-Ուզում եք, որ ծիծաղե՞մ:
Այնքան մենավոր ու խոնջացած զգաց նա ինքն իրեն դատարկ դասարանի մեջ, մինչ բոլոր տղաները գնում էին տուն` Դեն Սիթը, Ջեյմս Միսիփոն, Դիք Քորքորանը: Նրանք այժմ հավանաբար քայլում էին Սաութըրն Փասիֆիք երկաթուղագծի երկայնքով, խաղալով ու խնդալով: Իսկ օրիորդ Վիսիկիի՝ իրեն դասարանում պահելու այս ապուշ գաղափարը նրան տկարացնում էր:
- Այո, ուզում եմ, որ ծիծաղես:
Օրիորդի խստապիրկ շուրթերը, ահուդողը, աչքերից ծորող սրտառուչ մելամաղձը:
- Բայց ես չեմ ուզում ծիծաղել:
Ամեն բան տարօրինակ էր, ողջ աշխարհը, պատահող բաները, դրանց պատահելու կերպը:
- Ծիծաղի՛ր:
Օրիորդի հարաճուն էլեկտրական պրկվածությունը, շեշտված համառությունը, մարմնի եւ թեւերի ջղային շարժումները, նրա սփռած պաղ մթնոլորտը եւ մանավանդ՝ զզվանքը, որ նա զգում էր իր արյան մեջ:
- Բայց ինչո՞ւ:

Ինչո՞ւ: Ամեն ինչ խճճված, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, կաշկանդված միտք` ասես անիմաստորեն որոգայթն ընկած:
- Պիտի ծիծաղես իբրեւ պատիժ: Դասարանում ծիծաղեցիր, հիմա էլ իբրեւ պատիժ պիտի ինքդ քեզ մեկ ժամ, մեն -մենակ`առանձին ծիծաղես:
Զզվելի էր: Ամենեւին հաճելի չէր դասարանում մենակ մնալը: Այդ գաղափարի մեջ իմաստ չկար: Ինչի՞ վրա պիտի ծիծաղեր: Մարդ չի կարող հենց այնպես ծիծաղել: Պետք է զվարճալի, զավեշտական կամ սնափառ մի բան լիներ, ծիծաղաշարժ մի բան: Այս ամենն այնքան տարօրինակ էր: Oրիորդի շարժուձեւը, նայելու կերպը, ուշիմությունը, նրբությունը, հայացքի սրությունը իրենց մեջ տարօրինակ եւ սահմռկեցնող բան ունեին: Իրենից ի՞նչ էր ուզում: Եվ ի հավելումն այդ ամենի` դպրոցի հոտը, հատակի յուղը, կավճափոշին, այդ գաղափարի հոտը, տղաների մեկնումը` առանձնություն եւ տխրություն:
- Ցավում եմ, որ ծիծաղեցի:
Ծաղիկն ամոթխածորեն հակվում էր: Տղան իսկապես ցավում էր պատահածի համար, ցավում էր, ոչ թե իր, այլ օրիորդի համար: Նա դեռատի աղջիկ էր, փոխանորդ ուսուցչուհի, և նրա մեջ կար այդ տխրությունը, այնքան հեռալուր ու անըմբռնելի: Այն տխրությունն ամեն առավոտ իր հետ դպրոց էր գալիս, և տղան դրա վրա էր ծիծաղել, ծիծաղաշարժ էր օրիորդի որևէ բան բացատրելու կերպը, ասելու ձեւը, յուրաքանչյուրին նայելու նրա եղանակը: Նա բնավ չէր ուզեցել ծիծաղել, բայց հանկարծ ծիծաղել էր, եւ օրիորդը նայել էր նրան, եւ ինքն էլ նայել էր նրա դեմքին, եւ այդ հաղորդակցությունը մի պահ էր տեւել, ապա զայրույթն ու ատելությունը նրա աչքերի մեջ. «Դասերից հետո այստեղ պիտի մնաս»: Չէր ուզեցել ծիծաղել, պարզապես այդպես էր պատահել, եւ նա ցավ էր զգում պատահածի համար. հարկ էր, որ օրիորդն այս ամենը հասկանար: Աստված իմ, ինչպե՞ս հասկացներ:
- Ժամանակ ես կորցնում, սկսիր ծիծաղել:
Օրիորդը թիկունքը շրջած գրատախտակի վրայի բառերն ու թվանշաններն էր սրբում` Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, Սֆինքս, Նեղոս, 1865, 1914. բայց լարվածությունը, նույնիսկ մեջքը շրջած, այդ պրկումը դեռեւս դասարանի մեջ, պարապության պատճառով ընդգծված, չափազանցված ու ճշգրիտ դարձած. իր միտքն ու նրա միտքը, իրենց վիշտը, կողք կողքի, պայքարի մեջ, ինչո՞ւ: Ինքն ուզում էր բարեկամ լինել, այն առավոտ, երբ նա դասարան էր մտել, նա կամեցել էր բարեկամ լինել: Տղան անմիջապես զգացել էր նրա տարօրինակությունը, հեռավորությունը, ուրեմն ինչո՞ւ էր ծիծաղել: Ինչո՞ւ ամեն բան սխալ ձեւով էր պատահում: Ինչո՞ւ ինքը պիտի լիներ նրան վիրավորող անձը, մինչ ի սկզբանե կամենում էր նրա բարեկամը լինել:
- Չեմ ուզում ծիծաղել:
Ձայնի մեջ մարտահրավեր եւ միաժամանակ` հեծկլտոց, ամոթալի հեծկլտոց: Ինչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: Չէր կամեցել անգութ լինել: Ինչո՞ւ օրիորդն անկարող էր ըմբռնել այդ: Սկսեց ատելություն ապրել նրա հիմարության, բթամտության եւ կամակորության համար: Պիտի չծիծաղեմ, թող միսթր Քեզվելը կանչի եւ ինձ մտրակել տա, միեւնույն է, չեմ ծիծաղի: Սխալվել եմ: Ուզում էի արտասվել կամ այլ մի բան, բայց ոչ ծիծաղել, ի վերջո: Մտրակին կարող եմ դիմանալ: Տեր Աստված, ցավեցնում է, բայց ոչ այսքան, մտրակը զգացել եմ մեջքիս վրա, տարբերությունը գիտեմ:
Լավ, թող մտրակեն, հոգ չէր, խայթվելու նման մի բան, որի պատճառած սուր ցավը օրեր է տեւում, թող գլուխը ծռեն ու մտրակեն, պիտի չծիծաղի:
Սեղանի առջեւ նստած օրիորդի իրեն նայելը նկատեց, բարձրաձայն գոռալու պատճառով հուզված եւ հոգնած էր երեւում եւ սրսփում էր, եւ նրա հանդեպ գթասրտության զգացումով համակվեց, տանջալից գորովանքի զգացում ապրեց, ինչո՞ւ էր ինքը խեղճ փոխանորդ ուսուցչուհուն այդքան վիշտ պատճառում, ում իրապես սիրում էր, ծեր եւ տգեղ ուսուցչուհի չէր նա, այլ գեղեցիկ փոքրիկ աղջիկ էր, որ առաջին իսկ օրից ահուդողով դասարան էր մտել:
- Խնդրում եմ ծիծաղես:
Եվ ինչ նվաստացում, չէր հրամայում, այժմ պաղատում էր, աղաչում էր, որ ծիծաղի, մինչ ինքը ծիծաղել չէր ուզում: Մարդ ի՞նչ պետք է անի, Աստված իմ, մարդ ի՞նչ պետք է անի, որ կամովին շիտակ լինի, այլ ոչ թե պատահաբար սխալ գործի: Իսկ ի՞նչ էր ուզում լսել օրիորդը: Իր խնդուքը լսելով ի՞նչ հաճույք կարող էր ապրել: Ինչ տխմար աշխարհ, մարդկանց տարօրինակ զգացումները, ծածկամտությունը, յուրաքանչյուր անձ իր պատյանում կծկված, ինքն իր մեջ թաքնված: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչ-որ բան են ուզում տալ եւ ուրիշ բան են տալիս: Լավ, հիմա պիտի ծիծաղեր ոչ թե իր, այլ օրիորդի համար: Հիմա պիտի ծիծաղեր, եթե դա նույնիսկ իրեն նողկանք պատճառեր: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպես որ էր: Այժմ օրիորդը չէր ստիպում, որ ծիծաղեր, այլ խնդրում, աղաչում էր, որ ծիծաղեր: Չգիտեր, թե այս ամենի տակ ինչ է թաքնված, բայց ուզում էր իմանալ: Խորհեց. «Գուցե կարողանամ ինչ-որ զվարճալի պատմություն մտաբերել», եւ ջանաց վերհիշել իր լսած բոլոր զավեշտական պատմությունները, տարօրինակ է, բայց ոչինչ չկարողացավ մտաբերել: Ծիծաղ պատճառող այլ բաների մասին եւս մտածեց, օրինակ՝ Էն Գրենի քայլվածքը, սակայն այն այլեւս ծիծաղելի չէր: Դասարանում Հենրի Մայոն` Լոնգֆելոյի «Հայավաթի երգը» պոեմի տողերը սխալ արտաբերելով հեգնելը, որ տղաներին արտասվելու չափ ծիծաղեցնում էր, այլեւս ծիծաղելի չէր. «Ահեղ ծովի ջրերի մոտ, ահեղ ծովի ջրերի մոտ, եկավ ամենազորը»… եւ այլն: Բայց, արի ու տես, որ այլեւս զվարճալի չէր, մեռյալ եւ անիմաստ բանի էր վերածված, այլեւս չէր կարողանում դրա վրա ծիծաղել: Աստված իմ, է՛հ պարզապես պիտի ծիծաղեր, դերասանություն պիտի աներ, հա՛, հա՛, հա՛, աշխարհում իր համար ամենադյուրին բանը այժմ այնքան դժվար էր:
Առաջադրանքներ
Գրի՛ր բառերի բացատրությունը:
Խոնջացած, տկարանալ, որոգայթ: Դուրս գրի՛ր այլ անհասկանալի բառեր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Բառերը բաժանի՛ր մասերի գրի՛ր կազմությունը՝ խստապիրկ, ահուդող, համառությունը, դերասանություն:
Գրավոր բացատրի՛ր այս միտքը՝ Ի՞նչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան:
Մեկնաբանի՛ր միտքը, համաձա՞յն ես արդյոք ասվածի հետ: Մարդիկ մի բան ուզում եւ այլ բան ստանում են, ինչոր բան են ուզում տալ եւ
ուրիշ բան են տալիս:
ուրիշ բան են տալիս:
Համառոտ ներկայացրո՛ւ ի՞նչ էր տեղի ունեցել դասարանում:
Պատմի՛ր ուսուցչուհու մասին:
2-րդ մաս
Ամոթի ու գարշանքի զգացումով համակված՝ սկսեց ծիծաղել: Վախենում էր օրիորդի աչքերի մեջ նայելուց, ուստի ժամացույցին նայեց եւ ջանաց շարունակել ծիծաղը: Եվ սարսափելի բան էր տղայից մեկ ժամ ոչ մի բանի վրա ծիծաղել խնդրելը, ստիպելը, եւ ապա պաղատելը, որ առանց պատճառի ծիծաղի: Սակայն պիտի ծիծաղեր, թեպետ ոչ մի ժամ, բայց պիտի փորձեր, մեն դեպքում ինչ-որ բան պետք է աներ: Ամենից տարօրինակը իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, որ հետզհետե
սկսեց
ծիծաղաշարժ
դառնալ,
եւ
իսկապես
երջանկացրեց
նրան,
քանի
որ
իրապես
ծիծաղելու
պատճառը
դարձավ,
եւ
հիմա
իսկապես
ծիծաղում
էր,
ողջ
շնչով
ու
արյունով,
ըստ
էության,
իր
ծիծաղի
կեղծության
վրա,
եւ
ամոթն
անհետում
էր,
որովհետեւ
այս
ծիծաղը
կեղծիք
չէր,
եւ
ամբողջ
դասարանը
ծիծաղով
լի
էր,
եւ
ամեն
բան
կարգին
էր
թվում,
եւ
ընդամենը
երկու
րոպե
էր
անցել:
Եվ սկսեց մտածել ամենուրեք տեղի ունեցող ծիծաղելի բաների մասին, մտաբերեց ողջ քաղաքը եւ այնտեղ քայլող մարդկանց, որ փորձում էին տպավորիչ եւ պատկառազդու լինել, սակայն ինքը գիտեր, նրանք չէին կարող իրեն խաբել, գիտեր, թե որքան ազդեցիկ էին նրանք եւ նրանց խառնվածքը: Նրանց մեծ բաների մասին խոսելու կերպը կեղծ էր ու սնափառ, եւ դա ծիծաղեցնում էր նրան, եւ մտաբերեց երիցական եկեղեցու քարոզչին, նրա աղոթելու կեղծավոր կերպը. «Տեր Աստված, եղիցի կամքը քո», եւ ոչ ոք աղոթքներին չէր հավատում, եւ մեծ ավտոմեքենաներով կարեւոր մարդիկ, Կադիլակներ եւ Փաքարդներ, որ սուրում էին ճանապարհներով, իբրեւ ինչ-որ տեղ ունեին հասնելու, եւ հանրային նվագախմբի հանդեսները, այս բոլոր կեղծապատիր բաները իսկապես ծիծաղեցնում էին նրան, եւ մեծ տղաները, որ վազում էին մեծ աղջիկների ետեւից` շոգից հեւասպառ, եւ ընդամենը երկու հոգով անցնող տաքսիները, մեկում` բեղավոր մի մարդ, մյուսում` պառավ մի կին: Զվարճալի էր: Եվ ծիծաղեց, մինչեւ որ շունչը կտրվեց ու դեմքը կարմրեց, եւ ահա ամոթն անհետել էր եւ ինքը ծիծաղում եւ նայում էր միսս Վիսիկիին, եւ ահա, Տեր իմ Աստված, օրիորդի աչքերն արցունքոտ էին: Աստված վկա, ինքը միսս Վիսիկիի վրա չէր ծիծաղում, այլ ծիծաղում էր այն բոլոր տխմարների եւ օրեցօր նրանց արած ապուշությունների վրա, այդ կեղծիքի վրա: Եվ այդ ամենը զզվելի էր, միշտ ուզում էր ճիշտ բան անել, եւ միշտ հակառակն էր ստացվում: Ուզում էր պատճառը հասկանալ, այս աղջկա ներսում կատարվածը, թաքուն մասը, չէ՞ որ ինքը նրա համար էր ծիծաղել, եւ ոչ թե իր հաճույքի համար, եւ ահա նա դողում էր, ու խոնավ աչքերից արցունքներ էին հոսում, եւ դեմքը տագնապալի էր, իսկ ինքը շարունակում էր ծիծաղել իր հոգու մեջ փոթորկվող զայրույթից, անձկությունից ու հիասթափությունից: Ծիծաղում էր աշխարհի երեսին եղած բոլոր զգայացունց բաների վրա, բաներ, որոնց համար մարդիկ աղիողորմ լալիս են` փողոցներում մոլորված ու լքված շները, խոնջացած ձիերը, որ մտրակվում ու տապալվում են, երկչոտ ու վախլուկ մարդիկ, որոնք ներքնապես փշրվում են գեր եւ անգութ, ներքնապես գեր ու սնափառ մարդկանց ճնշման տակ, եւ մայթի վրա մեռած փոքրիկ թռչունները, եւ ամենուր թյուրիմացությունները, հավերժական պայքարն ու անգթությունը, բաներ, որոնք մարդուն չարասիրտ են դարձնում, եւ զայրույթն իր ծիծաղը արցունքի էր վերածում: Երկուսը` դատարկ դասարանում, իրենց մենության եւ շվարածության մեջ մերկ, քույր եւ եղբայր, եւ երկուսն էլ տենչում էին կյանքում նույն մաքրությանն ու պարկեշտությանը, երկուսն էլ կամենում էին մասնակից լինել միմյանց ճշմարտությանը, եւ սակայն ինչ-որ կերպ երկուսն էլ՝ օտարական, միմյանց անհաղորդ եւ միայնակ:
Լսեց օրիորդի խեղդվող հեծկլտոցը, ամեն բան տակնուվրա եղավ, եւ տղան սկսեց լալ, իսկապես լալիս էր, մանկան նման, կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել, նա երեսը ձեռքերով ծածկել էր եւ կուրծքը հեւում էր, եւ եթե սա էր կյանքի ընթացքը, ապա չէր ուզում ապրել:
Չիմացավ, թե ինչքան լացեց, սակայն հանկարծ զգաց, որ այլեւս ոչ լալիս է, եւ ոչ էլ ծիծաղում, եւ որ սենյակը անդորրավետ էր: Ինչ ամոթալի բան: Վախենում էր գլուխը բարձրացնել եւ ուսուցչուհուն նայել: Զզվելի բան էր:
- Բեն:
Ձայնը խաղաղ, հանդարտ եւ հանդիսավոր էր: Այլեւս ինչպե՞ս կարող էր նայել նրա դեմքին:
- Բեն:
Գլուխը բարձրացրեց: Օրիորդի աչքերը չոր էին, եւ նրա դեմքը, առավել քան երբեւէ, գեղեցիկ էր ու պայծառ:
- Խնդրում եմ արցունքներդ սրբիր, թաշկինակ ունե՞ս:
- Այո:
Տղան սրբեց իր արցունքոտ աչքերը ու մաքրեց քիթը: Այս ինչ տրտմալի էր աշխարհը: Որքան մռայլ էր ամեն ինչ:
- Բեն, քանի՞ տարեկան ես:
- Տասը:
- Ի՞նչ ես մտադիր անել: Ուզում եմ ասել…
- Չգիտեմ:
- Հայրդ ի՞նչ է անում:
- Դերձակ է:
- Այս դպրոցը սիրո՞ւմ ես:
- Կարծում եմ, այո:
- Եղբայրներ, քույրեր ունե՞ս:
- Երեք եղբայր, երկու քույր:
- Ճամփորդելու մտադրություն ունե՞ս, ուրիշ քաղաքներ չե՞ս ուզում տեսնել:
- Տարօրինակ էր, իր հետ խոսում էին, ինչպես մեծահասակ մեկի հետ, եւ ուզում էին իր գաղտնիքներն իմանալ:
- Այո:
- Ո՞ւր:
- Չգիտեմ: Նյու Յորք, երեւի, եւ հին հայրենիքս:
- Հին հայրենի՞քդ:
- Միլան, Իտալիա, հորս քաղաքը:
- Օ՜հ:
Ինքն էլ էր ուզում օրիորդին հարցնել իր մասին, որտեղից էր եկել, ուր պիտի գնար: Կամենում էր չափահաս մեկը լինել, բայց վախենում էր: Օրիորդը հանդերձարան գնաց, վերարկուն, գլխարկն ու պայուսակը բերեց եւ սկսեց վերարկուն հագնել:
- Վաղն արդեն այստեղ չեմ լինի: Օրիորդ Շարփը ապաքինվել է, եւ ես պետք է մեկնեմ:
Շատ տխրեց, բայց ասելու բան չգտավ: Օրիորդը ձգեց վերարկուի գոտին եւ ժպտալով գլխարկը դրեց գլխին: Աստված իմ, այս ինչ աշխարհ է, նախ ստիպել էր իրեն ծիծաղել, ապա` լացացրել էր, իսկ հիմա այս ամենը: Այժմ առանց նրա իրեն մենակ էր զգում: Ո՞ւր էր գնում, այլեւս նրան չէ՞ր տեսնելու:
- Բեն, հիմա կարող ես գնալ:
Բենը տեղում գամված նայում էր նրան ու չէր ուզում գնալ, ուզում էր նստել եւ նրան նայել: Հիվանդագին մենավոր զգալով՝ դանդաղորեն մոտեցավ դռանը եւ գնաց հանդերձարան՝ գլխարկը վերցնելու, եւ շրջվեց վերջին անգամ օրիորդին նայելու համար:
- Մնաք բարով, օրիորդ Վիսիկ:
- Գնաս բարով, Բեն:
Այժմ նա վազում էր դպրոցի խաղաբակի միջով, մինչ փոխանորդ ուսուցչուհին պատշգամբում կանգնած աչքի պոչով հետեւում էր նրա շարժումներին: Բենը չգիտեր, թե ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր էր, եւ վախենում էր ետ դառնալով ստուգել, թե արդյո՞ք օրիորդն էլ իրեն էր նայում: Նա մտածում էր` «Եթե շտապեմ, կարող է պատահի, որ Դեն Սիթիին, Դիք Քորքորանին եւ մյուս տղաներին հասնեմ, ու թերեւս բեռնատար շոգեքարշի մեկնելու պահին հասնեմ: Էհ, ոչ ոք պիտի պատահածին տեղյակ չլիներ, թե ինչպես էր ինքը ծիծաղել ու լացել:
Ամբողջ թափով վազեց դեպի Սաութըրն Փասիֆիք երկաթուղին: Բոլոր տղաներն արդեն գնացել էին, եւ շոգեքարշն էլ էր մեկնել, եւ նա նստեց էվկալիպտի ծառերի տակ: Ողջ աշխարհը խառնաշփոթության մեջ էր:
Հետո դարձյալ սկսեց լալ:
Առաջադրանքներ
1. Բացատրի՛ր վերնագիրը:
2. Բնութագրի՛ր Բենին:
3. Ի՞նչը կարող էր ծիծաղեցնել Բենին:
4. Ի՞նչ ես մտածում պատմվածքում ներկայացված իրադարձության մասին:
5. Բենն ինչո՞ւ լաց եղավ:
Աղբյուրը

Комментариев нет:
Отправить комментарий