среда, 29 мая 2019 г.

Իզմիրի տիեզերագիտական ճամբարի ջոկատի աշխատանքների ընթացքի մասին

Նախապատրաստական աշխատանքները սկսել են դեռ հունվարին։ Նախնական ծանոթացել ենք, թե ուր ենք գնում, ինչպիսինն է Իզմիր քաղաքը, ինչով է հայտնի։

Այնուհետև ունեցել են տիեզերագիտության վերաբերյալ պարապմունք կրթահամալիրի աստղացուցարանում։
Ընթացքի մեջ է կրթահամալիրի մասին պատմող տեսանյութը, նկարահանումները կատարվել են Ագարակում, Արևմտյան դպրոցում, Քոլեջում, Հյուսիսային դպրոցում։ Նկարահանումները կատարել է Հայկ Պետրոսյանը։ Այժմ սովորողների հետ աշխատում ենք անգլերեն տեքստի վրա։
Հրապարակվել են սովորողների մոտիվացիոն նամակները։


Տեխնոլոգիայի պարապմունքները ընթացքի մեջ են, պատրաստում ենք նվերներ ճամբարականների համար։

Փորձում ենք և գրեթե պատրաստ ենք ներկայացնել պարը՝ Լուտկի։
Սովորողները լավ տիրապետում են անգլերենին։
Պատրաստ են նաև փաստաթղթերը, ձեռք ենք բերել տոմսերը։

Комментариев нет:

Отправить комментарий