вторник, 21 мая 2019 г.

Հանդիպում Հասմիկ Հակոբյանի հետ

Մի խումբ սովորողների հետ հանդիպեցինք գրականագետ,  ,,Գրանիշ,, ամսագրի խմբագիր Հասմիկ Հակոբյանի հետ:  Կարծում եմ, ամսագրին բոլորն են ծանոթ, քանի որ այն ժամանակակից գրականությանը ծանոթանալու լավագույն կայքերից է:
Հասմիկ Հակոբյանն իրականացնում էր մի նախագիծ, որի ընթացքում այցելում էր տարբեր դպրոցներ: Կրթահամալիրը 30-րդ դպրոցն էր: 
Սեմինարի ընթացքում Հասմիկ Հակոբյանը խոսեց ժամանակակից գրականության մասին, գրողների ոճի մասին, բերեց համեմատություններ դասական գրողներից և ժամանակակից գրողներից, կարդացինք ժամանակակիցների բանաստեղծություններից՝ դիտարկելով բանաստեղծության ստեղծման կառույցը, ոճը, գրելաձևը, բառի ընտրությունը: Խոսեցինք բանաստեղծական ազատ ձևի կիրառման մասին՝ այսպես ասած ,,սպիտակ բանաստեղծության,, մասին: 
Ավարտին սովորողները տվեցին իրենց հարցերը և միասին լուսանկարվեցինք: 
Հանդիպումից ուղիղ եթերը կարող եք տեսնել այստեղ
Լուսանկարները՝ ստորև .



Комментариев нет:

Отправка комментария