2013-2014 ուս. տարվա նախագծեր
Առաջին կիսամյակ
Նախագծային ուսուցման
խնդիրները
ա.սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի և հստակ
արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում
բ. խոսքային ինքնարտահայտման
կարողության
պահպանում և ամրապնդում
գ. լեզվազգացողության և
լեզվամտածողության զարգացում
դ.ստեղծագործական, քննադատական,
տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում
ե. անհատական, խմբային
աշխատանքների կազմակերպում
զ. համագործակցային
կարողությունների ձեռքբերում
է. իմացածը ամբողջացնելու,
սովորածը կիրառելու հմտություն
ը. ինքնակրթության միջավայրի
ստեղծում
Թ.·ñ³·ÇïáõÃÛ³Ý áõëáõóáõÙ, ³ÝëË³É áõ í³ñÅ ·ñ»Éáõ ¨ ϳñ¹³Éáõ ÑÙïáõÃÛáõÝÝ»ñÇ Ó¨³íáñáõÙ
Ժ.µ³é³å³ß³ñÇ Ñ³ñëï³óáõÙ
Նախագծային ուսուցման
նպատակները
Ա. Հասկանալ և ըմբռնել գրավոր և բանավոր տեքստ:
Բ.Վերլուծել, կարծիք արտահայտել:
Գ.Ճիշտ և գեղեցիկ գրավոր և բանավոր խոսք կառուցել:
Դ.Զարգացնել քննադատական-վերլուծական մտածողություն:
Ե. Ինտեգրված /համատեղ/ ուսունասիրել գրականություն և լեզու:
Զ. Տեղեկանալ գրողների կյանքին և ստեղծագործություններին:
Է. Պատկերացում կազմել գրական ժաների մասին:
Ը. Գեղարվեստական ստեղծագործության թեմայի և գաղափարի ընկալում:
Թ.Տեքստի վրա աշխատելու՝ փոխադրելու, համառոտելու, ընդարձակելու, համեմատելու, բանավիճելու կարողությունների զարգացում:
Ուսումնական միջավայրը
1.
Հարմարավետ դասարան, որտեղ կա համակարգիչ՝ համապատասխան ուսումնական ծրագրերով, էլեկտրոնային գրատախտակ, համացանց:
2.
Թվային ֆոտոխցիկ և ձայնագրիչ
3.
Տեսական և գեղարվեստական գրականություն
4.
Սովորողների անձնական բլոգները և սոցիալական ցանցերը
5.
Կայքը և ենթակայքերը
6.
,,Տաիգրան Հայրապետյան,, գրադարանի կայքը և այլ ուսումնական կայքեր:
Տարվա ընթացքում իրականացվելիք նախագծեր
<<Վիկտոր Համբարձումյան>> նախագիծ
Տևողությունը՝ սեպտեմբերի
16-20:
<<Նրանք նվաճեցին տիեզերքը>>
ֆիլմի պատրաստում:
Վիկտոր Համբարձումյանի վերաբերյալ տեղեկությունների հավաքում և ֆիլմի պատրաստում:
Տիեզերքին վերաբերող և բնագիտական նյութերի ընթերցում, քննարկում:
Այցելություն
Աստղացուցարան:
<<Կոմիտաս>> նախագիծ
Տևողությունը՝
սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8-ը:
Կոմիտասյան երգերի կարաոկեների պատրաստում :
Կոմիտասի մասին պատմությունների հավաքում, ֆիլմերի պատրաստում:
Սովորողների հետ այցելում ենք Երևանում գտնվող Կոմիտասի արձանի մոտ, հարցազրույցներ վերցնում անցորդներից:
<<Գրիգոր Գուրզադյան>> նախագիծ
Տևողությունը՝ հոկտեմբերի 10- 16-ը:
Ծանոթություն
կյանքին, ֆիլմերի պատրաստում:
Ստեղծագործությունների
ընթերցում և քննարկում:
<<Աթաբեկ Խնկոյան>>
նախագիծ
Տևողությունը՝ հոկտեմբերի 17-23:
1.Աթաբեկ Խնկոյանի կյանքը: /Որոնողական աշխատանք/
Համացանցից
փնտրել տեղեկություններ Խնկոյանի կյանքի մասին, պատրաստել տեսանյութ:
2.Աթաբեկ
Խնկոյանը որպես մանկագիր: /Հետազոտական աշխատանք/
Խնկոյանի
մանկական բանաստեղծությունները և կազմած դասագրքերը: Արդյունքը կարող է լինել
բլոգային նյութ կամ տեսաֆիլմ:
3.Աթաբեկ
Խնկոյանը որպես թարգմանիչ: /Հետազոտական աշխատանք/
Աթաբեկ
Խնկոյանը ոչ միայն հայտնի մանկագիր է, այլ նաև թարգմանիչ: Նա թարգմանել և փոխադրել
է բազմաթիվ առակներ և պատմություններ: Ո՞ր լեզուներից է թարգմանել,
ի՞նչ ստեղծագործություններ է թարգմանել: Կարելի է նաև ցուցակ կազմել:
Գտնել որևէ
թարգմանության /սովորողի ընտրությամբ/ բնօրինակը և պատրաստել տսաֆիլմ երկու
լեզվով:
Աթաբեկ
Խնկոյանի բանաստեղծությունները թարգմանել ռուսերեն և անգլերեն: /Ինտեգրված
աշխատանք ռուսերենի և անգլերենի հետ/: Պատրաստել եռալեզու էլեկտրոնային գիրք:
Խնկոյանի
բանաստեղծությունները
http://mocak.am/tag/%D5%A1%D5%A9%D5%A1%D5%A2%D5%A5%D5%AF-%D5%AD%D5%B6%D5%AF%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6/
Պատրաստել փոքրիկ անիմացիաներ Խնկոյանի բանաստեղծություննրի հիման վրա ՝ օգտագործելով Movie Meker և Paint ծրագրերը:
4.<<Մկների
ժողովը>> ստվերների թատրոն:
5.Այցելություն
Խնկո Ապոր անվան գրադարան: /Հարցազրույց, տեսաֆիլմ/
Ե՞րբ է
հիմնադրվել գրադարանը:
Ինչո՞ւ է
կոչվում Աթաբեկ Խնկոյանի անունով:
Ինչպե՞ս են
գրադարանում նշում Խնկոյանի ծննդյան օրը, և այլն:
Աշխատանքները
կատարվում են խմբով և անհատական:
<<Գուրգեն Մահարի>>
նախագիծ
Տևողությունը՝ հոկտեմբերի
15-19:
Ծանոթություն Գուրգեն Մահարու կյանքին և ստեղծագործությանը: Ֆիլմերի պատրաստում:
Ստեղծագործությունների
ընթերցում և քննարկում /նաև առցանց/:
Հուշեր
Մահարու մասին:
<<Սասնա ծռեր>> նախագիծ
Տևողությունը՝ նոյեմբերի
1-10:
Սասնա ծռերի բանահավաքները:
/Հետազոտական աշխատանք/:
Սասնա
ծռերի մշակումները: /Հետազոտական աշխատանք/:
Սասնա
ծռեր անիմացիայի ստեղծում:
Ի՞նչ
է էպոսը:
Ընթերցում,
քննարկում:
<<Գրիգոր Նարեկացի>>
նախագիծ
Տևողությունը՝ հունվարի
14-18:
1.Գրիգոր Նարեկացու
կյանքը: /Որոնողական աշխատանք/
Համացանցից փնտրել տեղեկություններ Նարեկացու կյանքի մասին, պատրաստել տեսանյութ:
2.Նարեկացու մասին ժողովրդի մեջ բանավոր կերպով տարածվել են զանազան ավանդույթներ և պատմություններ: Գրքերից և համացանցից գտնել այդ պատմությունները, պատրաստել տեսաֆիլմ՝ նշելով աղբյուրը: Յուրաքանչյուր սովորող մեկ պատմություն է պատրաստում/որոնում, գտնում, մշակում, պատրաստում տեսաֆիլմ/: Նախագծի վերջում այդ պատմությունները և արված աշխատանքը համակարգում են մեկ փաթեթում /խմբային աշխատանք/:
<<Զահրատ>> նախագիծ
1.Կիկոյի կերպարը Զահրատի ստեղծագործություններում: Գտնել Կիկոյի մասին գրվածբանաստեղծությունները, պատրաստել տեսանյութեր:
/Որոնողական աշխատանք/:
Սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խումբ կատարում է որոնողական աշխատանք:Որոշակի քանակությամբ նյութեր հավաքելուց հետո խմբերը, իրար հետ համաձայնեցնելով, ընտրումեն, թե մասնավորապես որ բանաստեղծության տեսանյութը պատրաստելով են զբաղվելու: Ուսուցչիկողմից նշված ժամկետում խմբերը ներկայացնում են իրենց կատարած աշխատանքը:
Տեսանյութում
անպայման պետք է անդրադառնան Կիկոյի կերպարին:
2.Կիկո: Պատրաստել փոքրիկ բեմադրություն կամ մեդիաներկայացում՝ հիմնվելով Կիկոյինվերաբերող բանաստեղծությունների վրա:/Ստեղծագործական աշխատանք/
Հիմնվելով
Կիկոյին վերաբերող բանաստեղծություններին՝ սովորողներն ուսուցչի օգնությամբ
ստեղծում են որոշակի սյուժե, մտածում են, թե ինչպսին կարող են լինել բեմական
հագուստները, պատրաստում են դրանք: Աշխատանքի վերջնական արդյունքը բեմադրությունն
է:
Աշխատանքները կատարվում են խմբով և անհատական:
Կատարված աշխատանքները հրապարակվում են կայքում, ենթակայքերում, սովորողների բլոգներում:
Աշխատանքի արդյունքում սովորողների միջոցով կստեղծվի Զահրատի բանաստեղծություններտեսանյութերի մեդիափաթեթ:
Սովորողների
մոտ կզարգանան վերլուժական-ստեղծագործական հմտությունները:
Комментариев нет:
Отправить комментарий