Ուսումնական գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում
տարբեր լեզուներից կատարվող թարգմանությունը: Թարգմանության կատարելիս սովորողները
ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտանում են լեզուների մեջ: Թարգմանության ընթացքը
պետք է վերահսկվի ուսուցչի կողմից: Կատարված աշխատանքի
արդյունքը հրապարակվում
է սովորողների
բլոգներում և կայքում/ենթակայքում/:
Թարգմանության շնորհիվ
1.Սովորողի մոտ զարգանում
են թարգմանչական
հմտություններ:
2.Սովորողը հմտանում է լեզուների մեջ:
3.Սովորողը կատարում է թագմանչական-խմբագրական
աշխատանք:
4.Հարստանում
է սովորողի բառապաշարը:
5.Զարգանում
է բանավոր և գրավոր խոսքը:
6.Սովորողը ձեռք է բերում նոր գիտելիքներ:
Թարգմանչական աշխատանք կատարելիս առաջին հերթին պետք է ընտրել թարգմանելու նյութը: Քանի որ աշխատանքը
կատարվում է մայրենի լեզվի դասին, թարգմանվում
է որևէ օտար լեզվից /ռուսերեն/ հայերեն: Կրտսեր դպրոցում /5-6-րդ դասարաններում/ ընտրում ենք փոքր ծավալի ստեղծագործություններ՝ առակներ, կարճ հեքիաթներ
և պատմություններ: Անհրաժեշտ
է փոխհամաձայնեցված աշխատանք օտար լեզվի ուսուցչի հետ:
Թարգմանելու նյութեր ընտրում ենք հիմնականում այս կայքերից
Իհարկե, սովորողները նույնպես կարող են թարգմանելու
նյութեր առաջարկել:
Թարգմանելու նյութ ընտրելիս առաջին հերթին հաշվի ենք
առնում
1.Հետաքրքիր լինելը
2.Արդեն իսկ թարգմանված չլինելը:
Թարգմանությունը նախագիծ
է, որ
կարելի է
կատարել ամբողջ
տարվա ընթացքում:
Կարելի է
այն զուգակցել կրթահամալիրի ուսումնական տոնացույցի հետ:
Նյութի ընտրությունից հետո անցնում ենք թարգմանության
բուն ընթացքին: Թարգմանություն կարող են կատարել անհատական և խմբային: Երկու դեպքում
էլ սովորողները կարող են օգտվել
բառարաններից: Խմբային աշխատանքի դեպքում սովորողները միմյանց միջոցով պարզում
են անծանոթ
բառերը: Երկու դեպքում էլ աշխատանքն արդյունավետ է: Աշխատանքի վերջնական արդյունքը ուղարկում են
ուսուցչին ,
ով խմբագրում է և տեղադրում կայքում:
Թարգմանչական-խմբագրական աշխատանք: Թարգմանչական աշխատանքը կարող է նաև
շարունակություն ունենալ:
Իհարկե, լավ է, եթե տիրապետում ես որևէ
օտար լեզվի, բայց կա
մարդիկ, ովքեր ոչ մի օտար
լեզվի չեն
տիրապետում: Ուսուցիչն ինքը
կարող է
և չխմբագրել ստացված տեքստը, այլ հանձնարարել, որ դա
անեն սովորողները:
Թարգմանությունը կարդում
են դասարանում և սովորողների միջոցով
վերջնական տեքսի
բերում այն, խմբագրում: Կարելի է հանձնարարել, որ
մեկը թարգմանի,
մյուսը խմբագրի
նրա թարգմանած տեքստը: Հիմնականում այս
եղանակով են
աշխատում խմբային
թարգմանության դեպքում:
Սովորողների կատարած թարգամանությունները
Մոմը
Комментариев нет:
Отправить комментарий