Վերապատրաստումը սկսեցինք առավոտյան՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, երբ հանդիպեցինք Տավուշի, Արմավիրի մարզի դասավանդողներին: Այնուհետև միասին քայլեցինք Հյուսիսային դպրոց՝ միաժամանակ ծանոթանալով Բանգլադեշին:
Հյուսիսային դպրոցի տաք սրահում առավոտյան ընդհանուր պարապմունք էր, որին ընդգրկվեցին նաև վերապատրաստվողները, այնուհետև շրջեցին կրտսեր դպրոցում և ծանոթացան դպրոց-պարտեզ մոդելին: Իսկ ,,Հարթակ ,, ակումբում հանդիպեցին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, որտեղ խոսեցինք մանկավարժության, միջավայրի և մի շարք այլ հարցերի շուրջ, տիար Բլեյանը պատասխանեց նաև մասնակիցների հարցերին:
Մի հատված հանդիպումից.
Ներկայացվեց կրթահամալիրի կայքը, վերապատրաստման ծրագիրը , և վերապատրաստվողները բաժանվեցին խմբերի, որպեսզի աշխատանքային նախագծեր իրականացնեն կրթահամալիրի տարբեր մասնաճյուղերի լաբորատորիաներում և արվեստանոցներում հեղինակային կրթական ծրագրի հեղինակների հետ:
Օրվա վերջում հանդիպեցինք Մայր դպրոցում՝ միասնական երաժշտական պարապմունքով: Պարապմունքի ժամանակ սովորեցին ամանորյա ծիսական պարերգեր:
Վերապատրաստվողները երգում են ,,Բասեն բարի,,.
Այնուհետև տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում, որի ժամանակ ներկայացվեց ,,Տիգրան Հայրապետյան ,, գրադարանը և ,,Իմացումի հրճվանք,, կրթական ծրագիրը:
Վերապատրաստվողները ներկայացրին իրենց տպավորությունները...
Комментариев нет:
Отправить комментарий