Սեմինարի կազմակերպման նպատակն էր ճամփորդական սեփական փորձի , այլ դասընթացի շնորհիվ ձեռք բերած գիտելիքների փոխանցում գործընկերներին։
Սեմինարը կազմակերպվեց երկու օր՝ մեկ ժամով, բովանդակային առումով հագեցած էր և կարելի էր նույնիսկ լիարժեք երեք ժամ պլանավորել։
Քանի որ հայրենագիտությունը, ճամփորդությունների կազմակերպումը չափազանց ընդգրկուն են, ընտրել էի որոշ կարևոր թեմաներ, որոնք ընդհանուր հմտություններ, գիտելիք են փոխանցում և նպատակաուղղված են օգնել, որ ուսումնական ճամփորդությունն ավելի հետաքրքիր անցնի։
Կրթահամալիրում ճամփորդություններ կազմակերպում են բոլոր մասնագիտությունների դասավանդողները, երկարացված օրվա կազմակերպիչները, սակայն, ինչքան էլ ճամփորդությունը կոնկրետ ուղղվածություն ունենա՝ տեխնոլոգիական, կրթական փոխանակումների, երաժշտական, հետազոտական և այլն, լինելով որևէ պատմական հուշարձանի մոտ, հնագիտական վայրում, որքանո՞վ է դասավանդողը կարողանում փոխանցել հայրենագիտությունը սովորողին։ Հայրենագիտական ճամփորդությունը, ըստ իս, պետք է հետազոտական-ուսումնական աշխատանք լինի և՛ սովորողի, և՛ դասավանդողի համար։ Հաճախ միայն Վիքիպեդիայի հոդվածները շատ քիչ են, բովանդակային առումով անհասկանալի են, թերի են, այդ պարագայում ինչպես և որ կայքերից օգտվել, ինչին ուշադրություն դարձնել, ինչը կարևորել հայրենագիտական ճամփորդություն կազմակերպելիս։
Սեմինարի բովանդակությունը․
- Ինչին ուշադրություն դարձնել ճամփորդություն կազմակերպելիս,
- Ինչպե՞ս օգտագործել ճամփորդությունների երթուղիների կազմման հավելվածները,
- Խաղերի կազմակերպումը ճամփորդությունների ընթացքում,
- Ինչպե՞ս ներկայացնել սովորողին հայրենագիտական կանգառները,
- Հայրենագիտական ընդհանուր գիտելիքներ,
- Ճամփորդի անհատական բուժարկղիկ,
- Ի՞նչ վտանգներ կարող են լինել ճամփորդությունների ժամանակ, ի՞նչ անել։
Սեմինարի առաջին դասին մասնակցեցին՝ Արևիկ Ներսիսյանը, Մարինե Ամիրջանյանը, Սոնա Փափազյանը, երկրորդ դասին՝ Արևիկ Ներսիսյանը, Միջին դպրոցի սովորող Հայկ Աղլամազյանը։
Մասնակիցները նույնպես կիսվեցին իրենց փորձով, հանդիպած դժվարություններով, հարցադրումներ արեցին։
Սեմինարի ավարտին քննարկեցինք՝ որքանով էր արդյունավետ նման բովանդակությամբ սեմինարի կազմակերպումը, լսեցինք մասնակիցների առաջարկները։ Գրառված առաջարկները, սեմինարի արդյունավետության գրանցումը՝ այստեղ։
Комментариев нет:
Отправить комментарий