воскресенье, 5 мая 2019 г.

Զանգակատուն-Արատես. եռօրյա ճամփորդություն

Դպրոց բնության գրկում. հայրենագիտական-բնապահպանական-ուսումնական ճամբար Արատեսում 
Ժամանակահատվածը՝ մայիսի 23-25
Մասնակիցներ՝ 6-7-8-րդ դասարանի սովորողներ 
Երթուղին՝ Երևան-Զանգակատուն-Արատես-Եղեգիս-ԵլփինԵրևան 
Պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան, Ստելլա Մնացականյան
Գիշերակացը՝ Արատեսի դպրական կենտրոնում 

Նպատակը 
  • Գործընկերային կապերի հաստատում
  • Հայրենագիտական արշավի կազմակերպում 
  • Վայոցձորյան գարունը մեր աչքերով 
  • Մասնակցություն դպրական կենտրոնի աշխատանքներին 
  • ,,Լքված տարածքներ,, նախագծի իրականացում 

Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է մասնակցի բլոգում: 
  • Ուսումնասիրել երթուղին, ներկայացնել քարտեզ Google map ծրագրի օգնությամբ, կցել պարզաբանումներ: 
  • Եղեգիս գյուղ, առանձնահատկությունները, բնակիչները 
  • Արատես. ուսումնասիրել նախորդ խմբերի աշխատանքները, հանդես գալ առաջարկություններով: 
Նախահաշիվ
Յուրաքանչյուր ճամբարական վճարում է 7.000 դրամ՝ սննդի և ճանապարհի ծախսի համար: 

Անհրաժեշտ իրեր
  • Առաջին օրվա սնունդ. բրդուճներ, միրգ, ջուր:
  • Հարմար ուսապարկ՝ առաջին անհրաժեշտության իրերը պահելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք. ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ(մեկանգամյա օգտագործման չլինի)
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Անկողնու սպիտակեղեն. սավան, ծածկոց, բարձի երես , անհատական քնապարկ, կարիմատ,  գիշերազգեստ
  • Ատամի խոզանակ, մածուկ, սրբիչ, անձեռոցիկ, սանր
  • Սպորտային կոշիկներ՝ հարմար քայլելու համար
  • Տաք հագուստ, գլխարկ, ձեռնոց
  • Գնդակ, ինտելեկտուալ խաղ, սիրելի գիրք

 Ծրագիր 

Մայիսի 23
09:00` մեկնում Մայր դպրոցի կայանատեղիից 
11:00` Զանգակատուն . գյուղացիների հետ քայլք դեպի Դժոխքի ձոր 
13:00` ճաշ   
15:00` այցելություն Պարույր Սևակի տուն. հին տուն, որտեղ ծնվել է 
16:00` պայմանավորվածությունների ձեռք բերում , համատեղ նախագծերի քննարկում. շրջայց գյուղում , մեկնում  
18:00` ժամանում Արատես, իրերի տեղավորում, տարածքի խնամք 
18:30` ընթրիք 
19:30` զրույցներ, ինտեկելտուալ խաղեր, օրվա ամփոփում 

Մայիսի 24
08:00` վերկաց, հիգիենայի ժամ 
09:00` առավոտյան մարմնամարզություն, ընդհանուր պարապմունք
09:30`  նախաճաշ, միջավայրի խնամք
11:00` ժամանում Եղեգիս. քայլք Սմբատաբերդ, Ցախաց քար:
13: 00` ընդմիջում 
16:00` վերադարձ Արատես
16:00-17:00` հանգիստ , ընթրիքի պատրաստություն
17:00` քայլք Արատեսի վանք. ուսումնական ժամերգություն, շրջայց և ծանոթացում տարածքին
18:00` ընթրիք
20:00` զրույցներ, ինտեկելտուալ խաղեր, օրվա ամփոփում 


Մայիսի 25
08:00` վերկաց, հիգիենայի ժամ 
09:00` առավոտյան մարմնամարզություն, ընդհանուր պարապմունք
09:30`  նախաճաշ
10:00-11:00`  իրերի հավաքում, միջավայրի խնամք, պատրաստություն
11:00` մեկնում
13:00` Ելփին , շրջայց Ելփինում, հարցազրույցներ 
18:00` ժամանում Երևան 

Комментариев нет:

Отправка комментария