среда, 26 октября 2022 г.

Արևմտահայերեն՝ ծիսական խոհանոցով․ կլոր սեղանի ամփոփում


Գագարին կլաստերի Դդմաշեն գյուղի նորաբաց Ուսուցչաց տանը տեղի ունեցավ կլոր սեղան ,,Արևմտահայերեն՝ ծիսական խոհանոցով,, թեմայով։ Պէթթի Քիլէրճեանը ներկայացրեց Արևմտյան Հայաստանի գավառների ազգային խոհանոցը, առանձնացված ուտեստներ՝ իրենց մեկնաբանությամբ։  Մասնակցում էին Գագարին կլաստերի դպրոցների Մայրենի լեզվի ուսուցիչները, նաև ուսուցչի օգնականներ, լեզուների դասավանդողներ, այլ հետաքրքրվողներ։ 
Ուղիղ եթերը տե՛ս այստեղ ։ 
Կարճ դադարից հետո Պէթթին ներկայացրեց նաև արմտահայերենի ուսուցման առանձնահատկությունները, կարևորությունը, բարձրաձայնվեցին արևմտահայերեն լեզվի պահպանման մի շարք հարցեր, հարցադրում արվեց՝ արդյոք լեզվի կրողները պահպանում են այն, թե ժամանակի ընթացքում փորձում են փոխել, խոսել միայն արևելահայերեն։ 
Ուղիղ եթերը տե՛ս այստեղ։ 
Ներկայացումից հետո փոքրիկ քննարկում ծավալվեց՝ արևմտահայերենի ուսուցման դժավրությունների, լեզվի նկատմամբ սովորողների վերաբերմունքի, տրամադրվածության, հնարավոր նախագծերի վերաբերյալ։ Պետք է փաստեմ, որ մասնակից բոլոր դասավանդողները կարևորեցին ամբողջական մայրենիի ուսուցումը՝ արևմտահայերեն, գրաբարյան և բարբառային նախագծերով։ 


Կլոր սեղանի երկրորդ մասով  Պէթթիի ղեկավարմամբ սկսեցինք Մաֆթունե պատրաստել։ 
Բաղադրատամոսը՝ դդմիկ և կանաչ պղպեղը կտրատել, առանձին խաշել կտրտած տավարի միս, որի ջրով եփվելուց հետո ավելացնել բանջարեղենը, թողնել մինչև բաղադրիչները լավ եփվեն, հետևել, որ ջուրը չպակասի։ Շատ կարևոր են նաև համեմունքները։ Մաֆթունեն մատուցվում է բրնձով փլավի հետ։ 
Ընթացքի լուսաբանումը՝ այստեղ։ 
Պատրաստման ընթացքը շատ հետաքրքիր էր, մասնակիցները իրենց ձեռքով պատրաստեցին՝ ընթացիկ տիար Բլեյանի հետ զրուցելով տարբեր մանկավարժական թեմաների շուրջ։ 
Մանկավարժական զրույցի ընթացքում քննարկվեց նաև ուսուցիչների կամավոր ատեստացիան, հատկանշական էր, որ բոլորը բացասաբար արտահայտվեցին ատեստավորման պետական ձևի վերաբերյալ՝ նշելով բացասական կողմերը։ 
Մանկավարժական զրույցից մի հատված դիտե՛ք այստեղ․




Պատրաստելուց հետո համտեսեցինք Մաֆթունեն, շատ համեղ էր ստացվել և հետաքրքիր բաղադրատոմս էր։ 


Ավելացնեմ, որ Գագարին կլաստերի Ուսուցչի տուն պատրաստ է հյուրընկալել բոլոր նրանց, ովքեր պատրաստ են ներկայացնել իրենց մանկավարժական փորձը, վարպետության դասեր վարել, տարբեր նախագծեր իրականացնել, հանդես գալ նոր, ստեղծական մտքերով։ 
Բաց, հետաքրքիր, հանդիպումների կազմակերպման համար հարմար հարթակով, նաև բացօթյա, գիշերակացի համար՝ մինիմալիստական ոճով ստեղծված սենյակներով։ Իսկ ծառաշատ այգին, որպես բաց հարթակ, պատրաստ է տարատեսակ ծեսերի և բացօթյա նախագծերի համար։ 
Շնորհակալություն ԴԱՐ հիմնադրամ։ 
Ուսուցչաց տան մասին ավելի մանրամասն՝ այստեղ։ 
Վերադարձի ճանապարհին այցելեցինք Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցի, որն ինձ համար հետաքրքիր բացահայտում էր, իր յուրօրինակ կառույցով ավելի նման էր  Թալինի Կաթողիկեին։ Նկատվում էր, որ վերանորոգված է, ավելացված էին աթոռներ և նոր գորգ։ Բակում յուրահատուկ խաչքարեր էին։ 
Կլոր սեղանին մասնակցությունը հնարավորություն տվեց շփվել Գագարին կլաստերի գործընկերների հետ անմիջական, անբռնազբոս միջավայրում, քննարկել կրթական-մանկավարժական հարցեր, նախագծել հետագա համագործակցություն։ 



Комментариев нет:

Отправить комментарий