суббота, 18 июля 2015 г.

Հանրագիտարան. կնոջ պաշտամունքը

Կնոջ պաշտամունքը: Քաղաքակրթությունների մեծամասնության հիմքում ընկած է
կանանց կողմից մեծարվող մայր-աստվածուհու պաշտամունքը: Նրանց ծեսերը կապված են կնոջ կյանքում եղող երեք կարևոր իրադարձությունների հետ. 1. Ամսականներ, 2. Ծննդաբերություն, 3. Մահ: Արդյունքում տղամարդիկ փորձել են կրկնօրինակել այս պարզունակ կրոնները: Հոգևորականները սկսել են հագնել երկար կանացի հագուստներ:
Նաև սիբիրյան շամանները շարունակում են կանանց շորեր հագնել ընդունման ծեսի ժամանակ, և ընդհանրապես բոլոր կրոններում գոյություն ունի մայր-աստվածուհի-հիմնադիր:
 Որպեսզի ավելի շատ օգնեն հեթանոսների մեջ կաթոլիկության տարածմանը, քրիստոնյա միսիոներները առաջին պլան տարան սուրբ Մարիամին:
Այս նոր աստվածուհու յուրահատկությունն այն էր, որ նա կույս էր:

Միայն միջնադարում քրիստոնեությունը որոշեց  խզել կապերը անցյալ ժամանակներից տարածված  կանանց երկրպագության հետ: Ֆրանսիայում հրաման էր տրվել հետապնդել  ,,սև կույսերի,, երկրպագուներին, ամենուրեք մխում էին խարույկները, որոնց վրա այրում էին ,,վհուկներին,,/ ավելի շատ այրեցին , քան ,,կախարդներին,,/:
Այսուհետև տղամարդիկ փորձում են բոլոր միջոցներով կանանց բացառել միստիկայի ոլորտից: Բացի այն , որ գոյություն չունի կնոջ պաշտամունք, չկան նաև կանայք-հոգևոր սպասավորներ: Խաչով նշում են հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու:
Էդմոն Ուելս ,,Բացարձակ և հարաբերական գիտելիքների հանրագիտարան,, հատոր 4:
Վերբեր ,,Հրեշտակների կայսրությունը,,
Ռուսերենից թարգմանությունը՝ Տաթևիկ Աբրահամյանի: 
Աղբյուրը

Комментариев нет:

Отправить комментарий