понедельник, 17 декабря 2018 г.

Դեկտեմբերյան վերապատրաստումների հաշվետվություն

Վերապատրաստման օրացույցի համաձայն դեկտեմբերի 5-7-ը կրթահամալիրում տեղի ունեցավ դասվարների, տեխնոլոգների, կազմակերպիչների, երաժիշտների վերաատրաստման հերթական փուլը: Վերապատրաստման այս փուլին մասնակցել է իննը վերապատրաստվող՝ Տավուշի և Արմավիրի մարզերից: Գիշերակացով մնալու համար դիմել են չորս մասնակից, ովքեր հյուրընկալվել են Արևմտյան դպրոցի կրթական փոխանակումների կացարանում: Այս անգամ վերապատրաստման ծրագրում մտցվեց նոր բաղադրիչ՝ գրադարանավարների վերապատրաստում: Այս փուլում մասնակցեց երկու գրադարանավար, վերապատրաաստման ծրագիրը պատրաստեց և իրականացրեց Լուսինե Ալեքսանյանը:

Մասնակիցներն ըստ մասնագիտությունների
  • 1 կազմակերպիչ
  • 2 երաժիշտ
  • 2 դասվար 
  • 2 գրադարանավար
  • 2 տեխնոլոգ 
Վերապատրաստումն ընթացել է կազմած միասնական ծրագրով:  Առաջին հանդիպումը եղավ Հյուսիսային դպրոցում, որտեղ մասնակիցները ծանոթացան ընդհանուր -պարապմունքի կազմակերպմանը և կրտսեր դպրոց-պարտեզ մոդելին: Տիար Բլեյանի հետ կարճ  հանդիպում -զրույցից հետո վերապատրաստվողները մասնակցեցին գործնական պարապմունքներին, նախագծային գործունեությանը՝ Միջին, Հյուսիսային և Արևմտյան դպրոցներում: Ինչպես միշտ, օրն ավարտում էինք միասնական երգուսուցմամբ և կլոր սեղան-քննարկումներով: 
Վերապատրաստման բովանդակությունը ներառում էր
  • Դպրոցը ծեսի բաց արվեստանոց. լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ
  • Դպրոցն Ամանորի բաց արվեստանոց. ամանորյա նախագծեր 
  • Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր 
Հաջորդ երկու օրը վերապատրաստումներն իրականացվել են նույն ծրագրով՝ նախագծային գործունեություններ արվեստանոցներում, լաբորատորիաներում, գրադարանում: Վերապատրաստման մասնակիցներին հետարքրքող բոլոր հարցերը քննարկվել են ամփոփումների ժամանակ: 
Երրորդ օրը վերապատրաստումը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց, մասնակցեցինք ,,Ուսումնական ժամերգություն,, նախագծին, որից հետո մասնակիցները քայլեցին կրթահամալիրի Արևմուտք, Ագարակ, այնուհետև ծանոթացան աստղացուցարանին, որից հետո կրթահամալիրի տնօերնը հանձնեց վկայականները: 
Վերջին ամփոփման ժամանակ մասնակիցները հայտնեցին իրենց գոհունակությունը, նաև հրավիրեցին Տավուշի մարզի դպրոցներ: 
Խնդիրներ և առաջարկություն: Չնայած նախորդ վերապատրաստման համեմատ մասնակիցները կրկնակի շատ էին, միևնույն է, անհրաժեշտ է մեկ շաբաթ առաջ զանգել կրթության վարչություններին և հիշեցնել: 

Комментариев нет:

Отправить комментарий