Չնայած երկու տարվա ,,վարչախեղդ,, աշխատանքին, փաստում եմ, որ սովորողների հետ աշխատելն ինձ համար ամենահետաքրքիր աշխատանքներից մեկն է։ Սովորողների հետ աշխատելիս առաջին հերթին աշխատում ես քեզ վրա, ինքնակրթվում։ Չնայած կապս չէի կորցրել դասավանդման հետ, բայց մի շրջան ես ինձ զգում էի այնպես, ինչպես առաջին օրը, երբ մտա դասարան։
Այսպես էլ նոր ուսումնական տարին սկսեցի Միջին դպրոցում որպես դասավանդող։
Նոր ուսումնական տարին մեկնարկեց
Իրականացրած նախագծերը հրապարակել եմ նախապես յուրաքանչյուր ամսվա համար։
Այսպես էլ նոր ուսումնական տարին սկսեցի Միջին դպրոցում որպես դասավանդող։
Նոր ուսումնական տարին մեկնարկեց
Իրականացրած նախագծերը հրապարակել եմ նախապես յուրաքանչյուր ամսվա համար։
Առանձնացնեմ այն նախագծերը, որոնք հետաքրքիր են եղել և՛ իմ, և՛ սովորողների համար։
Լեզվի զարգացման համար ամենահարմար ու հաճելի աշխատանքները թարգմանություններն են։ Եվ ավելի հետաքրքիր է, երբ սովորողն ինքն է ընտրում ու թարգմանում։ Այդ թարգմանություններն ընթերցելիս երբեմն զարմանալի նյութեր ես հայտնաբերում, որոնք հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել սովորողներիդ։ Այդպես թարգմանությունները ամփոփ ներկայացնելու և հավաքելու համար ստեղծեցինք ,,Պատուհան,, թարգմանչական բլոգը։
Շուրջտարյա ընթերցումներ։ Ուրախ եմ փաստել, որ ուրբաթյան ընթերցումները խթանեցին մի խումբ սովորողներին նոր գեղարվեստական գրքեր ընթերցելուն։ Իսկ բացի դրանից, մի խումբ սովորողներ իրենց նախաձեռնությամբ մեդիաընթերցումներ իրականացրին։ Արդյունքները կարող եք տեսնել այստեղ։
Ուսումնական ճամփորդություններ
Երևի բոլորն էլ գիտեն, որ յուրահատուկ սեր եմ տածում ճամփորդությունների հանդեպ։ Քայլել, նայել, բացահայտել և սովորել ամեն վայրկյան, ճանաչել մարդկանց․․․
- Ուսումնական ժամերգություն Շատիվանքում
- Մեկ օր Չանախչիում
- Արատեսյան․ Նոր աշխարհ հայտնաբերելու պես
- Եռօրյա ճամբար Սևանում
- Եղեգնաձոր-Արատես
Կրթական փոխանակումների նախագծեր
Շատ հեշտ է, երբ դու քեզ համար ճամփորդում ես, բայց երբ դա իր մեջ պարունակում է նաև կրթական փոխանակումների բաղկացուցիչը, ամեն ինչ այլ ընթացք է ստանում։ Այս աշխատանքում առաջին հերթին կարևորում եմ սովորողների շփումը իրենց տարիքայինների հետ, երբեմն դժվար է ստացվում, երբեմն հեշտ, բայց շփումը լինում է, իսկ երբ շարունակական է դառնում, նախագիծն իսկապես հաջոցղված կարող ես համարել։ Բացի այդ ոչ ոք ավելի լավ չի պատմի, ներկայացնի գյուղը, բանկավայրը, քան նա, ով ապրում է այդտեղ։ Այլ դպրոցի սովորողների հետ ,գյուղացիների հետ քայլելը, ճանաչել, կենցաղին, մտածողությանը ծանոթանալը ամբողջական պատկերացում և գիտելիքներ է տալիս։ Ամեն անգամ մենք էլ փորձում ենք մի փոքր բաղադրիչ ներառել հեղինակային կրթական ծրագրից՝ ընդհանուր պարապմունքի կազմակերպում, նախագծային աշխատանք, բլոգային ուսուցում և այլն։
- Գյումրի, մասնակցություն SIROON տոնավաճառին
- Մեկօրյա վերապատրաստում Կառնուտում
- Աղձք - ագարակ․ կրթական փոխանակումներ Աղձքի դպրոցի հետ
Մասնախումբ
Այս ուսումնական տարի ինձ վստահվեց ,,Բլեյան կրթական ցանց,, մասնախումբը։ Որպես հեղինակային կրթական ծրագրի հեղինակ պետք է ասեմ, որ սա շատ բարդ և միաժամանակ պատասխանատու աշխատանք է։ Մասնախմբի անդամների հետ յուրաքանչյուր ամիս միասնական հավաքներ ենք ունեցել, որի ժամանակ քննարկել ենք կրթական փոխանակումների նախագծերը, փոխանցել ենք տվյալներ, պայմանավորվել դպրոցներ հետ, վերանայել նախագծերում ընդգրկված կրթական փոխանակումների բաղկացուցիչներ, բովանդակությունը։ Մասնախմբի հավաքների ծրագրերը և աշխատաքների հաշվետվությունները կարող եք տեսնել այստեղ։
Գրական ակումբ
Ինձ համար շաբաթվա ամենահաճելի պահերը եղել են գրական ակումբի հավաքները։ Իմ կարծիքով, ուսուցիչը պետք է մշտապես աշխատի իր ինքնազարգացման վրա, ինչին առաջին հերթին օգնում է ընթերցելը։ Եվ երբ ընթերցում ես հաճելի միջավայրում հաճելի մարդկանց հետ, իսկ հետո քննարկում, քեզ լիարժեք բավարաված ես զգում։
Վերապատրաստումներ
Արդեն երկու տարուց ավել է կրթահամալիրը իրականացնում է մարզերի դպրոցների դասավանդողների վերապատրաստումներ։ Այս տարի համակարգել եմ վերապատրաստումների ծրագրերը։ Ինձ հետ աշխատել են մի խումբ մարդիկ, միասնաբար, իրար օգնելով աշխատելը նույնպես կարևոր է։
Ընդհանրապես մանկավարժությունը շատ ընդգրկուն և շատ հետաքրքիր աշխատանք է, որը և՛ գրավիչ է, և՛ վանող։ Վերապատրաստումների ընթացքում շփվել եմ մեծ թվով դասավանդողների, կազմակերպիչների, տնօրենների հետ։ Դպրոցների, ուսուցիչների, կրթական ծրագրերի մասին դեռ երկար կխոսեմ․․․
- Դեկտեմբերյան վերապատրաստումների հաշվետվություն
- Նոյեմբերյան վերապատրաստումների հաշվետվություն
- Հոկտեմբերյան վերապատրաստումների հաշվետվություն
Սեպտեմբեր ամսվա ընթացքում վերապատրաստել եմ կրթահամալիրում աշխատանքի համար դիմած մասնագետներին։ Վերապատրաստման ամփոփումն այստեղ։
Մանկավարժական ակումբ
Մասնակցել եմ մանկավարժական ակումբի հավաք-քննարկումներին: Թեմաներին անդրադաձել ենք նաև դասարանում, քննարկումների ընթացքում սովորողներն արտահայտել են իրենց կարծիքները, գրառել:
Այս և այլ աշխատանքների(ֆլեշմոբեր, տարաբնույթ նախագծեր, մարզական պարապմունքներ, այլ ) արդյունքները հավաքված են յուրաքանչյուր ամսվա հաշվետվություններում:
- Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
- Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն
- Նոյեմբեր ամսվա հաշվետվություն
- Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն
Ուսումնական շրջանի համար նախատեսված էին մի շարք այլ աշխատանքներ, նախագծեր, որոնք ժամանակի սուղ լինելու պատճառով չհասցրի իրականացնել, պլանները շատ են...
Շատ են նաև ձեռքբերումներս, կարևոր եմ համարում նորհմտությունների, կարողությունների յուրացումը, ինչպիսին լողալ սովորելն էր, այնքան կարևոր և այնքան անհրաժեշտ, որի համար էլի շնորհակալ եմ կրթահամալիրիս...
Մյուս ձեռքբերումներս չեմ ասում, նրանց մասին խոսել եմ շատ այլ առիթներով...
Комментариев нет:
Отправить комментарий