понедельник, 28 сентября 2020 г.

Եռօրյա ճամբար Լոռու մարզում. հաշվետվություն

Հերթական, բացահայտումներով լի ճամփորդությունը: Գնում ենք բացահայտելու Լոռու մարզը՝ Հայաստանի ամենահետաքրքիր անկյուններից մեկը...
Առավոտյան ութին ճանապարհ ընկանք բարձր տրամադրությամբ և մեծ սպասելիքներով: Սովորողների մեծ մասին տեսնում էինք առաջին անգամ, քանի որ հայտարարությունն ուղարկվել էր բոլոր սովորողներին և մասնակցել ցանկացողներից շատերին մենք չէինք դասավանդել, իսկ նախապատրաստական աշխատանքներն իրականացրել էինք հեռավար կարգով:
Լոռի տանող ճանապարհն անցնում է Արագածոտնի մարզով, Լոռու երկու հետաքրքիր քաղաքներով՝ Սպիտակով և Վանաձորով. տեսնելու և ուսումնասիրելու շատ բան կա: 
Առաջին կանգառը Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում էր: Խոսեցինք Սպիտակի երկրաշարժի, քաղաքի վերակառուցման, եկեղեցու շինարարության մասին, ճարտարապետության առանձնահատկությունների մասին: Տեսանելի է վերածնված և զարգացող խաղաղ քաղաքը: 
Երբ հասանք Վանաձոր, կանգնեցինք Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում. արդեն սովորության համաձայն, սովորողներից մեկը ներկայացնում է մեր այցելած վայրը, պատմում հետաքրքիր դեպքեր իրադարձություններ: Մեր զրույցին մասնակցեց նաև Գուգարաց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Տեր Սեպուհը, ով հրաշալի տեղյակ էր կրթահամալիրի գործունեությունից, և իր զորակցությունը հայտնեց կրթահամալիրին՝ հույս հայտնելով, որ հիմնադրամ դառնալու  գործընթացը հնարավորինս արագ կկարգավորվի: Եկեղեցին համարվում է Գուգարաց թեմի աթոռանիստ կենտրոնը: 
Մի փոքր հատված ,,Ուսումնական պատարագ,, ժամերգությունից. երգում ենք Կոմիտասի ,,Հայր մերը,,-ը. 

Սուրբ Մարիամ Աստվածածինը հետաքրքիր պատմություն ունեցող եկեղեցի է, արտաքնապես նույնպես շատ գրավիչ է, իսկ փոքրիկ բարձունքից բացվում է մոտակա լեռնաշղթան և թարմ, գեղեցիկ բնությունը, որտեղ արդեն նշմարվում էին աշնանային գույները: 

Մեր հիմնական ուղղությունը Դսեղն էր, որտեղ արդեն պայմանավորվել էինք դպրոցի փոխտնօրեն Նունե Բեժանյանի և մի խումբ սովորողների հետ: Սկզբում այցելեցինք Թումանյանի տուն-թանգարան, ծանոթացանք գրողի օգտագործած իրերին, տեսանք այն ժամանակվա գյուղական կենցաղը, իմացանք հետաքրքիր մանրամասներ Թումանյանի մասին: 

Թանգարանը Հայաստանում ամենաայցելվող վայրերից մեկն է



Комментариев нет:

Отправить комментарий