понедельник, 24 декабря 2018 г.

Մանկավարժական ճամբարի առաջին օրը


Օրը սկսեցինք Մարմարյա սրահում: Ուղիղ իննին, հենց ոտքս ներս դրեցի, դեռ դռան մոտից լսվում էր երաժշտության ձայնը, իսկ սրահում քիչ-քիչ թեժանում էր պարը: Այս ընթացքում ընդհանուր պարապմունքներին արդեն սկսել են մեկ-երկու նոր պար պարել, որոնք բոլորին չէ, որ ծանոթ են, իսկ մանկավարժական ճամբարը նոր պար սովորելու և հատկապես ինքնակրթվելու համար լավ հնարավորություն է:

Այնուհետև Միջին դպրոցի ծրագրի ղեկավար Լուսինե Բուշի հետ փոքրիկ հավաք ունեցանք, որի ժամանակ խոսվեց հունվարյան ճամբարի, նախագծերի , ջոկատների և հունվարի օրացույցի մասին: Կարծում եմ ՝ օգտակար հավաք էր, պարզաբանվեցին առաջիկա անելիքները: 
Հավաքից հետո յուրաքանչյուրն անցավ իր գործին. ոմանք իրենց կաբինտների մաքրությամբ զբաղվեցին, ինչպես ես, մյուսները սկսեցին աշխատել հունվարյան նախագծերի , գնահատման աշխատանքներն ավարտելու վրա: 
12:30 նախագծային խմբերով հավաքներ էին, ես և մի խումբ ուսուցիչների քննարկեցինք հունվարյան կրթական փոխանակումների նախագծերը: Տասնմեկ հոգուց բաղկացած մեր խմբում ժամանակը շատ արագ անցավ: Գոհար Եղոյանը ներկայացրեց Երևան-Ստամբուլ նախագիծը, Կարագյոզյան վարժարանի հեղինակային ծրագիրը, համատեղ դասերն ու կրթական փոխանակումները, հետագա պայմանավորվածությունները: Հավաքի ծրագրով նախատեսված թեմաներից երկուսին պայմանավորվեցինք անդրադառնալ հաջորդ օրը: 
Օրն ավարտվեց նորից Մարմարյա սրահում՝ պաով և ընդհանուր հավաքով: Ներկայացվեցին հաջորդ օրվա անելիքները, կառավարման խորհրդի կազմի ընտրության ընթացքը և այլն: 
Առաջին օրը միշտ էլ լեցուն է լինում...





Комментариев нет:

Отправить комментарий