Բոլորն էլ մի օր մահանում են:
Աղբյուրը՝ ասել է ինչ-որ մեկը փողոցում հասարակական կարծիքի հարցման ժամանակ:
Եվ ահա ես մեռնում եմ:
Դա կատարվեց շատ արագ:
Հանկարծ լսվեց սարսափելի աղմուկ: Ես շրջվեցի և տեսա <<Բոինգ
747>>- ի դիմային մասը /երևի շեղվել էր ընթացքից դիսպետչերների գործադուլի պատճառով/, որը թռավ հենց իմ պատուհանի վրա, շարժեց պատերը, կտրելով անցավ սենյակը: Ջարդելով կահույքը և թափելով գրքերը, անգթորեն մոտեցավ ինձ:
Եթե դու նույնիսկ արկածախնդիր ես, հետազոտող, նոր երկրներ
հայտնագործող, միևնույնն է մի օր կբախվես այնպիսի խնդրի, որը լուծելը քո ուժերից վեր է: Համենայն դեպս , կանգնեցնել ինքնաթիռը, որը
ջարդում էր իմ տունը, իմ ուժերից վեր է :
Ամեն ինչ կատարվում
է կարծես դանդաղացված կադրում: Իմ շուրջն ամեն ինչ կործանվում է սարսափելի աղմուկով,
բարձրանում են փոշու ամպեր, և փոշու միջից ես հանկարծ տեսնում եմ օդաչուների դեմքերը:
Մեկը բարձրահասակ է և նիհար, մյուսը՝ փոքր է մարմնով և ճաղատ: Նրանք երևի կյանքում
առաջին անգամ էին ուղևորներին մինչև տուն հասցնում: Նիհարի դեմքը աղավաղվել է սարսափից,
իսկ ճաղատը՝ խուճապպահար ջղաձգվում է: Իհարկե, աղմուկի պատճառով ես նրանց չեմ լսում,
բայց նա, ում բերանը բաց է, պետք է որ գոռալուց լինի:
Ես գնում եմ հետ, բայց <<Բոինգ 747>>–ը այդքան հեշտ չի կանգնում: Հուսահատությունից ես փակում եմ դեմքս ձեռքերով, որը ծամածռվել է և կծկվում եմ: Այդ պահին, ես դեռ հույս ունեմ, որ այս ամենը ընդամենը սարսափելի երազ է:
Ես մի փոքր սպասեցի:
Երեևի վայրկյանի մեկ տասներորդ մասը, բայց այն
ինձ շատ երկար թվաց: Այնուհետև եղավ հարվածը: Հարվածն ինձ ետ շպրտեց, սեղմեց պատին
և մասնատեց: Վերջապես լուռություն և մթություն: Այդպիսի բաները միշտ զարմացնում են:
Ոչ միայն դիսպեչերների սխալը , այլև սեփական մահը:
Ես չեմ ուզում մեռնել
այսօր: Ես դեռ այնքան երիտասարդ եմ:
Պատկեր չկա, ձայն
չկա, զգացմունքներ չկան: Սսսսսըըըըը վատ նշաններ: Նյարդային համակարգում դեռ մի փոքր հյութ
է մնացել: Իմ մարմինը, միգուցե դեռ հնարավոր է հավաքել: Եթե բախտս բերի, եթե հրշեջները
շուտ գան, ապա կստիպեն իմ սրտին բաբախել, կուղղեն կոտրված վերջույթներս: Ես երկար կպառկեմ
հիվանդանոցում, բայց հետո քիչ-քիչ ամեն ինչ կդառնա այնպես, ինչպես առաջ էր: Բոլոր ծանոթները
կասեն.
-Դա ուղղակի հրաշք է, որ դու կարողացար ապաքինվել:
Ահա ես լսում եմ ոստիկանական
մեքենայի ձայնները: Նրանք կգան: Բայց ի՞նչ է կատարվում: Ես այստեղ եմ: Երևի հիմա բոլոր
տեղերում խցանումներ են:
Ես գիտեմ, որ պետք
է դիմանալ: Մահ, դա արդեն չափից դուրս է: Պետք է ստիպել, որ ուղեղն աշխատի: Պետք է
մտածել, բայց ինչի՞ մասին:
Ահա, օրինակ՝ իմ մանկության
երգի մասին:
Կար փոքրիկ նավակ,
կար փոքրիկ նավակ, նա երբեք չէր լողացել, նա երբեք չէր լողացել….
Հետո ի՞նչ բառեր էին…
Գրողը տանի, հիշողությունը
ևս գործադուլ է հայտարարել: Գրադարանը փակվում է:
Իմ ուղեղը կանգնել
է, ես դա զգում եմ , բայց ես… ես շարունակում եմ մտածել: Դեկարտը սխալվում էր, կարելի է էլ գոյություն չունենալ,
բայց շարունակել մտածել : Ես միայն չեմ մտածում,
այլ հրաշալի գիտակցում եմ՝ ինչ է կատարվում:
Գիտակցում եմ ամեն ինչ: Ես երբեք չեմ ունեցել այսպիսի պարզ գիտակցություն:
Ես զգում եմ, որ պետք
է կատարվի ինչ-որ կարևոր բան: Ես սպասում եմ: Ահա այն: Ես այնպսիսի տպավորություն ունեմ,
որ …ինչ-որ բան դուրս է գալիս իմ մեջից: Գոլորշու պես մի բան: Գոլորշին ընդունում է
իմ մարմնի ձևը: Դա իմ ակնհայտ կրկնօրինակն է:
Դա հենց իմ հոգին
է: Այդ /ուրիշ կիսաթափանց եսը/ դանդաղ դուրս
է գալիս իմ մարմնից: Ես վախենում եմ, բայց միևնույն ժամանակ գրգիռ եմ զգում:
Ուրիշ եսը նայում
է իմ նախկին մարմնին: Այն բաժանվել է մանր մասերի: Ինչ արած պետք է ընդունել, որ եթե միայն չգտնվի գլուխկոտրուկների սիրահար վիրաբույժ, ուեմն այն վերականգնելն անհնար է:
Աստված իմ, ինչպիսի
զգացողություն: Ես թռչում եմ: Ես ավելի ու ավելի եմ բարձրանում: Արծաթափայլ թելը դեռ կապում է ինձ իմ մնացորդների
հետ, ինչպես պորտալարը: Ես շարունակում եմ
թռչել և թելն անհայտանում է:
Կար փոքրիկ նավակ,
նա երբեք չէր լողացել:
Փոքրիկ նավակը ես
եմ: Իմ մարմինը փշաքաղվում է: Ես թռչում եմ: Ես հեռանում եմ իմ նախկին ես-ից: Այժմ ես
Բոինգը ավելի լավ եմ տեսնում: Ինքնաթիռն ամբողջովին ծռմռվել է: Ես տեսնում եմ այն,
ինչ մնացել է իմ տնից: Այն հիշեցնում քարտերից պատրաստված փլուզված տնակ: Տան հարկերը
իրար վրա են սեղմված:
Ես թռչում եմ տանիքների
վրայով: Ես ճախրում եմ երկնքում:
Բայց ի՞նչ եմ անում
ես այստեղ:
Ես մարդաբանության
ամբիոնի վարիչ եմ Փարիզում, և ինձ թվում է ես կարող եմ պատասխանել ձեր հարցին: Կարելի
է ասել, որ մարդկային քաղաքակրթությունը ի հայտ է եկել այն ժամանակ, երբ որոշ պրիմատներ
իրենց մահացած ազգակիցներին դադարեցին աղբանոցը շպրտել, այլ սկսեցին զուգել նրանց խեցիներով
և ծաղիկներով: Հուղարկավորության առաջին զարդերը գտնվել են Մեռյալ ծովի մոտ: Նրանց
տարիքը 14 հազարից 120 հազար տարի է: Դա նշանակում է, որ հին ժամանակներում մահվանը հաջորդում էր ինչ- որ կախարդական երևույթ: Անհրաժեշտ է նշել, որ միաժամանակ ի հայտ եկավ ոչ պատկերային արվեստը, որը փորձում էր արտահայտել այդ կախարդանքը:
Ավելի
ուշ ժամանակներում ֆանտաստիկ ստեղծագործություններում, հեղինակները փորձում էին պատկերացնել, թե ինչ է լինում մահվանից հետո: Հնարավոր է միայն նրա համար, որ իրենք իրենց հանգստացնեն:
Աղբյուրը՝ ինչ-որ մեկը փողոցում հասարակական կարծիքի հարցման ժամանակ:
Ինչ-որ բան ինձ վերև է ձգում: Պայծառ լույս: Հիմա ես վերջապես կիմանամ: Ի՞նչ կա մահվանից հետո: Ի՞նչ կա տեսանելի աշխարհից վերև:
Թռիչք քաղաքի վրայով:
Թռիչք մոլորակի վրայով:
Ես դուրս եմ գալիս Երկրի սահմաններից: Արծաթափայլ թելը դեռ
մի փորք ձգվում է և ի վերջո անհետանում:
Այլևս հետադարձ ճանապարհ չկա: Վերջացավ իմ կյանքը Միշել Պենսոնի
կերպարում՝ հմայիչ պարոն, որը , ի միջիալյոց,
սխալվեց, մտածելով, որ մահացել է:
Այն պահին, երբ ես լքում եմ կյանքը, ես հասկանում եմ, որ
մահը մի բան է, որ ուրիշների հետ է կատարվում: Լեգենդ: Ամեն դեպքում, փորձություն,
որից կարելի էր ինձ ազատել:
Բոլորը մի օր մահանում են, իսկ ինձ հետ դա կատարվեց այսօր:
Ես կարծում եմ , որ մահից հետո ոչինչ չկա, ոչինչ-ոչինչ: Ես
կարծում եմ, որ անմահության մենք հասնում ենք ստեղծելով երեխաներ, իսկ նրանք էլ ծնում
են էլի երեխաներ, և այդպես շարունակ… Այդ նրանք են ապագյին փոխանցում մեր փոքրիկ կրակը:
Աղբյուրը՝ ինչ-որ մեկը փողոցում հասարակական կարծիքի հարցման
ժամանակ:
Բերնար Վերբեր <<Հրեշտակների կայսրությունը>>
Թարգմանություն ռուսերենից:
Տաթևիկ Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий