Ես սկսեցի խմել:
Ինչքան շատ եմ խմում, այնքան շատ եմ ատում Արևմուտքը: Մի օր պատերազմ կսկսվի մեր և հարուստ արևմտյան պետությունների միջև: Ես չեմ համբերում, ուզում եմ դա տեսնել: Երբ ինձ համբերությունից հանում են, երբ ես տրորում եմ փայտոջիլ, երբ ինձ անընդհատ փաթաթում են նոր սահմանափակումներ, ինքս ինձ ասում եմ, որ դրանում մեղավոր են Ֆրանսիան, Անգլիան և ԱՄՆ-ն:
Մի
թերթում կարդացի հոդված Վեներա Շերիդն անունով մի աղջկա մասին: Նա իմ տարիքին է , մոդել է և միլոնատիրուհի Ամերիկայում: Ես ինքս ինձ ասում եմ, որ երբ մենք բռնազավթենք այդ նեխած երկրները, ես նրան ցույց կտամ, թե ինչի է ընդունակ ամուր և աշխատասեր սլավոն տղան: Ոչ թե այն այծերը, որոնք նրան երևի թե այնտեղ շրջապատել են:
Գիշերը
լուսամուտից
նայում եմ աստղերին: Այնտեղ երևի թե կա Վեներա մոլորակ: Մտքումս ես սիրով եմ զբաղվում ամերիկացի աստղի հետ: Ես գիտեմ, որ մի օր նրան կհանդիպեմ իրականում: Եվ այդ ժամանակ…
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий