пятница, 4 сентября 2020 г.

Եռօրյա հայրենագիտական ճամփորդություն Լոռու մարզում


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 1-15
Եռօրյա ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 9-11
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, այլ ցանկացողներ, նախագիծը բաց է...
Ճամփորդության ղեկավարներ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան 

Ճամփորդության երթուղին՝մեկնում. Երևան-Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Դսեղ-Գարգառ, վերադարձ. Գարգառ-Ամրակից-Լոռե բերդ-Վանաձոր-Սպիտակ-Ապարան-Երևան: 
Գիշերակացը՝ Գարգառ գյուղի հյուրատանը: 

Մեկնարկ՝սեպտեմբերի 9-ին, Մայր դպրոցի կայանատեղից, 08:00, ավարտ՝ սեպտեմբերի 11-ին , Մայր դպրոց, 19:00: 

Ճամփորդության նպատակը 
  • Հայրենագիտական բացահայտումներ
  • Քայլարշավների կազմակերպում 
  • Միդլ Tv-ի հերթական թողարկման նկարահանում
  • Թումանյանական ընթերցումներ 

Նախագծի ընթացքը
  • Ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները  ծանոթանում են նախագծին, հանդես գալիս առաջարկություններով
  • Հետազոտական աշխատանքի իրականացում
  • Ճամփորդության իրականացում 
  • Նախագծի արդյունքների ամբողջացում և հրապարակում 
Կանգառներ 
  • Ապարան
  • Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցի
  • Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
  • Դսեղ, այցելություն թանգարան, Դսեղի ծովեր 
  • Գյուլագարակ
  • Վարդաբլուր
  • Կուրթան. քայլարշավ Հնեվանք
  • Դենդրոպարկ
  • Ամրակից. Սուրբ Նիկողայոս ռուսական եկեղեցի
  • Լոռե բերդ
Ճամփորդության գործունեության ուղղությունները
  • Ընթերցումներ. կարդում ենք Թումանյան
  • Դեղաբույսերի հավաքում
  • Հայրենագիտություն
  • Քայլարշավներ
  • Միդլ Տվ-ի նկարահանման աշխատանքներ
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարակում 
Նախահաշվի 
Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ սովորողի համար 13.000 դրամ է: 
Տրանսպորտի գումար՝ 110.000 դրամ / մեկ սովորողը վճարում է 6.000 (վճարի մի մասը՝ ակնկալում ենք կրթահամալիրից աջակցություն)
Գիշերակացի համար՝ 2.000 դրամ ( երկու գիշեր, 4.000)
Սնունդ . օրը՝ 1000 դրամ (3.000)
Դենդրոպարկի մուտքավճար՝ 200 դրամ 
Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի մուտքավճար՝ 300 դրամ 
Լոռե բերդի մուտքավճար՝ 100 դրամ 

Վարորդ՝ Արամ Հարությունյան, տրանսպորտ՝ սպրինտեր 


Կրթական փոխանակումներ
Դսեղի գյուղի դպրոցի հետ ,,Կարդում ենք Թումանյան,, նախագծով: Ընթերցվող ստեղծագործություններ՝ ,,Երկու սև ամպ,, ,,Թմկաբերդի առումը,, ,,Սասունցի Դավիթ,, պոեմը /հատվածներ/ : 

Ծրագիր 
Սեպտեմբերի 9
08:00` մեկնում Մայր դպրոցի կայանատեղից
10:00` Ապարան, ընդմիջում 
11:30` Սպիտակ
13:00` Վանաձոր
14:30` Դսեղ, այցելություն թանգարան, կրթական փոխանակումներ 
16:00` քայլք Դսեղի ծովեր Դսեղի դպրոցի սովորողների ուղեկցությամբ, ընդմիջում  
18:00` Գարգառ , տեղավորում, ընթրիքի պատրաստում 
19:30` ընթրիք 
20:30` օրվա ամփոփում, խաղեր, տպավորությունների ներկայացում
22:30` քուն 

Սեպտեմբերի 10 
08:00` վերկաց, հիգիենա 
09:00` նախավարժանք, նախաճաշի պատրաստում 
09:30` նախաճաշ
10:30` այցելություն Գյուլագարակի եկեղեցի 
12:00` Վարդաբլուր, Վարդաբլուրի լճեր 
14:00` ընդմիջում, ճաշ, բրդուճներ
15:00` Կուրթան, քայլք դեպի Հնեվանք. ուղեկցում է Անի Նալբանդյանը /Կուրթանի բնակիչ/
17: 30` վերադարձ Գարգառ, ընթրիքի պատրաստում 
18:30` ընթրիք 
20:00` օրվա ամփոփում, խաղեր, քննարկումներ 

Սեպտեմբերի 11
08:00` վերկաց, հիգիենա, նախավարժանք
09:00` նախաճաշ
09:30-10:30` միջավայրի բարեկարգում, իրերի հավաքում 
11:00` այցելություն Դենդրոպարկ 
12:30` այցելություն Ամրակից Սուրբ Նիկողայոս եկեղեցի
14:00` այցելություն Լոռե բերդ, շրջայց, նաև ընդմիջում 
16:00` 19:00` վերադարձ 

Անհրաժեշտ իրեր
  • Քնապարկ
  • Թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ
  • Հիգիենայի պարագաներ
  • Արևային գլխարկ, ակնոցներ, արևապաշտպան քսուկ
  • սրբիչ
  • Բրդուճներ, ջուր 
  • Դիմակ
  • աղբի տոպրակ, ձեռնոցներ
  • անձնական ճամփորդական սպասք
Ակնկալվող արդյունքը՝ ճամբարականների տպավորությունների ներկայացում բլոգներում ՝պատումի տեսքով, Միդլ TV-ի հողորդման հրապարակում:

Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են
  • Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը: 
Մասնակցել ցանկացողները գրեն tatev.abrahamyan@mskh.am և S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին: 


 




Комментариев нет:

Отправить комментарий