Այս տարի Մայիսյան հավաքը հոբելյանական էր՝ 15-րդը, ևս մի տարբերովող առանձնահատկություն՝ արտակարգ իրավիճակից ելնելով իրականացվեց առցանց հարթակում: Մեր առօրյայում առցանց հատվածը միշտ էլ էական դեր է ունեցել, և ստեղծված իրավիճակում աշխատանքում խոչընդոտ կամ թերություններ չեղան, շարունակվեց մեր բնականոն գործունեությունը...
Մայիսյան հավաքի իմ նախագծերը հրապարակել էի նախապես. տե՛ս այստեղ: Ամբողջական նախագիծը բաղկացած է երեք հատվածներից, ներկայացնեմ մանրամասն, նաև կավելացնեմ արդյունքները.
Առաջինը ,,Միդլ Tv, Սարալանջ ռադիո, Միջին դպրոցի ԶԼՄ-ների գործունեությունը,, կլոր սեղանի նախապատրաստումն ու մասնակցությունն էր: Արդեն մի քանի ամիս է, ինչ Ստելլա Մնացականյանի և սովորողների հետ զբաղվում ենք Միդլ Tv-ի աշխատանքներով,ներկայացան և խոսեցին աշխատանքների մասնակիցները, նաև հրավիրված մասնագետներ: Կլոր սեղանի տեսագրությունն այստեղ: Լուսաբանման աշխատանքներն իրականացրին սովորողները. Լիրա Խաչատրյանի լուսաբանումը, Աննա Հարությունյանի լուսաբանումը: Կարևոր հանդիպում էր, որը ,կարծում եմ, իր հետագա ազդեցությունը կունենա TV-ի զարգացման գործընթացում:
Երկրորդ նախագիծը համագործակցային էր. մի քանի շաբաթ է, ինչ բոլորս ,,Սասնա ծռեր,, էպոսով ենք տարված, կարդում ենք, քննարկում, խաղում, նկարում, պատրաստում և այլն: Հերթական հավաքի նպատակն էր ամփոփել, ներկայացնել աշխատանքների արդյունքները, ներկա էին նաև ընտանեկան դպրոցների ուսուցիչներ: Հավաքի տեսագրությունն այստեղ: Հավաքը լուսաբանեց նաև Մարկ Հովհաննիսյանը:
Հավաք-նախաձեռնությունների լուսաբանումը փաթեթով հրապարակել եմ ենթակայքում:
Երրորդ նախագիծն իրականացրել եմ տիկին Սոֆյայի և ավագ դպրոցի սովորողների հետ, որպես ,,Ելքի և մուտքի ստուգատես,,: Նորից շարունակել ենք ,,Սասնա ծռեր,, էպոսի թեման, միասնական ընթերցումներ-քննարկումներ իրականացրել: Տեսագրությունները այստեղ:
Ես և իմ սովորողները մասնակցել ենք նաև կրթահամալիրային կլոր-սեղաններին.
- Էպոսը և հայ գրականությունը. հանդիպում գրականագետ Ալվարդ Սեմիջյանի հետ: Շատ հետաքրքիր հանդիպում էր, նոր հայացք, նոր տեսակետ էպոսի վերաբերյալ: Հանդիպումն անցավ հաճելի մթնոլորտում, գրականագետն ընթացքում հարցեր էր ուղղում սովորողներին. թեմայի ներկայացումը դարձավ հետաքրքիր քննարկում:
- Արմինե Թոփչյանի, Մարիամ Միրզոյանի, Ազնիվ Մանուկյանի նախաձեռնած կլոր սեղանին, որի ժամանակ իմ սովորող Արեգ Հակոբյանը ներկայացրեց իր հղեինակային TV-նախագիծը:
- Մարիետ Սիմոնյանի, Արմինե Մովսիսյանի նախաձեռնած կլոր սեղանը, որը նույնպես վերաբերում էր ռադիո, tv նախագծերին, շատ հետաքրքիր էր:
Զուգահեռ շարունակել ենք հեռավար աշխատանքները սովորողների հետ: Շաբաթվա ընթացքում ստեղծվել են հետաքրքիր նյութեր:
Վերջապես բացվեց մեր նոր ստեղծագործական ամսագիրը, կարդացե՛ք այստեղ:
Комментариев нет:
Отправить комментарий