Վերապատրաստումների օրացույցի համաձայն հոկտեմբերի 10-12-ը կրթահամալիրում տեղի ունեցավ դասվարների, տեխնոլոգների, կազմակերպիչների, երաժիշտներ վերապատրաստման հերթական փուլը: Վերապատրաստմանը մասնակցել է 28 դասավանդող Արարատի, Արամավիրի և Արագածոտնի մարզերից: Գիշերակացով մնալու համար դիմել են երկու մասնակից, ովքեր հյուրընկալվել են Արևմտյան դպրոցի կրթական փոխանակումների կացարանում:
Մասնակիցներն ըստ մասնագիտությունների
Մասնակիցներն ըստ մասնագիտությունների
- 4 տեխնոլոգ
- 1 երաժիշտ (ևս մեկ հոգի ներկայացավ երկրորդ օրը, չի գրանցվել)
- 6 կազմակերպիչ
- 17 դասվար
Քանի որ վերապատրաստումների օրերը համընկնում էին, կազմել եմ միասնական ծրագիր, որի հիման վրա Սվետա Ճաղարյանը, Լուսինե Փաշայանը, Մարիամ Աղաբաբյանը կազմել են արդեն անհատական նախագծերով և մանրամասն ծրագրերով իրենց համակարգած վերապատրաստումների ծրագրերը:
Վերապատրաստման առաջին օրը՝ հոկտեմբերի 10-ին, վերապատրաստվողները եղել են կրթահամալիրի կրտսեր և միջին դպրոցներում, ծանոթացել և մասնակիցն են եղել հեղինակային կրթական ծրագրի իրականացման աշխատանքներին: Հաջորդ երկու օրերը ոչ աշխատանքային էին, կազմվեց նախորդներից մի փոքր տարբերվող ծրագիր՝ համատեղ պարապմունքներով, մարզական պարապմունքով և մասանգիտական սեմինարներով: Ընդմիջումը նույնպես կազմակերպվել է մասնակիցների միջոցով՝ որպես ինքնասպասարկում:
Վերապատրաստման բովանդակությունը ներառում էր
- Հեղինակային կրթական ծրագրով բաց միջավայրին ծանոթացում
- Դպրոցը ծեսի բաց արվեստանոց
- Հեղինակային կրթական ծրագրով աշխատանքային նախագծերի իրականացում
- Երաժշտություն, պարերգեր
- Տեխնոլոգիական նախագծեր
- Մարզական պարապմունք
- Բլոգը որպես ուսումնական գործիք, ներկայացում, ստեղծում, վարում
Վերապատրաստման մասնակիցները կարևորեցին դպրոցներում, դասարաններում իրականացվող նախագծերին մասնակցելը, քանի որ իրենց համար այդպես ավելի տեսանելի և հասկանալի էր կրթահամալիրը՝ իր հեղինակային կրթական ծրագրով:
Վերապատրաստման երրորդ օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ վերապատրաստվողները մասնակցեցին առավոտյան ժամերգության: Չնայած օրը ոչ աշխատանքային էր, բայց մասնակցեցին և երգեցին նաև մի խումբ սովորողներ և ծնողներ: Վերապատրաստվող ուսուցիչներից մի քանիսը ցանկություն հայտնեցին իրենց դասարանական խմբերի հետ այցելել աստղացուցարան և իրականացնել համատեղ նախագծեր:
Վերապատրաստումն ամփոփվեց Ագարակում, որտեղ հանձնվեցին նաև վերապատրաստման վկայականները:
Վերապատրաստման հետ կապված դիտարկումներ և առաջարկներ
- Մասնակիցների մեծ մասը մեդիահմուտ չէ, շատերը չեն կարողանում օգտագործել նաև էլ. փոստը: Նման իրավիճակում բլոգի ստեղծումը և վարումը կարող է մնալ որպես լրացուցիչ պարապմունք նրանց համար, ովքեր պատրաստ են և ցանկանում են ունենալ բլոգ:
- Կազմակերպիչների համար կազմել առանձին ծրագիր (ինչպես այս անգամ արել էր Մարալ Կարապետյանը)՝ ավելի մանրամասն, քանի որ իրենց՝ տեխնոլոգների հետ համատեղ պարապմունքներն այնքան էլ արդյունավետ չեն:
- Կարծում եմ՝ հաջորդ վերապատրաստմանը կարելի է ընդգրկել նաև գրադարանավարներին: Նման առաջարկ եղավ նաև դպրոցների տնօրենների կողմից, եզրակացնում եմ, որ կլինեն մասնակիցներ: Լուսինե Ալեքսանյանը նույնպես առաջարկեց գրադարանավարների վերապատրաստում:
Յուրաքանչյուր օրվա ավարտին հրապարակվել են օրվա լուսաբանումները, տեսանյութերտ, ռադիոնյութերը, պատումները.
Վերապատրաստման ավարտից հետո համատեղ նախագիծ իրականացվեց Կոշ դպրոցի հետ. Հասմիկ Մաթևոսյանի հաշվետվությունը:
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում: Հրապարակվել է ծրագիրը:
Յուրաքանչյուր օր լուսաբանվել է
Առաջին օր
Երկրորդ օր
Երրորդ օր
Չորրորդ օր
Նելի Արղությանի ամփոփումը
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստում: Հրապարակվել է ծրագիրը:
Յուրաքանչյուր օր լուսաբանվել է
Առաջին օր
Երկրորդ օր
Երրորդ օր
Չորրորդ օր
Նելի Արղությանի ամփոփումը
Комментариев нет:
Отправить комментарий