вторник, 17 сентября 2024 г.

Եռօրյա հայրենագիտական ճամփորդություն դեպի Արատես․ հաշվետվություն


Գնում ենք Արատես։ Երկար սպասված օր և նախորդող տարատեսակ նախապատրաստական աշխատանքներ։ Ինչպես միշտ, օրը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց՝ Ուսումնական ժամերգությամբ։ Սովորողների մեծ մասը նորաթուխ վեցերորդ դասարանցիներ են, իսկ դա փաստում է, որ արկածներ ու ծիծաղելի իրավիճակներ լինելու են։ 
Մեր առաջին կանգառը Արենիի Թռչունների քարանձավն է։ Այստեղ վերջին տարիներին պեղումներ են կատարել և հայտնաբերվել է նախամարդու կենցաղի հետքեր։ Նաև քարանձավը , որպես երևույթ, հետաքրքիր է սովորողներին։ Թեք ու քարե աստիճաններով բարձրացանք վերև, դիտարկեցինք հայտնաբերված գինու հնձանը, որը համարվում է ամենահինն աշխարհում։ Նախապես ուսումնասիրել էինք պատմությունը, իսկ այժմ դիտարկեցինք և ներկայացարինք մեր իմացածը։ 
Արդեն Արատեսում ենք; Մեր գործունեությունը՝
  • Տարածքի և միջավայրի մաքրություն, 
  • Սննդի կազմակերպում՝ որպես ինքնասպասարկում․ ամբողջ գործընթացին մասնակցել են սովորողները,
  • Բերքահավաք․ լիքը խնձոր հավաքեցինք, 
  • բարձունքի հաղթահարում՝ Արատեսի հյուսիսային բարձունքը,
  • էլի  ինչ ավելացնեմ․ լիքը խաղեր՝ մարզական, ինտելեկտուալ, խարույկ, երգեր։ 
Հավես է չէ։ Հիմա մի փոքր ավելի մանրամասն։ Արատեսի դպրական կենտրոնի տարածքում կան բազմաթիվ մրգատու ծառեր, ինչի արդյունքում մեծ թվով բերք է լինում աշնանը, որն անհրաժեշտ է  հավաքել և մշակել։ Մեր հավաքած միրգ պետք է օգտագործվեր մրգօղու պատրաստման գործընթացում։ 
Ճամփորդության երրորդ օրը մեկնեցինք Հորս գյուղ, որտեղ գտնվում է Չեսարի դարպասներ աշխարհիկ կառույցը, այն եղել է իշխանական տոհմի պալատը։ 
Եռօրյա ճամբարը հաջողված էր և հետաքրքիր, մասնակցում էին հիմնականում վեցերորդ դասարանցիներ, ովքեր նոր էին Միջին դպրոցում, և ճամաբարը տարբեր դասարանների սովորողներին հնարավորություն տվեց ծանոթանալու և մտերմանալու։ 


Սովորողների տպավորությունները՝

















Комментариев нет:

Отправить комментарий