-Ես ուզում եմ հրեշտակ դառնալ:
-Հիանալի ընտրություն է, դու չես փոշմանի,- վստահեցնում է
Էմիլ Զոլան:
Հրեշտակապետները շտապեցնում են մեզ տեղ ազատել մյուս հոգիների
համար: Իմ պահապան հրեշտակը տանում է ինձ լեռան վրա մեկ այլ գետնանցումի մուտքի մոտ:
Այդտեղից կապույտ լույս է գալիս, ինչպես ներսից լուսավորված ադամանդից:
Էմիլ Զոլան հրաժեշտից առաջ սեղմում է ձեռքս, շնորհավորում ինձ և թողնում մեծ, լուսավոր սենյակի մուտքի մոտ: Ես շարժվում եմ
առաջ: Թաղանթը փակում է մուտքը: Ես բարձրացնում եմ այն թատերական վարագույրի պես: Մյուս
կողմից, սենյակի ուղիղ մեջտեղում ես տեսնում եմ ինչ-որ անպատկառ մի կերպար:
-Բարի գալուստ հրեշտակների մեջ: Ես ձեր հրեշտակ –ուսուցիչն
եմ:
-Հրեշտակ –ուսուցի՞չ: Իսկ դա ի՞նչ է:
-Հոգու՝ պահապան
հրեշտակ ձևավորվելու գործով զբաղվում է հրեշտակ-ուսուցիչը,- հայտարարում է նա:
Ես տնտղում եմ նրան:
Նա նման է Կաֆկային:Ականջները երկար են և բաձր տեղադրված:
Նուշի տեսք ունեցող աչքեր: Աղվեսի եռանկյունի դեմք: Աչքերը տենդային շողում են:
-Իմ անունը Ուելս է:
-Ուե՞լս: Այն Ուելսը:
-Ո՛չ, ո՛չ: Ես Էդմոն Ուելսն եմ, ոչ մի ընդհանրություն իմ անունը կրող Հ. Գ. Ուելսի կամ Օրսեն Ուելսի հետ: Դուք, երևի,
նրանց մասին մտածեցիք…Սարսափելի բան չկա, ինձ դուր է գալիս իմ ազգանունը: Դուք գիտե՞ք՝
ինչ է նշանակում այն անգլերենով: Ջրհոր: Ուրեմ ինձ նրա տեղը դրեք, ում կարող եք կանչել,
ինչքան ուզեք: Եվ քանի որ մենք պետք է ժամանակը միասին անցկացնենք, եկեք դիմենք միյանց
<<դու>>-ով:
-Իսկ իմ անունը Պենսոն է, Միշել Պենսոն: Ֆրանսերեն դա նշանակում
է սերինոս: Բայց ես ոչ մի ընդհանրություն չունեմ այդ թռչունի հետ:
Նա ամուր խփում է իմ ուսին, բայց ես ոչինչ չեմ զգում:
-Շատ ուրախ եմ, հրեշտա'կ Միշել:
Ինձ համար տարօրինակ է լսել հրեշտակ բառն իմ անունից առաջ,
հնչում է ինչպես կրթական աստիճանը:
-Իսկ դուք ո՞վ եք եղել…ը..ը…
քաղաքացիական կյանքում,-հարցնում եմ ես:
-Վերջին կյանքո՞ւմ, վերամարմնավորման
փուլից դուս գալուց առա՞ջ: Դե քեզ
նման , ասենք ես եղել եմ իմ ոլորտի հետազոտող: Բայց ինձ հետաքրքրում էր ոչ թե , ինչ
կա <<անվերջ վերևում>>, այլ ինչ կար <<անվերջ ներքևում>>...երկրի
տակ:
-Երկրի տա՞կ:
-Այո՛, ի՞նչ կա թաքնված կյանքի մոլորակի մաշկի տակ: Փոքրիկ
անտառային մարդուկներ:
Կողք կողքի մենք շարժվում ենք առաջ գետնանցումով, որին, թվում
է, վերջ չկա: Հանկարծ ես կանգնում եմ:
Էդմոն Ուելս: Էդմոն Ուելս:
Ես կրկնում եմ այդ անունը մտածմունքների մեջ: Այն ինձ հանդիպել
է ինչ-որ մի թերթում: Ես փորձում եմ հիշել: Ահա այն:
-Դուք չէի՞ք անցնում ինցեկտիցիդներ արտադրողների սպանության
գործով:
-Տաք է:
Փոքրիկ անտառային մարդուկներ: Ես քորում եմ ճակատս:
-Դուք գործիք էիք հնարել, որի օգնությամբ կարելի է շփվել
մրջյունների հետ:
-Ես այն կոչել էի
<<Ռոզեթի քար>>, քանի որ այն թույլ էր տալիս շփվել մոլորակի երկու կատարյալ
քաղաքակրթություններին՝ մարդկանց և մրջյուններին, , որոնք միևնույնն է չեն կարողանում
հասկանալ և գնահատել միմյանց:
Թվում էր նա կարոտեց իր հայտնագործությանը: Հետո նա շարունակում
է:
-Ես կսովորեցնեմ քեզ հրեշտակի <<մասնագիտությունը>>,
մի բան, որ դու պետք է անես քո մեթոդներով և ընդունակություններով: Բայց գլխավորը,
երբեք չմոռանաս, որ այստեղ գտնվելը արդեն իսկ ինքնին մեծ արտոնություն է:
Նա հոգոց է հանում
-Դու հասկանում ես, որ ամենաքիչը
ազատված ես նորից ու նորից ծնվելու անհրաժեշտությունից, դա ամենալավ նվերն է, որը կարող
է հուսալ մարդը:
Ես սկսում եմ հասկանալ, որ ազատվել եմ վերամարմնավորման փուլից:
-Եվ ի՞նչ եք սովորեցնելու
ինձ , պարո՛ն Ուելս:
Բերնարդ Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>:
Թարգմանություն ռուսերենից:
Տաթևիկ Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий