Գնահատման վերաբերյալ մտորում են սովորողները.
Ես կարծում եմ, որ գնահատականը պետք է լինի օրական, որպեսզի սովորողը և նրա ծնողը իմանան,թե երեխան ինչպես է պատրասվել և պատրաստվում բոլոր դասերին: Սովորողի գիտելիքը պետք է ստուգել բլոգի ակտիվությամբ, դասարանում ակտիվությամբ: Ես առաջարկում եմ, որ բոլոր սովորողները օրական առաջադրանքները՝ և՛ դասարանական, և՛ տնային, դնել բլոգում, ուղարկել ուսուցչին և դասերի վերջում պատասխան նամակով էլ ստանալ օրական գնահատականը:
Սիմոնյան Գոռ, 7-5 դասարան
Ես կարծում եմ, որ սովորողը չպետք է ինքն իրեն գնահատի, բայց պետք է կարողանա իրեն գնահատել։ Եթե ուրիշ տեսանկյունից նայենք այս ամենին, սրանք տարբեր բաներ են։ Սովորողը պետք է կարողանա գնահատի, բայց երբեմն սովորողը սխալ է հասկանում առաջադրանքը կամ սխալ կատարում։ Այդ ժամանակ պարտադիր պետք է մոտենա ուսուցչին։ Քանի որ նա կարող է իրեն բարձր գնահատել, և դրա հետ մեկ տեղ սխալ կատարել վարժությունը։ Իմ կարծիքով, իննը բալանոց համակարգը ամենահարմարն է։ Քանի որ իմ տեսակետից հնարավոր չէ հինգ բալի մեջ տեղավորվել։ Մի քանի դպրոցներում գնահատականները տառերով են նշանակում։ Օրինակ A — ն ամենաբարձրն է , այսինքն 10 — ը։ F — ը 2 — ն է։ Այս գնահատման համակարգը ինձ շատ է դուր գալիս։ Դե քանի որ ես սիրում եմ փոփոխություններ, այդ պատճառով սա ինձ համար հետաքրքիր նորություն կլիներ։ Ափսոս այս գնահատման համակարգը միայն արտասահմանում է օգտագործվում։
Գնահատումը դպրոցներում շատ կարևոր է։Առանց գնահատման մարդիկ չեն կարողանան ընտրել գործենեություն, որով իրենք փող կաշխատեն։Բայց իմ կարծիքով, գնահատումը դպրոցում չի որոշում, որտեղ պետք է աշխատի մարդը։Որովետև դպրոցում սովորեցնում են շատ առարկաներ, իսկ պետք է սովորել այն առարկաները, որոնցով դու կգնաս առաջ և կընդունվես գործի։Ես ուզում եմ ասել, որ մարդը պետք է ընտրի իր առարկաները, որոնք ցանկանում է պարապել։ԵՎ պետք չէ դնել վատ գնահատական այն առարկաներին, որոնց ուղղությամբ սովորողը չի շարունակելու աշխատել։
Ես մտածում եմ, որ երեխաների գիտելիքը կարելի է ստուգել դասարանական աշխատանքով, իսկ տնայինները, ուսուցիչները չեն կորող իմանալ՝ երեխեքն են անում իրենց տնային աշխատանքը, թե՞ իրենց ծնողնեը: Ես կարծու եմ, որ պետք է դասարանում բոլոր աշակերտների գիտելիքները մեկ-մեկ հարցնել մի ամսվա կտրվածքով: Ես շատ գոհ կլինեի: Բյաց առանց դրա, մեկ է, ես լավ եմ աշխատում և ստանում եմ 9-ը գնահատականը:
Ես մտածում եմ , որ պետք չեն գնահատականները ։ Ինձ թվում է գնահատականները ազդում են երեխաների հոգեկանի վրա ։ Իսկ եթե հանկարծ լինեին, ես կցանկանայի , որ լինեին ամերիկյան ձևով ։ Այսինքն անգլերեն տառերով ՝ A , B , C , D, F ։ Ինքնաստուգումները , թելադրություննեը , փոխադրություները անիմաստ են ։ Սովորողին պետք է գնահատել բանավոր հարցեր տալով ։
Իմ կարծիքը գնահատման մասին։ Իմ կարծիքով գնահատումը այդքան էլ ճիշտ չէ, որովհետև երեխաների նյարդային համակարգը կարող է խանգարվել։ Դրա համար էլ ես դեմ եմ գնահատմանը։ Ես մտածում եմ, որ սովորողները պետք է իրենք իրենց գնահատեն։
Կան երեխաներ, որոնք շատ են վախենում գնահատականից։ Իմ կարծիքով, ուսուցիչները պետք է միայն տնային աշխատանքը ստուգեն։
Կան երեխաներ, որոնք շատ են վախենում գնահատականից։ Իմ կարծիքով, ուսուցիչները պետք է միայն տնային աշխատանքը ստուգեն։
Շատվերյան Վիկտորյա, 6-4 դասարան
Ես ցանկանում եմ, որ 1-10 բալային համակարգը լինի, և սովորողին գնահատեն ոչ թե բլոգային աշխատանքով , այլ նրա գիտելիքով , հնարավոր է, որ մի երեխան բլոգային աշխատանքով ստանա 10, բայց բոլոր աշխատանքները արտագրած լինի: Ինձ թվում է, որ ավելի լավ է բանավոր հարցենել սովորողին, որ ցույց տա կամ բանավոր պատասխանի իր կատարած աշխատանքներ այդ ամսվա ընթացքում:
Ղազարյան Էդգար, 7-4 դասարան
Իմ կարծիքով, ուսուցիչը պետք է ամսվա վերջում գնահատի սովորղներին և ամսվա վերջում հարցեր տա 1-2 հարցով, որպեսզի համոզվի՝ սովորողը արտագրե՞լ է, թե՞ ինքնուրույն է գրել: Ինձ թվում է՝ ուսուցիչը սովորողի գիտելիքները պետք է ստուգի հարցեր տալով, թե տվյալ ամսվա անցածը նա գիտի, թե՝ ոչ: Օրվա մեջ, եթե ակտիվ եղավ սովորողը, ուսուցիչը կարող է գնահատել նրան: Այդ ամենը չշարունակվի ամեն օր, ուղղակի, երբ ուսուցիչը գտնում է այդ պահը, պետք է սովորողին գնահատի:
Վահե Մուսայելյան, 7-4 դասարան
Ես ցանկանում եմ, որ 1-10 բալային համակարգը լինի, և սովորողին գնահատեն ոչ թե բլոգային աշխատանքով , այլ նրա գիտելիքով , հնարավոր է, որ մի երեխան բլոգային աշխատանքով ստանա 10, բայց բոլոր աշխատանքները արտագրած լինի: Ինձ թվում է, որ ավելի լավ է բանավոր հարցենել սովորողին, որ ցույց տա կամ բանավոր պատասխանի իր կատարած աշխատանքներ այդ ամսվա ընթացքում:
Ղազարյան Էդգար, 7-4 դասարան
Իմ կարծիքով, ուսուցիչը պետք է ամսվա վերջում գնահատի սովորղներին և ամսվա վերջում հարցեր տա 1-2 հարցով, որպեսզի համոզվի՝ սովորողը արտագրե՞լ է, թե՞ ինքնուրույն է գրել: Ինձ թվում է՝ ուսուցիչը սովորողի գիտելիքները պետք է ստուգի հարցեր տալով, թե տվյալ ամսվա անցածը նա գիտի, թե՝ ոչ: Օրվա մեջ, եթե ակտիվ եղավ սովորողը, ուսուցիչը կարող է գնահատել նրան: Այդ ամենը չշարունակվի ամեն օր, ուղղակի, երբ ուսուցիչը գտնում է այդ պահը, պետք է սովորողին գնահատի:
Վահե Մուսայելյան, 7-4 դասարան
Իմ կարծիքով, ուսուցիչը պետք է խոսի բոլոր երեխաների հետ , որովհետև կան երեխաներ, որոնք ունեն խնդիրներ , և հավատցեք ինձ , գրեթե բոլոր երեխաները ունեն ընտանեկան և անձնական խնդիրներ : Դրա համար ուսուցիչը պետք է օգնի այդ երեխաներին, և նրանց տա խորուրդներ, ոչ թե գնահատի:
Իմ կարծիքով, պետք է գնահատել 1-ից 5-ը միավորներով:Իմ կարծիքով, մեր դպրոցը նրանով է վատ , որ եթե դու փայլուն անես ամեն ինչ, բայց բլոգումդ բան չլինի կամ քիչ լինի, ապա դու շատ ցածր գնահատական կստանաս:Ես կուզենայի, որ մեր գնահատականները լինեին 1-ից 5-ը: Ինձ համար կարևոր է գնահատականը, և մեր դպրոցը նրանով է լավ, որ եթե ինչ -որ կիսատ աշխատանք ունես թողած, մեզ հնարավորություն է տրվում լրացնել:
Իմ կարծիքով, պետք է սովորողին գնահատել այսպես. պետք է ստուգել բոլոր դասարանական և տնային աշխատանքները, հաշվի առնել նրա պահվածքը, պետք է ստուգել նրան թեստերի կամ ինքնաստուգման միջոցով, նաև պետք է ակտիվ լինի դասերին: Եվ ամենակարևորը պետք է նայել, թե քանի նյութ ունի սովորողն իր բլոգում:
Իմ կարծիքով, երեխաների գիտելիքները ստուգելը, որտեղ երեխան նստած է լարվածությամբ, վատ ձև է: Չգիտեմ անգամ ինչպես ավելի լավ կլինի՝ ֆլեշմոբերով անել քննություն, թե այլ կերպ, այդպես նաև հետաքրքիր կլինի: Իմ համար գնահատականն անիմաստ է, ես չեմ սովորում գնահատականի համար, ես առանց մայրիկի ստուգելու կատարում եմ տնային առաջադրանքը, ես սովորում եմ իմ համար և հնարավոր է, որ ես իմ գիտելիքի համար չեմ ստացել 7, այլ ինչ — որ ստից բանի համար: Ինձ հաճելի մի գնահատման ձև է թեստ լրացնելը, չգիտեմ ինչպես մնացածին, բայց ինձ դուր է գալիս թեստեր լրացնելը, զուտ այն պատճառով, որ այնտեղ պատասխաններ կան, որոնք ընտրել է պետք, և հեշտ էր: Ես սիրում եմ թեստային տարբերակը:
Ասյա Բանդուրյան, 7-5 դասարան
Ես կարծում եմ, որ գնահատականը պետք է լինի օրական, որպեսզի սովորողը և նրա ծնողը իմանան,թե երեխան ինչպես է պատրասվել և պատրաստվում բոլոր դասերին: Սովորողի գիտելիքը պետք է ստուգել բլոգի ակտիվությամբ, դասարանում ակտիվությամբ: Ես առաջարկում եմ, որ բոլոր սովորողները օրական առաջադրանքները՝ և՛ դասարանական, և՛ տնային, դնել բլոգում, ուղարկել ուսուցչին և դասերի վերջում պատասխան նամակով էլ ստանալ օրական գնահատականը:
Սիմոնյան Գոռ, 7-5 դասարան
Ես մտածում եմ, որ պետք չէ գնահատել, որովհետև կան երեխաներ, որոնք սովորում են գնահատականի համար և ամեն ինչ անում են, որ իրենց գնահատականը բարձր լինի: Նրանք նույնիսկ չեն հասկանում, թե ինչ են սովորում և ինչ հասկացան դրանից, նրանք միայն ուզում են, որ իրենց գնահատականը բարձր լինի, ուրիշ ոչինչ: Ես այդպես չեմ և սովորում եմ սովորելու համար, ճիշտ է, ուզում եմ գնահատականս բարձր լինի, բայց դա չի խանգարում իմ ուսման և ինչ-որ բաներ սովորելու համար: Ես շատ եմ ուշադրություն դարձնում իմ դասերի վրա, որովհետև գիտակցում եմ, որ ապագայում միայն այդ գիտելիքներով եմ կարող ապրել և արդյունքի հասնել: Ուսուցչից նույնպես շատ բան է կախված, բայց եթե սովորողի կողմից լինի սովորելու ցանկություն, ապա ուսուցչի գործն ավելի կհեշտանա, և ավելի շատ բան կիմանա սովորողը: Ուսուցիչը դասի ընթացքում մի տասը րոպե նկատողություններ է անում և իր դասից րոպեներ են գնում, իսկ այդ րոպեները նույնպես նպաստում է երեխայի գիտելիքների շատացմանը: Ես մտածում եմ, որ սովորողին պետք է գնահատել՝ նայելով բլոգը, պահվածքը և դասարանում ակտիվ լինելը: Ես ջանում եմ լինել այդպես:
Իմ կարծիքով, երեխային պետք է գնահատել այսպես՝ պետք է սկզբում նրան տարբեր հարցեր տալ, որոնց պատասխանելով՝ նա կանցնի մյուս փուլը, որտեղ արդեն բլոգներն են ստուգելու: Երբ բլոգները ստուգեն, պետք է երեխային հարցնել, թե ինչքան նա իրեն կգնահատի և տրամաբանությամբ գնահատել երեխային: Եթե սովորողի և՛ բլոգը, և՛ գիտելիքները լավ են, պետք է նրան գնահատել 1-10 բալային համակարգով:
Ես մտածում եմ, որ սովորողներին պետք է գնահատել իրենց գիտելիքներով: Ինչ-որ անցել է սովորողը , պետք ուսուցիչը կիսամյակի վերջում նրան նորից հարցնի, արդյոք նա հիշում է իր սովորածը:
Իմ անձնական կարծիքով, գնահատումը պետք է հայտարարվի ուսումնական տարվա վերջում։ Այդ գնահատումը պետք է լինի թվանշանով, որպեսզի հայտնի լինի սովորողի գիտելիքների մակարդակը։ Գնահատականը պետք է դրվի միայն կրթությանը վերաբերվող բաների համար ՝ առարկաների, վարքի համար։ Ցածր գնահատականի համար սովորողը չպետք է քննադատվի և բարձրի համար չպետք է չափից շատ գովաբանվի։ Սովորելը պետք է հաճելի լինի և հետաքրքիր, բոլորը պետք է կրթված և շնորհքով լինեն։ Պետք է ինչ- որ առարկայի մեջ խորանալու հնարավորություն լինի։ Բոլոր առարկաներից բացի, պետք է լինեն առօրյա կյանքին պահանջվող առարկաներ, իմ տեսանկյունից, որոնք են տիեզերքի, էներգետիկայի ուսումնասիրումը և մետաֆիզիկայի վերաբերյալ հարցերի քննարկումը։
Իմ կարծիքով, պետք չէ գնահատել մեզ ըստ մեր բլոգների պարունակության, այլ մեր գիտելիքներով: Օրինակ՝ եթե մենք շատ լավ պատրաստվել ենք դասին, բայց մեր բլոգում դա չկա , մեզ դնում են ցածր գնահատական: Եվ երբ հասկանում ես, որ քո աշխատանքը չի գնահատվում, նեղվում ես և այլևս չես ցանկանում աշխատել: Դրա համար պետք չէ դատել ըստ բլոգների:
Комментариев нет:
Отправить комментарий