...Ձեռք: Ինչ-որ մեկի ձեռքը բռնում է իմ հոգին և կանգնեցնում
ինձ:
Ինչ-որ թափանցիկ, զայրացած կերպար հայտարարում է ինձ, որ ընթացակարգը խախտվել է և պետք է ամեն ինչ սկզբից
սկսել:
Ամանդայի և Ռոզայի համար նույնպես պետք է ամեն ինչ այլ կերպ
լիներ, բայց, դժբախտաբար, նրանց համար չփազանց ուշ է: Նրանք գետնանցումով չափից դուրս
հեռու են գնացել: Ինչ վերաբերում է ինձ, ապա ամեն ինչ դեռ հնարավոր է փոխել:
Իմ զրուցակիցը ցածրահասակ է, մորուքավոր, աչքերի տենդային
լույսը թաքցնող ակնոցներով: Նա քաշում է ինձ,
հրում, պնդում: Ասում է , որ նա իմ պահապան
հրեշտակն է:
Ուրեմն ես պահապան հրեշտակ եմ ունեցե՞լ: Մեկը, ով հետևում
էր իմ արարծ յուրաքանչյուր քայլին: Գուցե և օգնում էր ինձ: Ուրեմն ես միայնակ չեմ եղել:
Ամբողջ կյանքում մեկն ինձ ուղեկցել է: Ես ուշադիր նրան եմ նայում:
Այդ փխրուն կառուցվածը, մորուքը, ակնոցները տասներկուերորդ
դարի են…Թվում է՝ ես նրան ինչ-որ տեղ տեսել եմ:
Նա ներկայացավ՝ Էմիլ Զոլա:
-Պարոն Էմիլ Զոլա, Ժերմինալի հեղինա՞կը:
-Ձեր տրամադրության տակ եմ: Բայց սա հաճոյախոսությունների
տեղը չէ: Ժամանակը գնում է: Հարկավոր է շտապել:
Նա վստահեցնում է, որ հետևել է ինձ իմ ծննդյան օրից սկսած
և համոզում է ինձ այսպես հեշտ չհանձնվել:
-Խարդավանքներ… այո՛, բայց հմայքն ավելի լավ է: Միայն թե
պատմությունը վատ վերջաբան ունեցավ: Բացի այդ հոգիների կշռման ընթացաքկարգն էլ խախտված
է եղել: Անազնիվ: Հակահասարակական:
Էմիլ Զոլան բացատրում է ինձ, որ Դրախտում գոյություն ունեցող
օրենքների համաձայն իմ պահապան հրեշտակը պետք է ներկա լինի իմ հոգու կշռման գործընթացին, որ անհրաժեշտության
դեպքում փաստաբանի դերում հանդես գա:
Նա հանում է ինձ գետնանցումից և մոտեցնում Սարսափելի դատաստանի բարձրավանդակին, որտեղ նախկինի պես նստած են երեք հրեշտակապետները: Դատարանի առաջ նա
հրում է բոլորին և պահանջում է գործընթացը նորից սկսել, սպառնում է գործը հրապարակայնության
տալ: Երդվում է, որ իր ելույթը կվերականգնի
ոտնահարված արդարությունը: Նա իր ասածը հաստատելու
համար բերում Դրախտում գոյություն ունեցող բոլոր օրենքները:
Նա մոլեգնում է.
-Ես մեղադրում եմ հրեշտակապետներին իմ պաշտպանյալի հոգու
կշռման տվյալները կեղծելու մեջ: Ես մեղադրում
եմ հրեշտակապետներին, որ նրանք գործընթացը նենգաբար են վարել, քանի որ այն նրանց նյարդայնացնում
էր: Ես, վերջապես, մեղադրում եմ Երկնային դատարանին նրանում, որ նրա նպատակն էր ինչքան
հնարավոր է արագ Երկիր ուղարկել հոգի, որի միակ մեղքը հետաքրքրասիրությունն է եղել:
Դատելով ամեն ինչից հրեշտակապետները չէին սպասում գործի այսպիսի
ընթացքին: Ամեն օր չի որ ինչ-որ մեկը նրանց վճիռը կասկածի տակ է դնում:
-Պարոն Զոլա, խնդրում եմ ձեզ ընդունել Երկնային վճռի որոշումը:
-Այդ մասին խոսք անգամ չի կարող լինել, պարոն Գաբրիել հրեշտակապետ:
Ես ասել եմ ու կրկնում եմ, որ դատավորները նայել են միայն Թանատոսյան գործունեությունը
և բոլորովին մոռացել են նայել ամենօրյա կյանքը և իմ պաշտպանյալի գործերը, ինչպես որ պետք է անեին: Բայց հենց սրանից պետք է սկսեին:
Ես պնդում եմ, որ Միշել Պենսոնը օրինակելի կյանք է ապրել: Նա լավ ամուսին է եղել և
ընտանիքի հայր, լավ քաղաքացի, արտակարգ ընկեր, նրա մերձավորները միշտ կարող էին հույս
դնել նրա վրա: Նա ապրել է իր կյանը ազնիվ և արդար մարդու պես: Նա միշտ մեծահոգություն
է դրսևորել, իսկ ի պտասխան այս ամենի նրան դատապարտում են վերդառնալ և տառապել Երկրում:
Եվ ես թույլ չեմ տալիս, որ նրա հոգին վառեն
այսպես անտարբերությամբ:
Մեկ րոպե լռելուց հետո Ռաֆայելը հայտարարում է.
-Հըմ..Իսկ դուք ի՞նչ եք մտածում, պարոն Պենսոն: Ի վերջո,
դուք ամենից հետաքրքրվող անձն եք այս գործում: Ցանկանում եք դուք նորից կանգնել դատարանի
առաջ:
Հիմա, երբ էլ իմ մոտ չեն նրանք, ում սիրում էի, ոչ Ռոզան,
ոչ Ամանդան, ոչ Ռաուլը, ոչ Ֆրեդը, ես անտարբերություն եմ զգում: Ճիշտ է, պետք է ընդունեմ,
որ Էմիլ Զոլայի ելույթի տաքությունը ինձ էլ փոխանցվեց: Ես ասում եմ ինձ, եթե նա Դրեյֆուսի
պաշտպանությանը ելույթ չունենար, գործը երբեք
էլ չէին նայի:
-Ես ուզում եմ……… նորից կանգնել դատարանի առաջ:
Էմիլ Զոլան շողում է:
Դատվորների դեմքերը թթված են:
-Լավ, լավ: Մենք նորից կկշռենք հոգին,- համաձայնվում է Միքայել
հրեշտակապետը:
Մորս մահվանից հետո
ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ կյանքը կորցրել է իմաստը: Համաձայն եմ, ես այստեղ
եմ, բայց ապրում եմ միայն հիշողություններով: Նա ամեն ինչ էր ինձ համար: Հիմա ես կորած
եմ:
Աղբյուրը՝ մեկը փողցում
հասարակական կարծիքի հարցման ժամանակ:
Վերջապես իմ գործընթացը կարող է տեղի ունենալ բոլոր օրենքներով:
Հրեշտակապետները ցույց են տալիս ինձ իմ կյանքը և խնդրում են մեկնաբանել ՝ ինչ վատ և
լավ բաներ եմ արել: Իմ գործունեությունը գնահատելու համար օգտագործվում են այնպիսի
չափանիշներ, ինչպես զարգացում, փորձառություն,
ուշադրություն, բարիք կատրելու ցանկություն: Ամբողջ կյանքս անցնում է իմ դիմացով, ընդ
որում որոշ դրվագներ արագ են անցնում, իսկ
որոշները՝ դանդաղացված: Երբեմն պատկերը կանգնում է, որպեսզի ես կարողանամ ավելի լավ
տեսնեմ՝ ինչ այդ ժամանակ կատարվել:
Ի վերջո, ես սկսում եմ սթափ և կոողմնակիորեն գնահատել այն ամենը, ինչ ես արել եմ
Միշել Պենսոնի կերպարում: Մինչ նրանք կսկսեն ինձ դատել, դատում եմ ինձ ես ինքս: Զարմանալի զգացողություն: Ահա հենց այս է եղել իմ
կյանքը: Առաջին հերթին զարմացնում է այն, թե ինչքան ժամանակ եմ ծախսել իզուր տեղը:
Ես վախեցել եմ, ինձ միշտ վախեցրել է անհայտությունը:
Նրա համար, ում գլխավոր արժանիքը համարվում է հետաքրքրասիրությունը,
դա անհասկանալի է և պարադոքսալ:
Ինչքան լավ, ուժեղ պոռթկումներ է իր մեջ պարունակել այդ վախը:
Բայց իմ անսահման հետաքրքրասիրությունը թույլ է տվել խուսափել բազում ձանձրալի զբաղմունքներից:
Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել:
Նորից նայելով իմ կյանքը , ես հիշում եմ իմ սերը մենակյացության
հանդեպ: Քանի անգամ եմ ես ցանկացել մնալ մենակության մեջ, հանգստության մեջ, ընկերներից
և ծանոթներից հեռու, ինչ որ հեռավոր կղզում կամ լեռան վրա եղող ամրոցում:
Իմ կյանքը ցուցադրվում է արվստի գործի պես, իսկ հրեշտակապետները,ինչպես
նախանձող քննադատներ բացատրում են, ինչպես կարող էի ես այն ավելի լավացնել, ինչումն
է նրա յուրահատկությունը: Նրանք առանց տատանվելու գովում են ինձ արժանավոր գործերի
համար:
Իմ կյանքի որոշ պահեր գովելի չեն, հիմնականում մանր վախկոտություններ՝
իմ անփոփոխ սառնարյունության պատճառով:
Իմ յուրաքանչյուր գործողությունը երկար քննարկվեց:
Միքայել հրեշտակապետը լավ և վատ արարքների վերջնական հաշվարկն
է անում: Ես լսում եմ, որ պետք է 600 միավոր հավաքեմ, որ խուսափեմ վերամարմնավորումից:
Հաշվումը չափազանց անաչառ է՝ յուրաքանչյուր փոքրիկ սուտ, սրտի յուրաքանչյուր մղում,
ամեն մերժում, ամեն նախաձեռնություն արժեն դրական կամ բացասական միավորներ: Վերջապես,
Միքայել հրեշտակապետը վերջնահաշվարկ է անում
597-ը
600 դեմ:
Տապալեցիր: Շատ քիչ մնաց, բայց չհավաքեցիր:
Իմ փաստաբանը հուշում է:
-Ես հաստատում եմ, որ այդ թվերը կեղծ են, և պահանջում եմ դրանք վերահաշվել: Նորից նայենք իմ պաշտպանյալի բոլոր գործողությունները, մեկը մյուսից հետո: Ես մեղադրում եմ…
Հետևից ես լսում եմ իրենց հերթին սպասող մյուս հոգիների անհամբերության ձայները: Գաբրիել հրեշտակապետը , որին արդեն զզվացրել էր այդ ես <<մեղադրում եմ>>-ը , ընդունում է որոշում: Այս անգմ հրեշտակպետններից պահանջվեց լոկ վայրկյան, որ համաձայնության գան, քանի որ նրանք շտապում էին մեզնից հեռու մնալ: Լսվում է նոր վճիռը:
-Ինչ արած, շատ լավ, ձեր սածով թող լինի: Կլորացնում ենք 600 : Դուք ազատվում եք վերամարմնավորման փուլից:
-Կարող եք կարծել, թե ձեր բախտը բերել է այսպսի համառ պահապան հրեշտակ և փաստաբան ունենալու համար,- ասում է Միքայելը:
Էմիլ Զոլան ուրախ ծափահարում է:
Արդարությունը միշտ հաղթում է:
Հրեշտակապետները հայտարարում են, որ 600 միավորով ես հիմա դառնում եմ համար 6-ը:
-Իսկ ի՞նչ է նշանակում համար 6:
-Գիտակցության վեցերորդ աստիճան ունեցող արարծ: Դա քեզ թույլ է տալիս, եթե ուզում ես, ընդմիշտ ազատվել քո մարմնի բատից:
Այսպիսով ես ունեմ ընտրության հնարավորություն:
Կարող եմ վերադառնալ Երկիր և դառնալ մեծ լուսավորյալներից, որ օգնեմ մարդկանց զարգանալ՝ ապրելով նրանց մեջ: Այդ դեպքում ինձ մոտ կմնան միայն մութ հիշողություններ Դրախտից: Եվ կարելի է հրեշտակ դառնալ:
-Իսկ ի՞նչ է հրեշտակը:
-Լուսավոր արարած, որ իր հոգածության տակ երեք մարդկային հոգի ունի: Հրեշտակի խնդիրն է օգնել նրանցից գոնե մեկին դուրս գալ վերամարմնավորման փուլից: Ինչպես Էմիլ Զոլան օգնեց քեզ:
Ես մտածում եմ: Երկու առաջարկներն էլ գրավիչ են:
-Շտապի՛ր, մարդկանց մեծ զանգվածը սպասում է քո որոշմանը,- ասում է Գաբրիել հրեշտակապետը,-և այսպես, քո որոշումը:
Մա՞հ: Նրանից պետք չէ վախենալ: Ես գիտեմ, որ ես ունեմ պահապան հրեշտակ, որը պահպանում է ինձ բոլոր վտանգներից: Մի անգամ ես անցնում էի փողոցով, բնազդն ինձ հուշեց, որ պետք է մի քայլ ետ գնալ: Ուզում եք հավատացեք, ուզում եք չէ, բայց հենց ետ գնացի, ինչ-որ տեղից հայտնվեց մոտոցիկլետ, որը ես չէի նկատել, և քիչ մնաց ինձ խփեր: Համոզված եմ, դա իմ պահապան հրեշտկն ինձ զգուշացրեց:
Աղբյուրը՝ մեկը փողոցում հասարակական կրծիքի հարցման ժամանակ:
Բերնարդ Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Թարգմանություն ռուսերենից:
Տաթևիկ Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий