среда, 16 сентября 2020 г.

Հայրենագիտական-ճանաչողական արշավ. Ուրցաձոր


Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 16-21 
Ճամփորդության օրը՝ սեպտեմբերի 21
Նախագծի մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ, այլ ցանկացողներ 
Ճամփորդության ղեկավարներ ՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան 
Ճամփորդության ուղղությունը՝ Ուրցաձոր-Սուրբ Կարապետ վանք- Հրեշտակների ձոր 
Ճամփորդության մեկնարկ՝ Մայր դպրոցի կանանատեղից՝ 09:00,  վերադարձ՝ 17:00, Մայր դպրոց:

Ճամփորդության գումարը՝ 2000 դրամ/ մեկ սովորողը/: 
Տրանսպորտ՝ Mersdes Sprinter , 60 LD 077, վարորդ՝ Արթուր Խաչատրյան , 093375509 

Նպատակը՝
  • Ճանաչել հայրենիքի մի հատվածը
  • Արշավի կազմակերպում
  • ճամփորդական հմտությունների ձեռք բերում
  • Տոնը՝ ուխտագնացությամբ
  • Հետազոտական , ուսումնական աշխատանքի իրականացում 
Նախագծի ընթացքը
  • ծանոթացման և քննարկման փուլ. սովորողները ծանոթանում են նախագծին, հանդես գալիս լրացումներով 
  • նախնական հետազոտական աշխատանք. ծանոթանում ենք երթուղուն, այցելվող վայրերին
  • արշավի նախապատրաստում
  • մասնակից պատրաստում է իր ուսապարկը, ճիշտ և անհրաժեշտ իրեր է վերցնում, ուշադրություն է դարձնում քայլարշավային հանդերձանքին
  • արշավի իրականացում 
  • նախագծի արդյունքների ամբողջացում և հրապարակում 
Կանգառներ 
  • Կանգառ Լուսաշող գյուղի մոտ, որտեղից սկսում ենք քայլքը
  • Կանգառ Սուրբ Կարապետ վանքում
  • Կանգառ Դաշտաքար գյուղի մոտ, որտեղից քայլելու ենք Հրեշտակների ձոր 
  • Կանգառ Հրեշտակների ձորում 
  • Վերադարձ 
Նախապատրաստական առաջադրանքներ 
  • Ճիշտ պատրաստվել քայլարշավին, պատրաստել պայուսակը. ի՞նչ հանգնել, ի՞նչ է անհրաժեշտ վերցնել
  • Տեղեկություններ հավաքել այցելվող վայրերի մասին 
  • Google map-ի օգնությամբ գծել ճամփորդության քարտեզը 
Նախնական աշխատանքը հրապարակվում է սովորողի բլոգում մինչև ճամփորդությունը: 

Ակնկալվող արդյունքը ՝
  • սովորողների տպավորությունների գրանցում բլոգում՝ պատումի տեսքով,
  • ֆոտոշարերի հրապարակում: 

Անհրաժեշտ իրեր
  • հարմար և թեթև ուսապարկ 
  • ամուր, քայլքի համար նախատեսված մարզական կոշիկներ 
  • արևային գլխարկ, ակնոց
  • արևապաշտպան քսուկ 
  • սնունդ , ջուր /բրդուճներ՝ պարտադիր/
  • երկարաթև, թեթև վերնահագուստ
  • աղբի տոպրակ, ձեռնոց
  • դիմակ
  • անձնական ախտահանող միջոց 
Արգելվում է  վերցնել գազավորված ըմպելիք, չիպս, արևածաղիկ: Նախագծի մասնակիցը պետք է ենթարկվի ընդհանուր կանոնակարգին՝ առավոտյան չուշանա, չկեղտոտի տարածքը, չվախենա և ժպիտով հաղթահարի քայլքի ճանապարհը: 


Կարևոր

  • Մասնակիցները ջերմաչափվում են մեկնելուց առաջ
  • Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
  • Մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ, պարբերաբար ախտահանելու ենք ձեռքերը,
  • Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը: 
Մասնակցել ցանկացողները գրեն tatev.abrahamyan@mskh.am և S.mnacakanyan@mskh.am էլ. հասցեներին: 


Մասնակիցներ 

1.      Ալեն Աբովյան, 6-րդ դասարան

2.      Նալբանդյան Ալբերտ, 7-րդ դասարան

3.      Յանա Սուքիասյան, 6-րդ դասարան

4.      Էվա Պետրոսյան, 6-րդ դասարան

5.      Նոնա Գալստյան , 6-րդ դասարան

6.      Երվանդյան Աննա, ծնող

7.      Դավիթ Խուդոյան, 6-րդ դասարան

8.      Արսեն Պալյան, 6-րդ դասարան

9.      Ավագյան Սարգիս, 6-րդ դասարան

10.  Ավագյան Ռաֆայել, 6-րդ դասարան

11.  Գրիգորյան Դավիթ , 7-րդ դասարան

12.  Դավթյան Անահիտ, 8-րդ դասարան

13.  Արամ Մաղաքյան, 6-րդ դասարան 

14.  Կարինե Դադոյան, 6-րդ դասարան

15.  Դավիթ Նիկողոսյան, 6-րդ դասարան

16.  Կարապետ Քեշիշյան, 6- րդ դասարան

17.  Հերմին Քեշիշյան,  6-րդ դասարան

Комментариев нет:

Отправить комментарий