,,Ծնունդդ
շնորհավոր, Վեներա,,:
Մայրիկիս
ընկերուհիների ամբողջ բանակը ներխուժեց սրահ: Ոչ մի դեպքում սենյակից դուրս չեմ
գա: Երեկ առաջին անգամ սկսվեցին ամսականները: Ցանկանոլով ինձ հաճելի բան անել՝
մայրիկն ասաց, որ ես ,,վերջապես իսկական կին եմ,, և որ ես ,,կարող եմ ճանաչել
տղամարդու սերը,,:
Ատում եմ այս
մարմինը: Շատ օրեր փակվում եմ սենյակումս և չեմ ցանկանում դուրս գալ և չեմ փորձում
ինձ հավաքել:
Բայց
յուպիտերների կանչն ուժեղ է: Ես համոզում եմ ինձ, որ կյանքը շարունակվում է:
Մանկական հագուստ
հագնելն ավարտվեց: Հիմա ես դեռահաս եմ, աստղ, որին ցանկանում են տեսնել ամեն տեղ:
Ես նկարվում եմ տեսահոլովակում, գովազդում եմ ինչո-որ գազավորված ըմպելիք: Ես պետք
գեղեցիկ երիտասարդից գողանամ շիշը և խմեմ նրա աչքի առաջ, որպեսզի նրան
նյարդայնացնեմ:
Տանը երեկոները
գոռգռալը չի ավարտվում: Ծնողներս հիմա իրար բացահայտ ատում են: Նրանց միջև
պատերազմ է:
Ես վերջապես
հասկացա, որ ,,կաղամբ,, նշանակում է փող և ինչքան շատ եմ ես փող աշխատում, այնքան
շատ են ծնողներս կռվում: Բայց չէ՞ որ այդ դոլարները մայրիկին կամ հայրիկին չեն
պատկանում, այլ ինձ:
Ես հույս ունեմ,
որ նրանք դրանց ձեռք չեն տա, այլ կդնեն իմ հաշվին, որպեսզի տոկոսներ ստանանք, մինչև
ես չափահաս դառնամ և ինքս տնօրինեմ:
Ես արդեն գիտեմ՝
ինչպես օգտագործել իմ գանձերը. կգնեմ ոսկյա զարդեր և նոր վիրահատություններ կանեմ
/գեղեցիկ կլինի ծնոտիս փոսիկ ունենալ, դա
կանի տաղանդավոր Ամբրոսիոն/:
Դեռևս ինձ
ականջներս փակելու հարմարանք է անհրաժեշտ: Ամեն գիշեր տանը գոռում են: Ամեն անգամ
ես լսում եմ, թե ինչպես մայրիկը կամ հայրիկը ասում են. ,,Եթե փոքրիկը չլիներ, ես
վաղուց այստեղ չէի լինի,,:
Այս վեճը սկսում
է ինձ հունից հանել: Մի օր առավոտյան գլխումս միտք ծագեց, թե ինչպես գրավեմ նրանց
ուշադրությունը: Այլևս չուտեմ:
Ընթրիքի ժամանակ
փորձեցի այս մեթոդը: Ես հրաժարվում եմ ամեն ինչից: Նրանց ռեակցիան գերազանցեց իմ
բոլոր սպասումները: Նրանք խոսում են ինձ հետ: Միայն ինձ հետ և երկուսն էլ միասին:
Այդպիսի բան վաղուց չէր եղել: Նրանք ասում են. ,,Դու պետք է ուտես,,: Ես
պատասխանում եմ. ,,Մանեկենուհիները ինչքան քիչ են ուտում, այնքան լավ,,: Մայրիկն
ասում է, որ այդպես չէ: Հայրիկը փնփնթում է մայրիկի վրա, որ նա է իմ գլուխը մտցրել
այդ հիմար մտքերը: Նորից կռիվ սկսելու եզրին են, բայց ես նայում եմ նրանց և ինչ-որ
բան նրանց կանգնեցնում է: Նորից փորձում են ինձ համոզել մի փոքր ուտել:
Ես համաձայնվում
եմ, բայց հաջորդ օրեին լարումը մեծացնում եմ՝ ավելի շատ կրճատելով ուտելիքի
բաժինը:
Ես բավարաված եմ,
ծնողներիս վերահսկելու միջոց գտա: Երբ ես չեմ ուտում, նրանք դադարում են կռվել և
սկսում են ինձնով հետաքրքրվել: Նրանք իմ ձեռքերում են:
Իհարկե, դժվար է
քեզ զրկել այդ փոքրիկ հաճույքից՝ ուտելուց, բայց արժե: Ամեն դեպքում, ինչքան քիչ
եմ ես ուտում , այնքան քիչ է ինձ մոտ ուտելու ցանկություն առաջանում: Այդ ամենն
ինձ օգուտ է, որովհետև իմ մարմինը դառնում է այնպիսին, ինչպիսին է անհրաժեշտ է
մոդելի մասնագիտության համար: Ես դառնում եմ տերևի պես նրբագեղ և բարակ: Հիանալի
է: Ես կարողանում եմ ազդել իմ մարմնի վրա առանց վիրահատության օգնության:
Էլ ինչն է
կարևոր, ինչ սկսել եմ չուտել, այլևս չկան ամսականները: Կրկնակի պարգևատրում: Եթե
առաջ ես բացահայտած լինեի այս պարզ մեթոդը, որպեսզի միաժամանակ վերահսկեի և՛
ծնողներիս, և՛ իմ մարմինը:
Հիմա, երբ նրանք
ինձնով են հետաքրքրվում, ես չեմ ուզում այլևս լսել, թե ինչպես են նրանք կռվում:
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի:
Комментариев нет:
Отправить комментарий