суббота, 18 июля 2015 г.

Բարենպաստ մաղթանքներ

Ես տեղավորվում եմ Բեղմնավորման լճի ափի մոտ՝ մեծ փիրուզագույն սոճու տակ: Ձեռքերիս ափերը վերև եմ շրջում և հայտնվում են երեք ոլորտները ու դանդաղ պտտվում են իմ դիմաց: Իմ հոգիների արտացոլանքը պղտորվում է: Տեսանելիության անկյունները մեծացնում եմ և գրանցում եմ նրանց տասնչորսամյակի արդյունքը: Ժակը վատ է սովորում, բայց նա գրում է պատմվածքներ: Պապի մասին շարադրությունը հաջողվեց, ես երազում նրան կուղարկեմ ավելի յուրահատուկ պատմություններ:

Վեներան թեևամիտ է, բայց նա արդեն ինքն է  իր կյանքի համար փող աշխատում: Նա ցանկանում է, որ ծնողները դադարեն կռվել… Հըմ… Ես նրանց կդրդեմ բաժանվել:
Իգորը խրվել է անչափահասների գաղութում, բայց նա հեշտ է ընկերներ գտնում և արդեն շատ հասուն է իր տարիքի համար: Ես ,,բիլիարդի գնդակի,, մեթոդը կփորձեմ, որպեսզի ազդեմ նրա շրջապատի վրա և դուրս բերեմ այդ  հաստատությունից: Ժամանակն է, որ նա այլ մարդկանց ճանաչի:

Իմ առջև հայտնվում է Էդմոնդ Ուելսի ուրվագիծը:
-Դե ինչպես են քո հաճախորդները:
Ես նրան ցույց եմ տալիս իմ հետևությունը՝ բավարաված եմ, որ նրանք մեծ խնդիրների մեջ չեն ընկել:
-Ես պետք է քեզ մի բան սովորեցնեմ,-ասում է ուսուցիչը,-այդ երեքը, նրանց քեզ պատահաբար չեն հանձանարել:
Նրանք արտացոլում են քո բնությունը, քո խորը հոգին:
Յուրաքանչյուրը համապատասխանում է քո  արժանիքներից մեկին, որոնք պետք է զարգացնես: Երեք հաճախորդների անձնավորության գումարը կազմում է հրեշտակի անձնավորության էությանը: Իգոր գումարած Ժակ գումարած Վեներա հավասար է Միշելին: Դու եռամիասնություն ես:
Ահա թե ինչ: Իմ ոլորտների մասին հոգ տանելով ես անցել եմ ինչ-որ գերհոգեվերլուծություն… Էդմոն Ուելսը, ըստ երևույթին  սովոր է այս բացահայտման էֆեկտին, բռնում է իմ ձեռքը:
-Մի՞թե դու չես նկատել ընդհանուր գծեր քո և հաճախորդներիդ միջև: Ժակի պես դու էլ էիր ցանկանում գրել,  Իգորի պես դու էլ էիր ցանկանում լինել ուժեղ, Վեներայի պես ցանկանում էիր դուր գալ:
Այսպիսով, Ժակն իմ երևակայությունն է, Իգորն իմ համարձակությունը, իսկ Վեներան իմ գայթակղիչ լինելը:
-Ճիշտ այդպես, Ժակն քո վախկոտությունն է, Իգորը քո դաժանությունը և Վեներան քո եսասիրությունը: Քո հաճախորդները միասին քո մեղանչելն են և քո ընդունելն ինչպիսին, որ կաս իրականում:
Ազդելով նրանց վրա ես ազդում եմ նաև ինձ վրա: Հերթական անգամ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ես խաղի կանոնների բարդությունը հասկանում եմ կիսով չափ: Էդմոնդ Ուելսը հեռանում է և հայտնվում է Ռաուլ Ռազորբակը:
-Նա քեզ ասա՞ց: Հիմա ըմբռնո՞ւմ ես: Ես չգիտեմ՝ ով է այնտեղ վերևում քաշում պարաններից, բայց ինչպիսի այլասերված ժամանց է: Այդ ,,յոթերը,, կամ այդ աստվածները, զվարճանում են մեր հաշվին: Նրանք մեզ առերեսում են մեր տարբեր դեմքերի հետ և նայում են, թե ինչպես ենք դրան վերբերվում:
-Դու նկատի ունես, որ ,,յոթերը,,  հետևում են հրեշտակներին, ինչպես մենք մարդկանց:
Իմ ընկերը գլխով է անում:
-Ամեն ինչը հենց իրեն է ընդգրկում, ինչպես ռուսական մատրյոշկան: Վերահսկողը վերահսկվում է: Հետևողին հետևում են:
 -Այդ դեպքում չի բացառվում, որ ,,յոթերին,, հետևում են ,,ութերը,, և այդպես շարունակ:
-Հա, հա,-դու զբաղվում ես գիտական ֆանտաստիկայով,- ծաղրում է Ռաուլը,-այս պահին բավարարվենք նրանցով, ովքեր մեզ են հետևում՝ ,,յոթերով,,:
Ռաուլը այդ բառն արտասանեց կռվի երանգով: Այսուհետև նրանք Ռաուլի համար հակառակորդներ են: Ես նրան գիտեմ, ատում է , երբ ստիպում են անել ինչ-որ բան իր կամքին հակառակ: Նրա բարձրագույն հպարտությունը կայանում է ազատության մեջ:
Ռաուլը նայում է ձվերը:
-Դու կատարո՞ւմ ես նրանց բոլոր երազանքները:
-Այո՛:
Նա ծիծաղում է:
Սկզբում ես էլ էի ինձ բարի հայրիկի տեղ դրել:Եվ ահա արդյունքը: Ինչքան շատ ես ուզում նրանց դուր գալ, այնքան շատ են նրանք քմահաճ դառնում:
-Եվ ինչ, մենք ուրիշ ընտրություն չունենք: Այդպես չէ՞:
-Պատրանքներ մի՛ կառուցիր,-հայտարարում է Ռաուլը:-Մենք կարող ենք չէ՞ նրանց ,,փորձություններ,, ուղարկել: Էդմոնդը պետք է քեզ պատմած լիներ  մտրակի և մեղրաբլիթի մասին: Մեղմ վերաբերմունքի բազմաթիվ տապալումներից հետո ես որոշեցի նրանց առաջ տանել հարվածներով: Եվ դա ավելի լավ է գործում, որպեսզի  ես դատարկ լինե՞մ:
Նրանք բոլորը երեխաների նման են: Միայն ծեծելն են հասկանում:
-Իսկ գործնականում ի՞նչ է նշանակում քո ծեծելը:
-Իհարկե, ես իրականացնում եմ նրանց ցանկությունները, բայց նաև փորձությունների եմ ենթարկում, որոնք ստիպում են գերազանցես ինքդ քեզ կամ ծայրահեղ դեպքումինքդ քեզ հարցեր տաս:
Մի խորհուրդ՝ մի վախեցիր նրանց ճգնաժամային դրությունների մեջ գցել, որոնք կստիպեն նրանց կասկածել իրենց ապրելու իսկության վրա: Էդմոնդ Ուելսը ինքն է նշում այդ մեթոդը իր ,,Հանրագիտարանում,,: Նա դա անվանում է ,,Ինքդ քեզ կասկածների առաջ դնելու ճգնաժամ,,:
-Եվ ինչպես ես առաջարկում դա անել:
-Քո հաճախորդներին պաշտպանելու փոխարեն դիր վտանգավոր դրության մեջ: Անդունդից փրկելու փոխարեն հրի՛ր դրա մեջ, դա թույլ կտա նրանց ավելի լավ իմանալ իրենց հնարավորությունները և այդպիսով կմեծացնի հավատը հենց իրենց հանդեպ: Վստահեցնում եմ քեզ, ես իմ հաճախորդներին չեմ ափսոսում, և վերջնական արդյունքում նրանք սկսում են ավելի լավ իրականացնել գործառույթները: Նրանք սկսում են ավելի գնահատել կյանքը: Նրանց ցանկությունները դառնում են ավելի մտածված՝ գոյատևել, ոչ ավելին: Բոլոր  հռչակավոր հոգիները տառապել են հսկայական խոչընդոտներ հաղթահարելիս: Հենց դա է նրանց լեգենդ դարձրել:
Ես նախկինի պես ամբողջովին համոզված չեմ:
-Չեմ կարծում, որ ես կարող եմ դաժան լինել իմ հաճախորդների հետ: Ես չափից շատ եմ նրանց կապված:
Ռաուլը հիասթափված փակում է աչքերը:
-Այդ դեպքում շարունակիր նրանց փայփայել, և ի վերջո կտեսնե՞նք քո հաճախորդները, թե՞ իմ հաճախորդները կստանան բարձր կարմային միավորները:
-Դա , ինչ է , մարտահրավե՞ր:
-Եթե ուզում ես,- բարեսրտորեն համաձայնում է նա: Յուրաքանչյուր հրեշտակ վերահսկելու իր մեթոդն ունի, իսկ վերջում կտեսնենք ո՞վ կհաղթի:
Ես հարցնում եմ, թե ինչպես են նրա գործերը Նատալիի հետ:  Նա կանչում է ձուն, և մենք ուշադիր նայում ենք նրանց հոգիները, ինչպես ձկներին կնայեինք կլոր ակվարիումներում :
-Դու հասկացա՞ր , թե ինչո՞ւ Մեծ Ինկը խորհուրդ տվեց նրան դիտել որպես բանալի ,,Յոթերի,, հանելուկի լուծման հարցում:
-Եթե,-հոգոց է հանում Ռաուլը,- այդ պահից սկսած ես չեմ դադարել նրան հետևել: Նատալի, Նատալի, Նատալի…Աղջիկ, Լատինական Ամերիկայի դեսպանատանը ծուլացող…
-Մինչև մարդկային կյանքերը, ո՞վ է նա եղել:
-Իր կյանքի մակարդակում նա եղել է ոստրե-մարգարիտ: Նրան այդպես էլ չբռնեցին: Նա մարգարտի հետ մեռավ ծերությունից:
Ես պտտվում եմ ոլորտի շուրջը:
-Արի նորից պտտենք նրա անցյալ կյանքերի ֆիլմը: Հաստատ ինչ-որ բան կա, որի վրա ուշադրություն չենք դարձրել: Հնարավոր չէ, որ Մեծ Ինկի պես պայծառատես մեկը սխալվեր:
Մենք նայում ենք աղջկա բոլոր  անցյալ կարմաների  ֆիլմը: Հանկարծ ինձ կարծես հոսանքով խփեն:Թվականները: Մեծ արանքներ կան նրա ծննդյան և մահվան թվերի միջև:Եվ մենք սխալվում էինք, նա այդ ժամանակը չի անցկացրել Քավարանում:
-Դե հա,-հավանություն է տալիս Ռաուլը,-դու ճիշտ ես: Ո՛չ Դրախտում է եղել, ո՛չ Երկրի վրա…Բայց այդ դեպքում ո՞րտեղ է եղել: Մեզնից թաքցրած ևս մի մաս : Բացի Երկրից և Դրախտից էլի տեղ կա՞, ուր կարող են գնալ հոգիները…
-Գերբնականների համար վերապահված, ինչպես Նատալի Կիմն է:Եվ դու կարծո՞ւմ ես, որ դա կարող է լինել ,,յոթերի,, աշխարհը:
-Ինչո՞ւ ոչ: Միայն նա գիտի դա:
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Ռուսերենից թարգմանությւոնը՝ Տաթևիկ Աբրահամյանի: 

Комментариев нет:

Отправить комментарий