Նոր ուսումնական տարին սկսեցինք ճամփորդությամբ։ Այս անգամ ընտրել էինք Ծաղկեվանքը, որը գտնվում է Արա լեռան լանջին՝ Կոտայքի մարզի կողմից։ Սովորողների հետ նախապես ուսումնասիրեցինք Արա լեռը և Ծաղկեվանքը, գտանք Ծաղկեվանքի մասին պատմող լեգենդները։
Քայլքը սկսեցինք ասֆալտապատ ճանապարհի ավարտից,որտեղ սկսվում էր հողային և քարքարոտ ճանապարհը։ Քայլեցինք 30-40 րոպե , մոտ 2-3 կմ։ Ճանապարհը քարքարոտ էր, ամեն քայլափոխի բացվում էին հետաքրքիր ժայռեղեն պատկերներ, դիտակետում Արա լեռն էր։ Հաճելի եղանակը հնարավորություն տվեց վայելելու ճանապարհը։ Ընթացքը բարդ չէ, հարմար է նաև կրտսեր դպրոցականների համար։
Վերջապես հասանք Ծաղկեվանք, որը ժայռի մեջ փորված սրբատեղի է, հետագայում նորոգվել է քարե պատով։ Տարածքը մաքուր էր և կոկիկ։ Վանքի ներսում ժայռից բխող բնական փոքրիկ աղբյուր է, որից միայն կաթիլներ են հոսում։ Ժողովուրդը համարում է, որ հոսող ջուրը բուժում է աչքերը և լավացնում տեսողությունը։ Ծաղկեվանքը համարվում է քրիստոնեական սուրբ Վարվառայի մահարձանը։
Ճամփորդության մասին պատմում են մասնակիցները՝










.jpg)
.jpg)
Комментариев нет:
Отправить комментарий