среда, 3 октября 2018 г.

Գրաբարյան օրեր, թարգմանչաց տոն

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 3-10 
Մասնակիցներ՝ 6-7-րդ դասարանի սովորողներ 
Նախագծի նպատակը՝ 
  • Հետաքրքիր տեքստերի միջոցով ծանոթացում գրաբարյան լեզվին:
  • Տեքստային աշխատանք կատարելու հմտությունների ամրապնդում
  • Գրաբարով տեքստ ընթերցելու, հասկանալու կարողությունների զարգացում: 
  • Թարգմանչական հմտությունների զարգացում: 
Տեքստերի ընթերցում 

6-րդ դասարան 
Ընթերցում, քննարկում, ասույթների մեկնաբանում: 
  • Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
  •  Մի՛ տայք զսրբութիւն շանց. եւ մի՛ արկանէք զմարգարիտս ձեր առաջի խոզաց:
  • Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:
  •  Ամենայն ծառ որ ոչ առնիցէ զպտուղ բարի, հատանի եւ ի հուր արկանի
  • Ոչ է պիտոյ բժիշկ կարողաց` այլ հիւանդաց:
  • Եւ ասաց Աստուած` Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս: 



7-րդ դասարան 
Ընթերցում, մեկնաբանում, ձայնագրություններ, մեդիանյութեր: 

ԶՕՐԱԿԱՆ ԵՒ ԾԱՆՐ ԳՈՅՆ ԲԵՌՆ ԻՒՐ
Երբեմն զօրական ոմն, գտանիլով ընդ կնոջ իւրում ի բարձր ծովու` ի ժամանակի մեծի ալէկոծութեան, տեսանէր, որ նաւավարքն թափէին ամենայն կարողութեամբ զամենայն ինչ եւ իցէ կարասիս, թարց երեսպաշտութեան իմիք, որք պատահէին ի ձեռս իւրեանց: Մանաւանդ աղաղակէին ամենքն.
- Ընկեսցո՛ւք նախապէս զծանրագոյն բեռինս, առ ի փրկել զկեանս եւ զերծանիլ ի ծովէն, զի մի՛ ընդ իրացն հանգամայն ընկղմեսցուք:
Իբրև լուաւ զայս զօրականն, իսկոյն կալաւ զկին իւր եւ ընկեց ի ծովն, ասելով.
 - Ոչ ինչ է ծանրագոյն եւ անտանելի բեռն ինչ ինձ ի մէջ աշխարհիս, քան զկինն իմ:

 ԿԻՆ ԻՆՔՆԱՀԱՒԱՆ ԵՒ ԿԱՄԱՊԱՇՏ` ԳԵՏԱՏԱՐ
Դարձեալ այլ ոմն ունէր կին խիստ ինքնահաւան եւ կամապաշտ, եւ յորժամ անկաւ ի գետ եւ խեղդեցաւ, այրն խնդրէր զնա` ընդդէմ ջրոյն գնալով: Հարցին ցնա մարդիկ.
- Վասն է՞ ր ընդդէմ ջրոյդ խնդրէք:
Պատասխանի ետ.
- Կին իմ հանապազ էր հակառակ բերանով եւ արեամբ: Արդ զոր օրինակ առնէր ի կենդանութեանն, նոյնպէս, կարծեմ թէ, զկնի մահուանն արար: Եւ այնպէս հաւատալով, զի գնացից ընդդէմ ջրոյս:

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ
ԹՌՉՈՒՆ ԹԱԳԱՒՈՐԻՆ ԵՒ ՁԻ ԱՐՔԱՅԻՆ ՅՈՒՆԱՑ
Թագաւորին հնդկաց էր թռչուն ինչ, որ արկանէր մարգարիտ եւ ականս իբրեւ զձու: Եւ լուեալ արքային յունաց` այնմ ցանկացաւ, եւ առաքեաց հրեշտակ եւ խնդրեաց, եւ նա ետ: Սակայն եւ նա հայցեաց զձի նորա, որ երագութեամբ անցանէր ընդ թռչունս: Եւ թէպէտ ծանր էին միմեանց խնդիրքն, անյապաղ երկաքանչիւրքն կատարէին: Եվ գալ հաւուն ի Յոյնս` ըստ օրինակի այլոց ածէ ձու: Եւ ձիոյն երթեալ ի Հնդիկս` կաղայր, եւ ոչ բնաւ արշաւէր: Դարձուցանէ թագաւորն հնդկաց զերիւարն, մեղադրելով յոյժ: Եւ նմանապէս` ամբաստանելով զթռչունն: Եւ իւրաքանչիւրքն յինքեանցն երթեալ տեղիս` լինէին ըստ առաջին օրինակին:

ԾԵՐ ՈՄՆ ԵՒ ՄԱՀ
Ի միում աւուրց ծեր ոմն հատեալ փայտ յանտառէ եւ բարձեալ յուս իւր բերէր ի տուն. այլ պարտասեալ զօանապարհայն` հարկեցավ դնե յերկիր զբեռն իւր եւ սկսայ յօգնութիւն կարդալ զՄահ: Եւ ահա հանդիման եկն եւ երեւեցավ Մահ եւ եհարց ցնա` եթէ առ ի՞նչ կոչէր զնա: Յայնժամ զահի հարեալ` պատասխանի ետ նմա ծերն եւ ասէ.
 - Զի տացես յուս զբեռն իմ


Պատուհան թարգմանչական բլոգի աշխատանքների մեկնարկ: 

Նախագծի արդյունքները կհրապարակվեն սովորողների բլոգներում և կայքում: 


Комментариев нет:

Отправить комментарий