նախագիծ
Կոմիտաս
Նախագծի տևողությունը
՝ սեպտեմբերի
23- հոկտեմբերի 8:
Նախագծի նպատակն է ուսումնասիրել Կոմիտասի կյանքը
և ստեղծագործությունը, կազմել մեդիափաթեթ:
Սովորողի
մոտ զարգացնել վերլուծական-ստեղծագործական մտածողություն:
Տեքստային
աշխատանք կատարելու հմտությունների զարգացում:
Առաջադրանքի տեսակները
Հետազոտական
աշխատանք
Ընթերցանություն
Խմբային
աշխատանք
Տեղեկատվության
որոնում համացանցից, հանրագիտարաններից, գրքերից:
Որոնողական
աշխատանք նախագծի թեմայով և աշխատանքի վերջնական
արդյունքի ներկայացում:
Առաջադրանքներ
1.Կոմիտասի կյանքը: /Որոնողական աշխատանք/
Համացանցից
փնտրել տեղեկություններ Կոմիտասի
կյանքի մասին, պատրաստել տեսանյութ:
2.Կոմիտասի մասին պատմությունների հավաքում, ֆիլմերի պատրաստում: /Հետազոտական աշխատանք/
3.Կոմիտասը որպես բանաստեղծ: /Հետազոտական աշխատանք/
Կոմիտասը ժողովրդական երգեր մշակելուց բացի, նաև ստեղծագործել է: Կարդում ենք նրա բանաստեղծությունները, քննարկում, ֆիլմեր ենք պատրաստում:
Օգտվում ենք komitas.com կայքից:
4.
Եռալեզու Կոմիտաս: Ընտրում ենք Կոմիտասի բանաստեղծություններից, գտնում ենք դրանց ռուսերեն և անգլերեն տարբերակները, /եթե չկա ինքներս ենք թարգմանում/ և տեսանյութեր ենք պատրաստում:
5. Կարաոկեների պատրաստում:
Պատրաստում ենք մեզ ծանոթ երգերի համար կարաոկեներ:
6.Կոմիտասի արձանի
պատմությունը: Համացանցից գտնում ենք տեղեկություններ Կոմիտասի արձանների վերաբերյալ:
Սովորողների հետ այցելում ենք Երևանում գտնվող
Կոմիտասի արձանի մոտ, նկարում, անցորդներից հարցազրույցներ վերցնում, արտասանում Կոմիտասի
բանսատեղծություններից:
Աշխատանքները կատարվում են խմբով և անհատական:
Նախագծի վերջնական արդյունքը մեդիափաթեթի պատրստումն է:
Տաթևիկ Աբրահամյան
Комментариев нет:
Отправить комментарий