четверг, 30 мая 2019 г.

Ամառային ուսումնահետազոտական ճամբար. օր առաջին

Առաջին օրը սկսեցինք Մարմարյա սրահում՝ ավանդական դարձած երգ-պարով: Անակնկալ մեզ այցելեց տիար Բլեյանը, ով ողջունեց բոլորին և ճամբարի բացումը հայտարարեց: Տեսանյութն այստեղ.

Այս տարի աշխատում եմ Իզմիր մեկնող խմբի հետ, խումբը մեծ չէ, բայց սովորողները մեկը մեկից հետաքրքիր են: Նախ քննարկեցինք առաջիկա անելիքները, նայեցինք սովորողների ներկայացրած մոտիվացիոն նամակները, ծանոթացանք միմյանց հետ: 
Հետո երաժշտական պարապմունք ունեցանք, փորձեցինք սովորել մի երգ, որ պետք է ներկայացնենք Իզմիրի տիեզերագիտական ճամբարում: Դեռ լիարժեք չի ստացվում, բայց խմբում շատ են երաժշտական կրթությամբ սովորողները, մտածում եք գործիքային որևէ հետաքրքիր բան ներկայացնել: 
Մի փոքր լիցքաթափվելու համար դուրս եկանք և խաղացինք. տղաները՝ ֆուտբոլ, աղջիկները՝ գործնագործ: Մեկ ժամ տաք օրվա գրկում, շնչահեղձ վազք, գնդակ և հավես միջավայր: 
Օրն ավարտեցինք կարճ զրույցով, ամփոփեցինք անելիքները, արվածը, կարգի բերեցինք մեր սենյակը...
Լուսանկարները ստորև. 





Комментариев нет:

Отправка комментария