вторник, 3 сентября 2013 г.

Առյուծը և մարդը

Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ– տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց.
— Ինչո՞ւ եք փախչում և ո՞ւմ ահից եք զարհուրած փախչում:
Եվ նրանք ասացին.
— Փախի՛ր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:
Եվ առյուծն ասաց.
— Ո՞վ է մարդը և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից։
Եվ նրանք ասացին.
— Կգա, կտեսնի քեզ և քեզ վա՛յ կլինի:
Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց.
— Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին։
Եվ նա ասաց.

— Այո՛, ես եմ։
Առյուծն ասաց.
— Արի կռվենք:
Մարդն ասաց.
— Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են։ Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ետ գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք:
Առյուծն ասաց.
— Երդվի՛ր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:
Մարդն երդվեց, և առյուծն ասաց.
— Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր:
Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապես կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին։
Եվ առյուծը գոչեց.
— Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել:
Հեղինակ՝ Վարդան Այգեկցի
Աղբյուրը
Պատասխանիր հարցերին
Որն է առակի ասելիքը:
Բնութագրի՛ր մարդուն:

2 комментария:

  1. Առակի ասելիքն այն է ,որ չպետք է լինել միամիտ:
    Մարդը խորամանկ է:
    Սերգեյ Կիզոգյան

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Վաչագան Նահապետյան
      Առակի ասելիքն այն է, որ խելքով ու մտքով ուժեղը միշտ կհաղթի ֆիզիկապես ուժեղին:

      Удалить