понедельник, 13 мая 2019 г.

Ներառականություն. դժվարություններ , անհատին ուղղված աշխատանք

Իրականում ներառումը բավական բարդ գործընթաց է, և մանկավարժության մեջ ներառման դերը շատ կարևոր է, այլ կերպ ասած ի՞նչ մանկավարժություն առանց ներառման. էլ ինչպես կարող ես շարունակել աշխատել, երբ ասենք նույն դասարանում կա կամ կան սովորողներ, ովքեր ,,անկյունում են,, : Աշխատել միայն նրանց հետ, ովքեր լավ սովորում են կամ գիտեն, դա չափազանց հետու է մանկավարժությունից, դրա համար  քո կարիքը չկա: Իսկ ուսուցիչը պետք է անպայման ներառի և՛ կրթության հատուկ կարիք ունեցող սովորողին, և՛ այլ երկրից եկած սփյուռքահային, արտասահմանցուն, դժվար շփվող սովորողին և այլն, և նրանք քիչ չեն մեր դասարաններում: Մանկավարժությունը չի կարող շրջանցել այս անհատներին:
Այս ուսումնական տարվա ընթացքում աշխատել եմ Էլլայի հետ, ով ,ինչպես շատ մեր հայրենակիցներ, եկել է Լիբանանից: Առաջին դժվարությունը լեզուն է, դժվարությամբ են հասկանում հայերենը, իսկ եթե չեն հասկանում հայերենը, բնականաբար էլ ի՞նչ սովորելու մասին է խոսքը, էլ ինչպես կարող ես այդ սովորողի հետ անցնել վեցերորդ դասարանի համար նախատեսած նյութերդ, աշխատանքներդ: Մյուս կողմից էլ արևմտահայերեն էլ լավ չեն անցել կամ չեն տիրապետում, դա էլ չես կարող օգտագործել: Իսկ երեխան արևելահայերեն է ուզում , քանի որ էլ չեն վերադառնալու, Հայաստանում են ապրելու: 
Այսպես սկսեցինք մեր աշխատանքը: Եվ պետք է ասել, որ առաջին հերթին սովորողն ինքն է աշխատում իր վրա. Էլլայի հետաքրքիր բնավորությունը, սերը ընկերների հանդեպ, ընկերասիրությունը շատ է օգնել ու օգնում: Ընկերների պակաս չունի, հանգիստ շփվում է, խոսում , մասնակցում բոլոր տեսակի գործունեություններին: 
Սկսեցինք փոքր պատումներից, որտեղ Էլան պատմում էր իր մասին, իր ընատնիքի մասին, սիրելի երևույթների մասին: Աշխատում էինք հենց այդ պատումներով, գրում էր, հետո միասին նայում, թե ինչն է լավ, ինչի վրա պետք է աշխատել. բառերի ուղղագրությունից սկսած, վերջացրած տեքստի ամբողջականությամբ: Այսպես նաև հաղթահարում էինք պատմելու, խոսելու դժվարությունները, քանի որ շատ թեմաներով  ուղղակի դժվար էր խոսել, մտածելը: Ահա դրանք.
Սրանք նախնական աշխատանքներն են, որ օգնեցին ավելի լավ շարադրել և ընդհանրապես շարադրել: Հետո սկսեցին աշխատել խոսքի վրա, կարդում էինք մի տարբեր ստեղծագործություններ, քննարկում, փորձում կառուցել ճիշտ խոսքը, ճիշտ օգտագործել ժամանակաձևերը: Ընթերցանություն. 
Այս և նման աշխատանքները օգնեցին, որ արդեն դասարանում չի տարբերվում նաև իր առաջադրանքով, առանց դժվարության, բայց իր չափով կատարում է նաև դասարանական աշխատանքը, այն, ինչ նախատեսված է իր դասարանի մյուս սովորողների համար: 
Սկսել է ընթերցումների շարքը: Կարդում է և ռադիոնյութեր պատրաստում: 
Ահա և Էլլայի ամփոփումը

Комментариев нет:

Отправка комментария