воскресенье, 15 сентября 2013 г.

Կոմիտասի բանաստեղծությունները

Կոմիտասը ժողովրդական երգեր գրառելուց բացի, գրել է նաև բանաստեղծություններ: Դրանց վրա մեծ ազդեցություն են թողել ժողովրդական երգերը, գրթե հնարավոր չէ տարբերել դրանք ժողովրդական ստեղծագործություններից: Դրանցում շատ են հանդիպում բարբառային բառեր և ժողովրդական երգին բնորոշ արատահայտություններ: Բանստեղծությունները գրված են հիմնականում սիրո թեմայով:
<<Մենավոր>> բանաստեղծությունը Կոմիտասի սիրո թեմայով գրված բանաստեղծություններից է : Վերնագիրն արդեն իսկ խոսուն է: Մենավոր այսինքն մենակ: Եվ ո՞րն է այդ մենակությունը:

Բանաստեղծությունում խոսում է անտառի մասին, որտեղ լուսնի ծովը և սիրո հովերը սողոսկում են ծառերի մեջ, այնուհետև սարերի մեջ /համայն բնությունը սկսում է սիրել, սերն ամեն տեղ է և ամենուր/: Յուրաքանչյուր մարդ գտնում է իր սիրելի էակին /վարդ/: Մնում է միայն քննարական հերոսը /այսինքն հեղինակը/, ով մենավոր է և չի գտել իր վարդին: Քննարական հերոսի միակ մխիթարանքը քունն է դառնում:
Բանաստեղծությունը պարզ է, հասկանալի և անմիջական:
Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եվ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եվ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

Բանաստեղծությունը սկսվում է բնության գեղեցիկ նկարագրությամբ: Երկինքը կարմիր է և կապույտ, այլ կերպ ասված երկինքը բոցավառվել է: Եվ այն իր հետ ոչ միայն հուր է բերում, այլ նաև թախիծ:
Հոգին բացվել է, ուրախ է , ցնծում է, քննարական հերոսը սիրահարված է : Հոգին նման է հովի՝ սերը սրտում է: Ինչպես նախորդ բանաստեղծության մեջ այստեղ էլ սիրած էակին դիմում է անվանելով վարդ: Բայց  ի տարբերություն նախորդ բանաստեղծության, այստեղ սերը փոխադարձ է: Սիրած էակն էլ նրան դիմում է հոգիս բառով: Բանաստեղծությունը հագեցած է գեղեցիկ նկարագրություններով:

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. - Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արև-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

Տաթևիկ Աբրահամյան

Комментариев нет:

Отправить комментарий