Աշնանային ամենամյա հավաքի շրջանակներում Միջին դպրոցում կազմակերպվեց կլոր սեղան՝ ամսագրերի, TV, ռադիո նախագծերի գործունեության ներկայացման վերաբերյալ։
Կլոր սեղանին մենք հանդես եկանք երեք նախագծով․
Նախապես հրապարակել էինք նախագծերի գործունեության մասին ամփոփ տեղեկանքներ, որոնք ընդգրկվել էին ծրագրի ընդհանուր սահիկաշարում։
,,Պատուհան,, ամսագիրը ներկայացրեց Հայկ Աղլամազյանը, ով նաև հանդիսանում է ամսագրի խմբագիրը։ Պատմեց, թե ինչպես է գործում ամսագիրը, ինչ բաժիններ ունի, ովքեր են աշխատում, ինչպիսի նյութեր են ընդգրկվում, ինչպես է ընտրում նյութերը։
Ամսագրի աշխատանքներին մասնակցում են բոլոր այն սովորողները, ովքեր սիրում են թարգմանել և ստեղծագործել, իսկ խմբագրի աշխատանքը հետևել ամսագրում նյութերի կոկիկությանը, ամբողջականությանը, ժամանակ առ ժամանակ ընտրել և հրապարակել ստեղծագործություններ, թարգմանություններ։
Այս անգամ թարգմանչական աշխատանքները ներկայացրեց Մոնիկա Պողոսյանը, ով տարբեր անգլիալեզու գրքերից և կայքերից էկոլոգիական, հասարակագիտական նյութեր է թարգմանում։
Իսկ ստեղծագործական աշխատանքները ներկայացրին Յանա Սուքիասյանը և Քնարիկ Ադամյանը, ովքեր երկար ժամանակ է ստեղծագործում են, ունեն իրենց ուրույն և տարբերվող ոճը, սիրում են գրել այն մասին, ինչ իրենց մտահոգում է , ինչ զգում են։
Բու TV-ին Մարի Անանյանի նախաձեռնությունն է, որտեղ ներկայացնում է իր կարդացած գրքերը, խորհուրդ տալիս կարդալ, պատմում իր տպավորությունների մասին։
Մարին ներկայացրեց, թե ինչու հենց Բու Tv-ի, ինչ է իրեն տալիս այս նախագիծը, ինչ աշխատանքներ է իրականացրել։
ԸնկերներTv-ին ավելի ընդգրկուն նախագիծ է, իրականացվում է դեռ փետրվար ամսից, սակայն այժմ փոխվել է բովանդակային ուղղությունը։ Խմբագրական կազմը՝ Հայկ Աղլամազյան, Անի Մինասյան, Կարապետ Նշանյան, Մարի Աղայան։ Հետաքրքիր է, որ այս նախագծում յուրաքանչյուրն ունի իր կոնկրետ գործառույթները, իսկ թեմաներն ընդտրում և աշխատում են միասին։
Նման կլոր սեղան-քննարկումները թույլ են տալիս վերլուծական-քննադատական հայացքով դիտարկել սեփական նախագծերը, բերել ընդհանուր ամփոփումների, համեմատել նախորդ աշխատանքների հետ՝ նշելով տեսանելի զարգացումները։
Նախագծերի ներկայացումը՝ տեսանյութում։
Լուսանկարներ ընթացքից․
Комментариев нет:
Отправить комментарий