին:
Բանաստեղծությունների ընտրանի
Արդյունք
Մեդիաթատրոնի պատրաստում. ձայնագրել և պատրաստել մեդիաթատրոն Ավ. Իսահակյանի ,,Երգի հրապուրյը,, ստեղծագործության հիման վրա:
Комментариев нет:
Отправить комментарий