четверг, 13 октября 2022 г.

Այցելություն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ


,,Կոմիտասյան օրերը,, միշտ էլ սիրելի նախագիծ է․ ամեն տարի փորձում ենք սովորողների հետ բացահայտել բոլորովին ուրիշ Կոմիտաս, բոլորովին այլ տեսանկյունից։ Իհարկե ,  բանահավաք, երաժիշտ, խմբավար Կոմիտասը մեր նախագծերում առավելապես բանաստեղծ Կոմիտասն է՝ իր յուրահատուկ ներքին երաժշտականություն ունեցող բանաստեղծություններով։ 
Դասարանում ընթերցելուց, քննարկելուց, վերլուծելուց հետո, որոշեցինք այցելել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ և այնտեղ ամբողջացնել, ամփոփել մեր նախագիծը։ 
Մինչ այդ նաև դիտել էինք Կոմիտասի մասին պատմող տեսանյութեր, կարդացել հետաքրքիր դրվագներ , և այս առումով թանգարանի ցուցադրությունը օգնեց ավելի պատկերավոր դարձնել իմացածը։ 
Ինչպես միշտ, արդեն թանգարանում հետաքրքրությամբ դիտեցինք ներկայացված ցուցանմուշները, պատասխանեցինք շրջայցը վարողի հարցերին, նույնիսկ երգեցինք։ 


Որոշ նմուշների մասին զրույցը երկարեց, քանի որ չափազանց շատ էր հետաքրքրել սովորողներին, ինչպես խազերի վերծանման մասին գրառումները, հյուրասիրության ճաշացանկը, Կոմիտասի գիպես դիմապատկերը, և այլն։ 
Թանգարան-ինստիտուտի կառուցվածքը ևս գրավիչ է՝ սկսելով շրջայցը մի կողմից ավարտում ես նույն հատվածում՝ մուտք գործելով այլ կողմից, գրեթե շրջանաձև։ Իսկ ներքին բակի չինարի ծառը, ինչպես միշտ, հրաշագեղ տեսք ուներ, դեռ կանաչ էր։ 
Շրջայցից հետո քայլեցինք Կոմիտասի այգում, ընթերցեցինք Կոմիտաս։ 



Սովորողների հաշվետու պատումները․ 
Լուսանկարներ










Комментариев нет:

Отправить комментарий